Հեռարձակում. արխիվային լուսանկար

Օտարերկրյա հեռարձակողների մասին ազգային անվտանգության ռազմավարության մեջ խոսք չկա. ԱԽՔ

28
(Թարմացված է 14:10 06.02.2020)
Ազգային անվտանգության խորհուրդը հեռուստառադիոյի ոլորտը որպես ազգային անվտանգության սպառնալիք չի դիտարկում։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Ազգային անվտանգության սպառնալիքների կամ ազգային անվտանգության ռազմավարության մեջ օտարերկրյա հեռարձակողների մասին խոսք չկա։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Արթուր Վանեցյանն անցյալի արձագանքն է. Անվտանգության խորհրդի քարտուղար

Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հունվարի 29–ին լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում, որը ՀՀ քաղաքացիներին անվճար դիտումներ է ապահովում, օտար հեռարձակողներ չպիտի լինեն։

«Ազգային անվտանգության սպառնալիքների գնահատումը կատարվում է ըստ օրենքի` Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից։ Արդեն իսկ ձևավորման փուլում է ազգային անվտանգության ռազմավարությունը և շուտով կհրապարակենք այն։ Սակայն հեռուստառադիոյի ոլորտը որպես ազգային անվտանգության սպառնալիք մենք չենք դիտարկում»,–ասաց Գրիգորյանը։

Նա հիշեցրեց` գործադիրն է որոշում ու գնահատում ազգային անվտանգության սպառնալիքները։

Հիշեցնենք, որ Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հայտնել էր, որ Հայաստանն օտար հեռարձակողի վրա որևէ ազդեցություն չունի, և վաղն այդ օտար հեռարձակողներից որևէ մեկի հսկիչ փաթեթն, օրինակ, կարող է գնել Ադրբեջանը ու սկսել հակահայկական քարոզչություն անել։ Այս կարգավորումը, Հակոբյանի համոզմամբ, առաջիկայում պետք է ամրագրվի նաև ՀՀ օրենսդրությամբ։

Ռուսական հեռուստաալիքները կարող են փակվել. ՀՌՀ–ն դեմ է արտասահմանյան ալիքների հեռարձակմանը

28
թեգերը:
Հայաստան, Արմեն Գրիգորյան, Անվտանգության խորհրդի քարտուղար, Անվտանգության խորհուրդ
Ըստ թեմայի
Ամանորի գիշերը ՀՀ օրհներգը չհեռարձակելու համար վարչական վարույթ չի հարուցվի. ՀՌՀ
Նախկինում ընտրյալներ կային. ՀՌՀ նախագահը ներկայացրեց հեռարձակողներին տուգանելու դեպքերը
ՀՌՀ–ն նոր մրցույթ կհայտարարի. մասնավոր հեռուստաընկերությունները կարող են զրկվել եթերից
Թովմասյանի անմեղության կանխավարկածը ռեպորտաժում խախտվել է, բայց ՀՌՀ–ն ոչինչ անել չի կարող