Էլեկտրիկը` սյան վրա. արխիվային լուսանկար

Moody's–ը Հայաստանի էլեկտրական ցանցերին աննախադեպ միջազգային վարկանիշ է շնորհել

127
(Թարմացված է 18:29 05.02.2020)
Հայաստանի էլեկտրական ցանցերի վարկանիշն ավելի բարձր է, քան Հայաստանի սուվերեն վարկանիշը (Ba3)։ Moody's–ը նշել է այն գործոնները, որոնք թույլ են տվել հասնել այս մակարդակին։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Միջազգային վարկանիշային երեք ազդեցիկ գործակալություններից մեկը` Moody's Investors Service–ը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը շնորհել է «կայուն» կարգավիճակով Ba2 վարկային վարկանիշը, ինչն աննախադեպ է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։

ՏՏ ընկերությունը էլեկտրաէներգիա է գողացել Հայաստանում և կրիպտոարժույթ արտադրել. տեսանյութ

Վարկանիշը շնորհելու ժամանակ հաշվի են առնվել հետևյալ գործոնները. սակագնային կարգավորման թափանցիկ համակարգ, ծախսերի վերադարձի և համաձայնեցված ներդրումների երկարաժամկետ մեխանիզմներ, ֆինանսատնտեսական պլանավորման բարձր մակարդակ և տեսանելի ապագայում բարձր եկամտաբերության սպասումներ (մինչև 2027 թվականը կարգավորող մարմնի կողմից հաստատված լիցենզավորման պայմաններ)։ Հաշվի են առնվել նաև վերջին տարիների ընթացքում ընկերության ֆինանսական բարձր ցուցանիշները, կարգավորիչի անկախությունը կառավարությունից և Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայում ընկերության կայուն կարգավիճակը։

Հաշվետվության մեջ նշված են նաև վարկանիշը սահմանափակող գործոնները. դրանք հնարավոր արժութային ռիսկերն են, սահմանափակ շուկան, ընկերության համեմատաբար փոքր փորձը կարգավորման նոր պայմանների և ներդրումային ծրագրի շրջանակում։

ՀԷՑ–ի վարկանիշն ինքնիշխան Հայաստանի վարկանիշից (Ba3) բարձր է։ Moody's–ը նշել է գործոնները, որոնք թույլ են տվել հասնել այդ մակարդակին։

Դրանց մեջ նշվում է ֆինանսական կայունությունը, դրամական միջոցների ձևավորման կանխատեսելիությունը և ընկերության նորմատիվաիրավական բազայի թափանցիկությունը, համեմատական կայունությունը հնարավոր տնտեսական անկումների նկատմամբ, ցածր կախվածությունը կապիտալի ներքին շուկաներից, ինչը հնարավոր է դարձել ընկերության ներդրումային ծրագիրը ֆինանսավորող միջազգային ինստիտուցիոնալ բանկերի և ֆինանսական ինստիտուտների հետ ընկերության մենեջմենթի պլանային աշխատանքի շնորհիվ։

Վարկանիշի հետագա փոփոխությունների մասին Moody's–ի կանխատեսումները հետևյալն են. եթե ՀԷՑ–ի սակագնային համաձայնագրերն անփոփոխ մնան` գործառնությունների և ֆինանսական կայուն ցուցանիշները և իրացվելիությունը պահպանվեն հաջորդ 12-18 ամսվա ընթացքում, կարգավորումը նախկինի պես թափանցիկ և կանխատեսելի լինի պետության կողմից, ընկերության վարկանիշը եթե չբարձրանա, հաստատ դեպի վատը չի փոփոխվի։

ԵԱԶԲ–ի նախագծերը «Սպայկայի» և Ucom–ի հետ դադարեցվել են, իսկ «Էլցանցերի» հետ ամեն ինչ լավ է

Moody's–ը կարծում է, որ վարկանիշի բարձրացման հիմնական խթանիչ ուժը Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացումն է։

