Գագիկ Խաչատրյան. արխիվային լուսանկար

Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ. դատարանը որոշում կայացրեց

26
(Թարմացված է 12:04 06.02.2020)
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանների ներկայացրած բողոքը։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ: Նման որոշում կայացրեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը։

Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել փողերի լվացման համար. պաշտպաններ

Այսպիսով դատարանը որոշեց մերժել Խաչատրյանի պաշտպանների բողոքը` Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը երկրորդ անգամ երկարաձգելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ։

Հիշեցնենք, որ 2019–ի դեկտեմբերի 26–ին հայտնի դարձավ, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը։

ՀՔԾ-ում քննվող` Գագիկ Խաչատրյանի գործի նախաքննությունը կշարունակի ԱԱԾ-ն

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեղադրանք առաջադրվեց 2019–ի օգոստոսի 27 –ին: Խաչատրյանն արդեն վերականգնել է պետությանը պատճառած 800 միլիոն դրամի վնասը։

Քննությունը շարունակվում է։

Կան մարդիկ, որոնք պատրաստ են Գագիկ Խաչատրյանի համար վճարել 230 մլն դրամ գրավը. պաշտպան

26
թեգերը:
պաշտպան, բողոք, Դատարան, կալանավորել, կալանք, Գագիկ Խաչատրյան
Ըստ թեմայի
Գագիկ Խաչատրյանի ցանկացած շարժում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել. նիստն ավարտվեց
Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ–ի միջնորդությունը
ԱԱԾ-ն լուրջ տեղեկություններ է հայտնաբերել Գագիկ Խաչատրյանի որդու գործով. «Ժողովուրդ»