Ռուբեն Հայրապետյան

Ինչու է բերման ենթարկվել Ռուբեն Հայրապետյանը. ոստիկանությունը պարզաբանեց

393
(Թարմացված է 16:25 04.02.2020)
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը պատասխանեց Sputnik Արմենիայի հարցին` հայտնելով Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու պատճառը։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելը զենք–զինամթերքի հետ է կապված։

«Նա բերման է ենթարկվել ապօրինի զենք–զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով»,– Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հիշեցնենք` ոստիկանության 6-րդ վարչության դիմակավորված աշխատակիցները մոտ 1 ժամ առաջ բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին։ Այդ մասին հանրությանը տեղեկացրել էր նրա փաստաբան Ամրամ Մակինյանը։

Այս պահին նա ոստիկանությունում է և խոստացել է տեղեկություններ ստանալուց հետո այդ մասին հայտնել 6-րդ վարչության մոտ հավաքված լրագրողներին։

Հիշեցնենք` նոյեմբերի 13-ին Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկություններ էին իրականացրել Ռուբեն Հայրապետյանի առանձնատանն ու նրան պատկանող այլ շինություններում։ Մինչ այդ ոստիկանությունը հայտնել էր, որ ՀՖՖ նախկին նախագահին պատկանող բիզնեսների վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում։ Իրավապահները օպերատիվ տեղեկություններ էին ստացել այն մասին, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող ընկերություններում հնարավոր են չարաշահումների դեպքեր։

«Մի հատ ՍՈՒ– 35 սամալյոտ են գտել, մի հատ էլ Տ–90 տանկ». Ռուբեն Հայրապետյան

Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն` Ռուբեն Հայրապետյանը «Զարգացման հայկական բանկի» և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատերն է։ 2012 – 2018 թթ., զբաղեցնելով ՀՖՖ նախագահի պաշտոնը, Հայրապետյանը ՀՀ մի քանի քաղաքներում կազմակերպել է ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում չի կատարել կամ մասնակի է կատարել պայմանագրերով նախատեսված պարտավորությունները և յուրացրել առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Հայրապետյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով. 315-րդ հոդվածի 2-րդ մաս (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մաս (խոշոր չափերով յուրացում), 325-րդ հոդվածի 2–րդ մաս (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) և 214-րդ հոդվածի 2-րդ մաս (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը):

«Հորդորում էր, որ ես փախնեմ Հայաստանից». Ռուբեն Հայրապետյանը` Անդրանիկ Քոչարյանի մասին

393
թեգերը:
Ոստիկանություն, Ռուբեն Հայրապետյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Հարցերը տվեք նրան, ով այս պատվերը իջեցրել է»․ Ռուբեն Հայրապետյան
«Չեմ պատրաստվում քար նետել ամեն հաչացող շան վրա». Սուքիասյանը պատասխանել է Հայրապետյանին
2019–ի քրեական քրոնիկոնը. Սերժ Սարգսյանի դեմ քրգործից մինչև Հրայր Թովմասյան