ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Մարտի 1-ի գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատաքննության ընթացքում այսօր հերթական միջադեպը գրանցվեց։
«Մենք գտնում ենք, որ այս ամբողջ գործի քննությունը չի կարող շարունակվել և գտնում ենք, որ չէր էլ կարող սկսվել։ Բայց քանի որ հասել է ձեր վարույթին, ձեր վարույթում այլևս չի կարող շարունակվել»,– դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը` նրա դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնելով։
Միջնորդությունը ներկայացնելիս փաստաբանը վկայակոչեց 2008թ.–ի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ նախկինում կայացված դատական ակտերին, այդ թվում` Ալեքսանդր Արզումանյանի, Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի, Խաչատուր Սուքիասյանի, Նիկոլ Փաշինյանի և այլոց նկատմամբ։
«Սա ՀՀ պատմության մեջ ամենախայտառակ գործն է». Քոչարյանը դիմեց դատավոր Աննա Դանիբեկյանին
Սակայն, երբ փաստաբանը դատարանի դահլիճում սկսեց ներկայացնել այդ դատական ակտերով հաստատված մի շարք հանգամանքներ մարտի 1-ի ու դրան նախորդած զանգվածային բողոքի ակցիաների մասին, մարտի 1-ին զոհված Սամվել Հարությունյան հայրը՝ Էդիկ Հարությունյանը, սկսեց իրեն վատ զգալ։ Դատավոր Աննա Դանիբեկյանը նրան թույլ տվեց դուրս գալ դահլիճից։
«էս կեղտոտներին ես չեմ ուզում լսել»,– դահլիճից դուրս գալիս ասաց Հարությունյանը։ Ու թեև նրա խոսքի շարոնակությունը լսելի չեղավ ներկաներին, բայց Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ նա հայհոյել է իրենց, իսկ դատավորը չի լսել։
«Ախր, ո՞նց կարող է նման բան լինել, հենց ձեր կողքով անցնելիս ասաց։ Հարցրեք ուղեկցողին` ինչ ասաց։ Ես ինքս դա չեմ վերարտադրի»,– ասաց Վադևանյանը։
Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի փաստաբանները բոյկոտեցին դատական նիստը
Աննա Դանիբեկյանը խոստացավ ուսումնասիրել նիստերի ձայնագրությունը և վիրավորական արտահայտություն գտնելու դեպքում միջոցներ ձեռնարկել։
Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանին 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել:
Գործով անցնում են նաև պաշտպանության նախկին փոխնախարարը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը: Հետաքննությունը Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և Խաչատուրովին մեղադրում է «սահմանադրական կարգի տապալում» հոդվածով։
Ռոբերտ Քոչարյանն իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։
ՀՀ իշխանությունն արագացնում է արտահերթ ընտրությունների գործընթացը. Ռոբերտ Քոչարյան
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համագործակցության մասին առանձին բանակցություններ չեն եղել։ Այս մասին այսօր ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին:
Ռոբերտ Քոչարյանը հայտնել է, որ ՀՀԿ-ն մասնակցում է բողոքի ակցիաներին, ընդդիմադիր շարժման մի մասն է, որին ինքն էլ աջակցում է: Այլ ձևաչափով համագործակցության քննարկումներ չեն եղել։
«Առայժմ մենք նման քննարկումներ չենք ունեցել։ Բոլոր կուսակցությունների հետ այդպիսի քննարկումներից զերծ եմ մնում, որպեսզի չընկալվի որպես զուգահեռ գործընթաց»,-նշեց Քոչարյանը։
