Արթուր Վանեցյանն ու Արմեն Գրիգորյանը. արխիվային լուսանկար

Արթուր Վանեցյանն անցյալի արձագանքն է. Անվտանգության խորհրդի քարտուղար

78
(Թարմացված է 13:50 06.02.2020)
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մի շարք հայտարարությունների։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ըստ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, մեծ հաշվով`անցյալի արձագանքն է։ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց կառավարության նիստից հետո։

«Կարևորություն չունեն այս բանավեճերը». Ավինյանը` Վանեցյան–իշխանություն լարվածության մասին

Արթուր Վանեցյանը երեկ մի շարք տպագիր լրատվամիջոցների խմբագիրների հետ էր հանդիպել, պատասխանել նրանց հարցերին։ Վանեցյանն ասել էր, որ եթե ինքը գա իշխանության` վերադարձ անցյալին թույլ չի տա։ Նա նաև ասել էր, որ մտահոգիչ է միջազգային կառույցների արձագանքը մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ։

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը և Կիմմո Կիլջունենը հունվարի 31-ին հայտարարություն են տարածել Հայաստանում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Համազեկուցողները մտահոգություն էին հայտնել ՍԴ-ի և վարչապետի աշխատակազմի միջև առկա լարվածության վերաբերյալ։

Փետրվարի 3–ին էլ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն էր հայտնել, որ իրեն մտահոգում է Հայաստանի Սահմանադրական դատարանին շուրջ ձևավորված բացահայտ կոնֆլիկտը։ Նա ասել էր, որ կիսում է ԵԽԽՎ մոնիտորինգի համազեկուցողների մտահոգությունները կառավարություն-ՍԴ լարվածության վերաբերյալ:

Վանեցյանն առաջարկում է փոխել վարչապետին

«Միջազգային կառույցների հայտարարություններում ես լուրջ խնդիրներ չեմ տեսնում։ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը շարունակվելու է և որևէ հետընթաց չենք ունենալու»,–ի պատասխան Վանեցյանի հայտարարության ասաց Արմեն Գրիգորյանը։

Հարցին` Վանեցյանը կարո՞ղ է հակակշիռ լինել ներկայիս իշխանությանը` Գրիգորյանը նշեց, թե որպեսզի պատասխանի այդ հարցին, նախ պետք է պատկերացնել` հրապարակում 150 000 քաղաքացի կկանգնի՞ նրա կողքին, որ նրա խոսքը լսի։ Գրիգորյանի խոսքով` երբ նման քանակությամբ մարդիկ հավաքվեն Վանեցյանի շուրջ, նոր միայն ինքը կխոսի այդ մասին։

Վանեցյանի ներկայացուցիչները քաղաքացիական հայց են պատրաստում «Հայկական ժամանակի» դեմ

Հիշեցնենք` 2019–ի սեպտեմբերի 16-ին Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը։ Դրան հաջորդեց Վանեցյանի հայտարարությունը, իսկ ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիրը։ Դրանից հետո Փաշինյան–Վանեցյան հարաբերությունները սրվեցին, քանի որ Վանեցյանն իր հայտարարության մեջ նշել էր` թող իր հրաժարականը լինի «Կանգ առ»-ի սթափեցնող կոչ։

78
թեգերը:
Իշխանություն, Արթուր Վանեցյան, Անվտանգության խորհրդի քարտուղար, Անվտանգության խորհուրդ, Արմեն Գրիգորյան
Ըստ թեմայի
Արթուր Վանեցյանի մասին հոդվածը կուսումնասիրի ԱԱԾ–ն
Արթուր Վանեցյանին հրավիրել են Քննչական կոմիտե
Հանրությունը պետք է տեղյակ լինի` ինչի շուրջ են բանակցում Ղարաբաղի հարցում. Վանեցյան