Միխայիլ Մյասնիկովիչ

Տիգրան Սարգսյանին փոխարինած պաշտոնյան Հայաստան կժամանի

34
(Թարմացված է 14:51 06.02.2020)
Տիգրան Սարգսյանը փետրվարի 1-ին լքել է ԵԱՏՀ կոլեգիայի նախագահի պաշտոնը, այդ պաշտոնում նրան փոխարինել է Բելառուսի կառավարության նախկին ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նոր նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը փետրվարի 7-ին պաշտոնական առաջին այցով Երևան կժամանի։ Տեղեկությունը հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Մյասնիկովիչը մտադիր է հանդիպել նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի հետ։

Հանդիպման ընթացքում կքննարկվի թվականի եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները, ԵԱՏՄ շուկայում առկա խոչընդոտներն ու սահմանափակումները վերացնելու մոտեցումները։

Նոր կանոններ` ԵԱՏՄ երկրներում սահմանով կանխիկ գումարի տեղափոխման համար. ինչ է նախատեսված

Հիշեցնենք` ՀՀ ԿԲ նախկին ղեկավար և ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ԵԱՏՀ–ն գլխավորում էր 2016 թվականի փետրվարի 1-ից։ 2020 թվականի փետրվարի 1-ից Սարգսյանին ԵԱՏՀ ղեկավարի պաշտոնում փոխարինում է Բելառուսի ներկայացուցիչ Միխայիլ Մյասնիկովիչը։

Վերադառնում ենք «սովե՞տ», թե՞ ԵԱՏՄ, կամ ինչու Հայաստանում ոսկու շուկաներին չեն վստահում

 

34
թեգերը:
Տիգրան Սարգսյան, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Հայաստան
թեմա:
Հայաստան և ԵԱՏՄ (159)
Ըստ թեմայի
ՀՀ քաղաքացիները նոր ձևով թոշակ կստանան. ԵԱՏՄ-ն անցնում է կենսաթոշակի վճարման նոր համակարգի
Յուրաքանչյուր միություն ունի խճճված պատմություն. Արմեն Սարգսյանը` ԵԱՏՄ-ի մասին
Ղազախստանը չի շարունակի Հայաստանի «ավտոբիզնեսը». Մարգարյանը` ԵԱՏՄ արտոնության մասին