Երևան

Գիշեր–ցերեկը խառնվել է. ջերմաստիճանային տատանումներ. եղանակի տեսություն

74
(Թարմացված է 15:44 03.02.2020)
Հայաստանի Հանրապետության տարածքում առաջիկա օրերին առանց տեղուների եղանակը հիմնականում կպահպանվի։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, փետրվարի 5-ի և 7-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր և 7-ի ցերեկը, 8-ին շրջանների զգալի մասում, 5-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում` ձյան տեսքով, առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Եղանակի կանխատեսման մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Ըստ հաղորդագրության` քամին կլինի հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն առաջիկա գիշերը կբարձրանա 5-6, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Պոեմների և կտավների վրա կառուցված սերը. հայ նկարչի և վրացի գեղեցկուհու հուզիչ պատմությունը

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում փետրվարի 4-ի, 5-ի և 7-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր և 7-ի երեկոյան ժամերին, 8-ին սպասվում են, 5-ի երեկոյան ժամերին` հնարավոր են տեղումներ։

Ցուրտ միջանցքներ, տաք մթնոլորտ. Կոտայքի մարզի դպրոցներում «ուրիշ» ջերմաստիճան է

74
թեգերը:
Մարզ, Երևան, Հայաստան, եղանակ
Ըստ թեմայի
Հյուր ունենք Սև ծովից. Սուրենյանը նորություններ է հայտնել
Սպասում ենք Միջերկրական ծովից համեմատաբար ակտիվ ցիկլոնի ներթափանցման. Սուրենյան
Փետրվա՞ր, թե՞ մարտ. Սուրենյանն ասել է` ինչ եղանակ է սպասվում ձմռան վերջին ամսին