Moody's–ի վարկանիշն ընկերությանը թույլ կտա դուրս գալ արժեթղթերի միջազգային հեղինակավոր շուկաներ։ Այնտեղ եվրապարտատոմսերի տեղակայումը կապահովի էժան և երկարաժամկետ կապիտալի ներգրավում, որն ուղղված կլինի ներդրումային ծրագրերի իրականացմանն ու դրանց ֆինանսական արդյունավետության բարձրացմանը։

ՀԷՑ ընկերությունը սկսել է արագ զարգանալ այն ժամանակվանից, երբ «Տաշիր» ընկերությունների խումբը գնել է այն։ Բարձրացել է գործառութային արդյունավետությունը, բարելավվել ֆինանսատնտեսական ցուցանիշները։ Դրանից բացի, էապես նվազել են էլեկտրաէներգիայի կորուստները` 13,5–ից հասնելով մինչև 7,1%։

ՀԷՑ–ի ռազմավարական ծրագրում առաջին տեղում լայնածավալ ներդրումային ծրագրի իրականացումն է, որն ուղղված է համալիրի արդիականացմանն ու վերազինմանը։ 10 տարվա համար նախատեսված ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 1 մլրդ դրամ է կազմում։

Հայաստանում 10 անգամ կավելանա արևային էներգիայի արտադրությունը. նոր նախագծեր են քննարկվում

127
թեգերը:
Սամվել Կարապետյան, Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ)
Ըստ թեմայի
ՀԷՑ–ը կվճարի Ղարաբաղում զոհված զինծառայողների ընտանիքների էլեկտրաէներգիայի վարձը
ՀԷՑ-ի բաժնետոմսերը կփոխանցվեն «Տաշիր Կապիտալ» ընկերությանը
Կարապետյանը կարող է հանգիստ լինել. կառավարությունը չի պատրաստվում ՀԷՑ–ը վերցնել «Տաշիրից»
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին ադրբեջանական հրթիռակոծությունից հետո

ՅՈՒՆԵՍԿՕ-ն կօգնի՞ փրկել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական հուշարձանները

88
(Թարմացված է 23:33 05.12.2020)
Արցախի մշակութային և կրոնական ժառանգության հուշարձաններին շարունակում է ոչնչացման վտանգ սպառնալ, հատկապես նրանց, որոնք մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Արցախի մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացումից և պղծումից կարելի է փրկել միմիայն հատուկ ստեղծված խմբի կողմից մշտական վերահսկողության և մոնիթորինգի դեպքում։ Այդպիսի համոզմունք է հայտնել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Խաչատուրյանն ընդգծեց, որ մոնիթորինգի խմբում կարող են լինել ինչպես միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներ, այնպես էլ ռուս խաղաղապահներ և Արցախի իշխանությունների ներկայացուցիչներ։ Այդ համատեքստում Խաչատուրյանը դրական է գնահատել ՅՈւՆԵՍԿՕ-ի պատվիրակության սպասվող այցն Արցախ։

Ավելի վաղ ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել էր Արցախ առաքելություն ուղարկելու մտադրության մասին։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին նշել էր, որ Մոսկվան աջակցում է այդ որոշմանը:

«Առաքելության թվում կլինեն Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և «Կապույտ վահան» միջազգային կազմակերպության չորս ներկայացուցիչ։ Նրանց այցը նախատեսվում է 2020թ․-ի դեկտեմբերին – 2021թ․-ի հունվարին»,-ասաց Խաչատուրյանը։

Депутат НС от фракции Мой шаг Нарине Хачатурян на церемонии гашения марки к 150-летию Ованеса Туманяна (18 февраля 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Նարինե Խաչատուրյան

Փոխնախարարի խոսքով՝ առաքելությունը վատ ժամանակ է գալիս, ձմռանը վայրեր կան, որոնք փաստացի անհասանելի են։ Առայժմ անհայտ է նաև՝ արդյոք Հայաստանի կամ Արցախի ներկայացուցիչներն ուղեկցելու են նրանց, թե ոչ։ Նա նշեց, որ նախարարությունը կազմել է մշակութային և կրոնական ժառանգության այն հուշարձանների ցուցակը, որոնց առաջին հերթին է վտանգ սպառնում։