Ինչ վերաբերում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին հնչած մեղադրանքներին, թե նա Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու մեղավորներից մեկն է՝ Քոչարյանը ձեռնպահ մնաց գնահատականներից։
«Մենք միշտ փորձում ենք մեղավորներ փնտրել։ Ինձ համար 2018-ի իրադարձություններն անհասկանալի են։ Չէի կարծում, որ մեր ժողովրդին հնարավոր է այդպես մանիպուլացնել։ Որ տեխնոլոգիաների կիրառումը կարող է այդքան արդյունավետ ազդել հայ հասարակության վրա»,-ասաց Քոչարյանը։
Մյուս կողմից, նրա խոսքով, ինքը քննադատել է ՀՀԿ-ն այն ժամանակ, երբ այն իշխող կուսակցությունն էր։
Գեներալներն իրենց շատ զուսպ են պահում. Ռոբերտ Քոչարյան
«Կային խնդիրներ, որոնք հանգեցրին այդ գործընթացներին։ Բայց այստեղ ակնհայտ էր նաև տեխնոլոգիաների կիրառումը, աշխարհաքաղաքական բաղկացուցչի առկայությունը, արտաքին, ոչ հայկական ուժերի ակտիվ միջամտությունը»,-նշեց Քոչարյանը։
Հիշեցնենք նաև, որ 2015 թ.-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքով Հայաստանը 2016թ.–ի ապրիլի 9-ին կիսանախագահական կառավարման համակարգից անցում կատարեց խորհրդարանականի: 2008թ.–ից ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանը 2018–ի ապրիլի 17–ին ընտրվեց վարչապետ։ Դրան հաջորդեցին արդեն «թավշյա հեղափոխության» հայտնի իրադարձությունները։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Իրավապահները տեղեկություններ ունեին, որ ընդդիմության մարտի 3-ի հանրահավաքում հնարավոր են սադրիչ գործողություններ։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը` մեկնաբանելով ԱԺ–ի բակում լուսաձայնային նռնակներ տեղադրելու ու խորհրդարանի շենքի պատշգամբներում ցուցադրաբար դիպուկահարների տեղավորելու փաստերը։
Նրա համոզմամբ` հարթակից Վազգեն Մանուկյանի հնչեցրած կոչերը` կայծակնային արագությամբ պետական շենքերը գրավելու, պատգամավորներին հատ–հատ բերման ենթարկելու մասին, որոշ ուժերի կողմից կարող են կիրառվել իրենց նպատակների իրականացման համար։
«ԱԺ դարպասների մոտ մի 5-7 հազար մարդ կհավաքվեր, որոնց մեջ կլինեին մի 500 հոգի «գալավարեզներ», որոնք կմտնեին խորհրդարան ու կիրականացնեին այն, ինչ իրենք մտմտում են անել այս մի քանի ամիսների ընթացքում։ Իրավապահ մարմիններն ունենալով այդ տեղեկատվությունը, այդ անհանգստությունը, լրացուցիչ ուժեր են կենտրոնացրել, միգուցե շատ նաև, ԱԺ–ի տարածքում, որտեղ այդ պահին պետք է տեղի ունենար հարցուպատասխան կառավարության հետ։ Եվ մեկ–երկու հոգի տեսել են հրազենի փողեր`տեղակայված որոշ տեղերում»,– ասաց Աղազարյանը։
Դիպուկահարներ, ձայնային ու լուսային նռնակներ և ոչ միայն․ Երևանի այսօրը` լուսանկարներով
Նա նաև չհերքեց, որ մտավախություն կա, թե բանակը կհայտնվի Երևանի փողոցներում ու դրանց մեջ ևս կլինեն իր հիշատակած «գալավարեզները»`զինվորական հագուսով։
Լրագրողների հարցին, թե 2018թ–ին նման մտավախություն ՀՀԿ–ն չունե՞ր, ինչո՞ւ նույն կերպ չվարվեց իրենց հետ, պատգամավորը պատասխանեց. «Դե, մենք վախկոտ ենք, ՀՀԿ–ն վախկոտ չէր»։
Հիշեցնենք` երեկ` մարտի 3–ին, խորհրդարանի պատուհաններից քաղաքացիներն ու ԶԼՄ–ները նկատել ու արձանագրել էին դիպուկահարների և հրազենի փողեր, որոնք ուղղված էին ցուցարարների կողմը` ի պաշտպանություն ՀՀ վարչապետի ու կառավարության։
ՄԻՊ-ը քննադատել է ԱԺ պատուհաններից հրազենի և դիպուկահարների ցուցադրությունը