Առաքել Մովսիսյան

Առաքել Մովսիսյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. քննիչը պահանջում է կալանավորել նրան

156
(Թարմացված է 17:53 04.02.2020)
Արցախի զորամասերից մեկում պարտադիր ժամկետային զինծառայող Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան քրեական գործով ձերբակալված նրա ծառայակիցներից մեկին մեղադրանք է առաջադրվել։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդուն մեղադրանք է առաջադրվել պարտադիր ժամկետային զինծառայող Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան քրեական գործով։

Տեղեկությունը Facebook-ի իր էջի միջոցով հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։

Նա հայտնում է, որ Դավիթ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Քննիչը դիմել է դատարան՝ Դավիթ Մովսիսյանին կալանավորելու միջնորդությամբ։

Հիշեցնենք` ՊԲ զինծառայող, 20-ամյա Վահրամ Ավագյանը մահացել էր հունվարի 30-ին, ժամը 13:15-ի սահմանում, զորամասում, մահացու հրազենային վիրավորումից։

«Որդուս մարմնի վրա 2 կրակոցի հետք կար». հարազատները պատմում են մահացած զինվորի մասին

Ավագյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել էին Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը և Սպարտակ Արթուրի Ավետիսյանը։

«Շատ խելոք, դաստիարակված երեխա էր». համագյուղացիները պատմել են մահացած զինծառայողի մասին

156
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, Մահ, Զինվոր, Մեղադրանք, Քրեական գործ
Ըստ թեմայի
Տղամարդը հանկարծամահ է եղել զինվորի մահվան առնչությամբ բողոքի ակցիայի ժամանակ
Արցախի զորամասերից մեկում զինվորը կրակել է իր ոտքին
Արցախի ռեստորաններից մեկում Փաշինյանին ՀԴՄ չեն տվել. «Կտրոն չխփողը գողանում է զինվորից»