Դրանք հիմնականում այն հուշարձաններն են, որոնք մնացել Ադրբեջանի ենթակայությանն անցած տարածքներում։ ՅՈւՆԵՍԿՕ-ն պետք է փոխանցի այդ ցուցակը Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը։

Ի՞նչ է առաջարկում ՌԴ–ն Ղարաբաղում մշակութային արժեքների պահպանման համար

Փոխնախարարն անհանգիստ է այն հուշարձանների համար, որոնք մնացել են Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում։ Այդ համատեքստում նա օրինակ բերեց Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում վերջերս կատարված վանդալիզմը։ Խաչատուրյանն ընդգծեց, որ հայտնի չէ Հադրութի և Շուշիի թանգարանների ցուցանմուշների ճակատագիրը։

«Այս փուլում կարևոր է, որ առաքելությունը արձանագրի, թե ինչ վիճակում են հիմա հուշարձանները։ Ընդ որում՝ որոշ ժամանակ անց պետք է կրկնակի մոնիթորիգ անցկացնել»,-ասաց Խաչատուրյանը։

Նա ընդգծեց, որ միայն պատմամշակութային ժառանգության հուշարձաններին պարբերական այցելությունն ու դրանց վիճակի ստուգումը թույլ կտա խուսափել դրանց ոչնչացումից: Խաչատուրյանը կարծում է, որ հայկական մասունքների անվտանգության պահպանման կանոնավոր մոնիթորինգն առավել հեշտ կլինի իրականացնել տեղում գտնվողների համար։

Դա կարող է լինել հատուկ աշխատանքային խումբ՝ բաղկացած  ռուս խաղաղապահներից, տեղական իշխանությունների ներկայացուցիչներից։ Նա միջազգային կառույցներին կոչ է արել ավելի ակտիվ և ուշադիր լինել այդ հարցի նկատմամբ։

Արցախում  պատմամշակութային ժառանգության ավելի քան երեք հազար հուշարձան կա (ամրոցներ, վանքեր, խաչքարեր, տապանաքարեր)։ Դրանք բոլորը վաղուց արդեն գույքագրվել են և անձնագրեր ունեն։

88
թեգերը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), ՅՈՒՆԵՍԿՕ, Հուշարձան, Արցախ
Ըստ թեմայի
Ղազանչեցոցը հրթիռակոծելը մշակութային զտման հերթական փորձն է. Տիգրան Համասյանի կոչը
Մշակութային զենքը՝ պատերազմի դեմ․ Երևանում, ի հեճուկս ամեն ինչի, մեկնարկեց «Ոսկե ծիրանը»
Ռուսաստանի մշակութային գործիչները դիմել են ՅՈւՆԵՍԿՕ-ին՝ Արցախի հուշարձանների խնդրով
ՄԻՊ Արման Թաթոյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն

ՄԻՊ-ն այցելել է զինծառայողներին. նրանց վերքերը քիմիական զենքի կիրառման ապացույցներ են

117
(Թարմացված է 22:57 05.12.2020)
Բժիշկների եզրակացությամբ՝ զինծառայողների վնասվածքները, այտուցները (հատկապես վերին վերջույթներում) պահպանվում են տևական ժամանակ, այրվածքներից առաջացած վերքերը տեղ-տեղ խորն են, մոխրացած եզրերով, մերթընդմերթ՝ արյունահոսող, բուժմանը դժվար ենթարկվող:

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր անձնակազմի բժշկի ու իրավաբանների հետ այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոնում գտնվող զինծառայողներին և նոր ապացույցներ ձեռք բերել ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում քիմիական տարրեր (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակի կիրառության վերաբերյալ:

Տեղեկությունը Թաթոյանը հայտնել է Facebook-ի իր էջում։

«Ուսումնասիրությունները կատարել ենք հատուկ սարքերի օգնությամբ: Արձանագրված փաստերը հիմնավոր են դարձնում այդ ենթադրությունը»,–գրել է նա։

