«Բավրա» հսկիչ անցակետ

Փաշինյանը զարմացած է. Բավրայում մաքսանենգության խոշոր դեպք է բացահայտվել

378
(Թարմացված է 11:46 06.02.2020)
Մի շարք մարդիկ աջակցել են, որ մեքենաներով ապրանքներ ներմուծվեն Հայաստան` առանց մաքսատուրք վճարելու։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի մեկնարկից առաջ հայտարարեց` Բավրայի մաքսատանը բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք, որում ներգրավված են մաքսայինի մի շարք աշխատակիցներ։

«Մարդիկ ապրանքներ են ներկրել կամ աջակցել են ապրանք ներկրելուն առանց մաքսային որևէ ձևակերպման։ Այսինքն` մեքենաները եկել և ուղղակի անցել են մաքսային սահմանով»,–ասաց Փաշինյանը` այլ մանրամասներ չհայտնելով։

Նա նշեց, որ զարմանում է նման մարդկանց տրամաբանության վրա, քանի որ տպավորություն է` այդ մարդիկ հեռուստացույց չեն դիտում և լուրերին չեն հետևում։ Փաշինյանը հիշեցրեց` կոռուպցիան արմատախիլ են անելու, և բոլոր նրանք, ովքեր կկասկածեն այդ հարցում, կճաշակեն այդ կասկածների ամենադառը պտուղները։

Իրավապահ մարմինները մաքսանենգության դեպքի մասին հաղորդագրություն դեռ չեն տարածել։

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ–ն կաշառքի դեպք էր բացահայտել և ձերբակալել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին։

ԱԱԾ–ն փաստական տվյալներ է ստացել, որ կոմիտեի նախագահը, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով կաշառք է ստացել և 2019թ. ընթացքում շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար, դրա դիմաց որպես կաշառք ստանալով 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ։

«Ամենաբարձրաստիճան ձերբակալությունը»․ Փաշինյանը խոսել է Վերմիշյանի մասին

378
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (935)
Ըստ թեմայի
Թմրամիջոցների ապօրինի ներկրման պատճառով Հայաստանում 3 անձ է կալանավորվել
Ռեստորաններում և սրճարաններում ՊԵԿ–ը մեծ թվով չգրանցված աշխատողներ է հայտնաբերել
Ո՞ր երկրներից է թմրանյութ հասնում ՀՀ, կամ 1 կգ թմրանյութ` Երևանի գիշերային ակումբի համար
Ներքնակները ներծծված են եղել «ափիոն» տեսակի թմրանյութով. Իրանի քաղաքացին ձերբակալվել է