00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:47
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:54
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանի հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հնարավորություն կա. Փաշինյան

© Sputnik / Александр Астафьев / Անցնել մեդիապահոցВстреча премьер-министров Армении и России Никола Пашиняна и Михаила Мишустина (31 января 2020). Алматы
Встреча премьер-министров Армении и России Никола Пашиняна и Михаила Мишустина (31 января 2020). Алматы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարների աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական համագործակցության հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Այսօր ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը, երկու երկրների առևտրաշրջանառությունը 2019 թվականին մոտեցել է երկու միլիարդի։ ՀՀ վարչապետը վստահեցրել է, որ 2020թ.-ին այդ դինամիկան կպահպանվի:

«Սելֆին» հայերեն բառ է. Փաշինյանի և Միշուստինի առաջին հանդիպումը կատակով սկսվեց. տեսանյութ

Հանդիպման սկզբում, որը կայացել է Ալմաթիում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի շրջանակում, Փաշինյանը կրկին շնորհավորել է գործընկերոջը Ռուսաստանի կառավարության ղեկավարի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Նա նշել է, որ երկու կառավարությունների և երկրների միջև միշտ եղել և լինելու են լավ ու ջերմ հարաբերություններ, բայց միշտ հնարավորություն կա այն նոր մակարդակի բարձրացնելու:

«Հայաստանում մեզ հաջողվել է 2019-ին կառուցել տնտեսական բավական լավ դինամիկա, այսօր արդեն հրապարակվել են թվերը. մենք 2019թ.–ին ունենալու ենք 8 տոկոսին մոտ տնտեսական աճ՝ նաև Ռուսաստանի Դաշնության հետ մեր համագործակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակում գործակցության շնորհիվ»,–հավելել է Փաշինյանը։

Իր հերթին Միշուստինը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը շնորհավորանքի և ջերմ խոսքերի համար։ Նա նշել է, որ ջերմությամբ է հիշում իր վերջին այցը Հայաստան, որտեղ մասնակցում էր Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումին։ Միշուստինն ասել է, որ ֆորումը փայլուն էր կազմակերպված (այդ ժամանակ նա գլխավորում էր Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայությունը)։

Нубарашен УИУ. Коридор - Sputnik Արմենիա
Ցմահ դատապարտվածներին վաղաժամ ազատելու մասով դրական առաջընթաց կա Հայաստանում. Իշխանյան

Միշուստինի խոսքով` Ռուսաստանն ու Հայաստանը կապում են շատ սերտ և գործընկերային, դաշնակցային հարաբերությունները: ՌԴ նոր կառավարությունը տրամադրված է կառուցողական հարաբերությունների, հայ գործընկերների հետ շփումների շարունակմանը, այդ թվում՝ միջկառավարական հանձնաժողովի շրջանակում, որը համանախագահում է ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը:

Միշուստինը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի արտաքին տնտեսական գլխավոր գործընկերն է՝ 26 տոկոս չափաբաժնով: Հանրապետությունում գործում են 2.2 հազար ռուսական ընկերություններ:

«2018թ.–ին երկկողմ ապրանքաշրջանառությունն աճել է 11 տոկոսով՝ հասնելով 2 միլիարդ դոլարի: Աճը շարունակվել է նաև նախորդ տարի՝ հունվար-նոյեմբերին ավելանալով 17.6 տոկոսով: Պետք է ամրապնդել այդ դրական միտումը, գտնել գործընկերության նոր ոլորտներ: Հույս ունեմ այսօր քննարկել երկկողմ հարցերի ողջ շրջանակը»,–ասել է Միշուստինը։

Հիշեցնենք, որ Միխայիլ Միշուստինը Ռուսաստանի վարչապետ է նշանակվել հունվարի 16–ին։

Պետք է ակտիվացնել ԵԱՏՄ ընդհանուր էներգաշուկա ստեղծելուն ուղղված ջանքերը․ Փաշինյան

Լրահոս
0