00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն ու Սարգսյանը հանդիպել են

© Photo / official site of the President of RA Karo SahakyanВстреча премьер-министра и президента Никола Пашиняна и Армена Саркисяна (4 февраля 2020). Еревaн
Встреча премьер-министра и президента Никола Пашиняна и Армена Саркисяна (4 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի վարչապետն ու նախագահը հանդիպել են նախագահական նստավայրում։ Սա 2020 թվականի առաջին աշխատանքային հանդիպումն է։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Селфи премьер-министра Никола Пашиняна с сыном Ашотом (11 марта 2019). - Sputnik Արմենիա
Արցախի ռեստորաններից մեկում Փաշինյանին ՀԴՄ չեն տվել. «Կտրոն չխփողը գողանում է զինվորից»

«Կարևորելով արդեն ավանդական դարձած, պարբերական բնույթ կրող հանդիպումները՝ Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը կարճ հատված է հրապարակել Սարգսյան–Փաշինյան զրույցից, որը ներկայացնում ենք ստորև։

Արմեն Սարգսյան-Պարոն վարչապետ, ուրախ եմ այսօր հյուրընկալել Ձեզ: Սա, կարծես, մեր ավանդույթն է՝ պարբերաբար հանդիպել, քննարկել և՛ երկրում, և՛ երկրից դուրս՝ միջազգային ոլորտում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները, նաև կիսվել մեզանից յուրաքանչյուրի ինստիտուտի՝ կառավարության և նախագահական ինստիտուտների այցելությունների, հանդիպումների, ձեռքբերումների, դժվարությունների մասին: Այնպես որ, կրկին ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում:

Նիկոլ Փաշինյան-Շնորհակալ եմ պարոն նախագահ, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Սա, ըստ էության, 2020 թվականի մեր առաջին աշխատանքային հանդիպումն է, և ուրախ եմ նաև արձանագրել, որ 2019 թվականը հաջող տարի ստացվեց Հայաստանի Հանրապետության համար: Հրապարակվել են 2019 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշները, և կարող եմ արձանագրել, որ 2019-ին ունեցել ենք տնտեսական ակտիվության ցուցանիշի առավելագույն թիվը՝ այդ մեթոդով տնտեսական հաշվարկների մեկնարկից ի վեր. մեկնարկը եղել է 2011 թվականին: 2019-ին մենք արձանագրեցինք հեղափոխությունից հետո անցումային կառավարման շրջանը և մեր քննարկումների առանցքում էլ միշտ եղել է այն, որ պետք է ավելի ու ավելի շատ կարևորենք մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների թեման և հիմնադրենք ու ներդնենք ռազմավարական կառավարման տրամաբանությունը:

Կարծում եմ, որ 2020 թվականին հենց այդպիսի մի փուլ ենք թևակոխում, և մեր երկրում ինստիտուտների կայացումը, հակակշիռների և փոխզսպումների համակարգի ներդրումը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում և հիմա էլ մեր ուշադրության կենտրոնում է: Գիտեք, նաև արձագանքել եք Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, եթե կարելի է ասել ճգնաժամին, և այսօր հույս ունեմ, որ մենք կքննարկենք նաև դրա հետ կապված խնդիրը, մտքեր կփոխանակենք:

Депутат Геворг Костанян на внеочередном заседании Парламента Армении (24 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Կոստանյանը սպասում է Փաշինյանի պատասխանին. «Գալիս եմ ամեն ինչ հրապարակային ներկայացնելու»

Իհարկե, ես միանշանակ կիսում եմ Ձեր այն տեսակետը, որ մենք այդ հարցին պետք է մոտենանք հենց երկրի ինստիտուցիոնալ կայացման տրամաբանությամբ, մեր երկրի ազգային և պետական շահերի տրամաբանությամբ, հակակշիռների և փոխզսպումների ճշգրիտ և աշխատող համակարգ ունենալու տրամաբանությամբ, որովհետև միայն այդ պարագայում է, որ մենք կունենանք անշրջելի ժողովրդավարություն, անշրջելի օրենքի գերակայություն՝ սրանից բխող հետևանքներով, և, իհարկե, անշրջելի Սահմանադրական իրականություն, որը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում և մեր աշխատանքային քննարկումների առանցքում: Այնպես որ շատ ուրախ եմ այս առիթի համար:

Արմեն Սարգսյան-Շատ լավ, ես էլ եմ պատրաստ քննարկման: Ուշադրությամբ կլսեմ Ձեզ, պարոն վարչապետ: Շատ էական է այն, ինչ Դուք ասացիք՝ ինստիտուտների կայանալը մեր երկրում, հավասարակշի՛ռ ինստիտուտների, որովհետև եթե խոսում ենք երկարաժամկետ, կայուն զարգացման մասին, առանց դրա հնարավոր չի լինի:

Իհարկե, արժե նաև քննարկել ապագա ծրագրերը՝ ներդրումային ծրագրերը: Ուրախությամբ կարող եմ ասել, որ կարծես թե նոր, փոքրիկ հաղթանակներ կան իմ այցելությունների ժամանակ՝ լինի դա Պարսից ծոցի երկրներ, Դավոս կամ Իսրայել: Կկիսվեմ Ձեզ հետ:

Թե ինչ է պատասխանել Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը չի հայտնում։ 

Փաշինյանը Facebook–ի իր էջում հրապարակել է Սարգսյանի հետ հանդիպման տեսանյութը և գրել. «Ուրախ եմ, որ Հանրապետության նախագահի հետ ունենք ընդհանուր սկզբունքներ և պատկերացումներ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման ուղիների վերաբերյալ»։

Նշենք, որ Հայաստանում ստեղծված Սահմանադրական ճգնաժամի մասին երեկ հայտարարություն էր տարածել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն։

Լրահոս
0