Բժիշկների եզրակացությամբ՝ զինծառայողների վնասվածքները, այտուցները (հատկապես վերին վերջույթներում) պահպանվում են տևական ժամանակ, այրվածքներից առաջացած վերքերը տեղ-տեղ խորն են, մոխրացած եզրերով, մերթընդմերթ՝ արյունահոսող, բուժմանը դժվար ենթարկվող:

Արյան մեջ նկատվում է կալցիումի և հեմոգլոբինի ցածր մակարդակ (հիպոկալցեմիա), դիտվում է լյարդի և փայծաղի չափերի մեծացում (հեպատոսպլենոմեգալիա): Ըստ մասնագետ բժիշկների՝ կիրառված զինատեսակներից արտանետված նյութերը շնչուղիներով օրգանիզմ ներթափանցելու դեպքում առաջանում է ներքին օրգանների ախտահարում, ինչը կարող է հանգեցնել առողջության երկարատև քայքայման, ընդհուպ՝ մահվան:

Ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով Արցախում 150 հա տարածք է վառվում

Ըստ բժիշկների՝ պատերազմի առաջին օրերից տարբեր աստիճանի այրվածքներ ստացած անձանց մեծ մասի մոտ դրանք տարբերվել են մինչ այդ իրենց պրակտիկայում հանդիպած դեպքերից:

«Այցի ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ բուժանձնակազմի հետ, առանձնազրույցներ վիրավորում ստացած զինծառայողների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ: Այս արձանագրումները հնարավոր են եղել նաև Այրվածքաբանության ազգային կենտրոնի բուժանձնակազմի բարձր որակի պրոֆեսիոնալ նմուշառման ու բարեխիղճ փաստագրման շնորհիվ։ Կենտրոնի ղեկավար կազմի և բուժանձնակազմի հետ մեր համատեղ աշխատանքները կկրեն շարունակական բնույթ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Վերը նշված և բոլոր մյուս փաստերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացել են անհրաժեշտ իրավական ամրագրում, կկատարվեն լրացուցիչ մասնագիտական ուսումնասիրություններ ու ըստ արդյունքների՝ կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր

Հիշեցնենք, որ Ադրբեջանն Արցախում ֆոսֆորային զինամթերք էր օգտագործել, այն կիրառելով անտառներում, բնակավայրերի մոտակայքում, որտեղ բազմաթիվ խաղաղ բնակիչներ են ապրում:

Ֆոսֆորային զենքը քիմիական այն զինատեսակներից է, որոնց կիրառությունն արգելված է միջազգային մարդասիրական օրենքներով։ Այն ոչնչացնում է ոչ միայն անտառները, օդը, ջուրը, կենդանական աշխարհն ու ողջ շրջակա կենսաբազմազանությունը, այլև շատ լուրջ բացասական ազդեցություն է ունենում մարդու առողջության համար։

Ադրբեջանը խաղաղ բնակչության դեմ ֆոսֆորային զինամթերք է կիրառում. Ստեփանակերտը հաստատեց

Սպիտակ ֆոսֆորից բռնկված հրդեհը գրեթե անհնար է մարել։ Անգամ մարելուց հետո այն ունակ է ինքնաբռնկվելու։ Ֆոսֆորն այրվելիս 2000-3000 աստիճան ջերմություն է առաջացնում, որից նույնիսկ մետաղն է հալվում։

Ադրբեջանա-թուրքական դաշինքի այս անմարդկային արարքի դիմաց Հայաստանն ու Արցախն ակնկալում են միջազգային կառույցների համարժեք պատասխանը։

117
թեգերը:
Ադրբեջան, Վիրավոր, զինծառայող, Արման Թաթոյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
2 անգամ հայտնվել են շրջափակման մեջ, դուրս եկել առանց կորուստների՝ տանելով նաև վիրավորներին
Ադրբեջանի ՊՆ–ն հայտնել է իր զոհերի, վիրավորների, գերի ընկածների ու անհետ կորածների թիվը
Նա չէր հավատում, որ Ջաբրայիլի մարտից հետո կյանք կա. վիրավոր Սեյրանը նոր հրաշքի է սպասում