00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դավիթ Անանյանի խորհրդականը նոր պաշտոն ստացավ. աշխատավայրը` Վերին Լարս

© FB / Ministry of Finance of GeorgiaТаможенно пропускной пункт Казбеги в Степанцминда на грузино-российской границе
Таможенно пропускной пункт Казбеги в Степанцминда на грузино-российской границе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարության նիստում հաստատվեց ՊԵԿ նախագահի ներկայացրած առաջարկը։ ՊԵԿ նախագահի խորհրդականը 3 տարով նոր պաշտոն ստացավ։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. ՀՀ կառավարության նիստում այսօր կայացված որոշմամբ` ՀՀ ՊԵԿ նախագահի խորհրդական Արամ Թանանյանը նշանակվեց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդ՝ 3 տարի ժամկետով:

Թանանյանի թեկնածությունը կառավարությանը ներկայացրեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` շեշտելով, որ Թանանյանը 2018թ–ից իր խորհրդականն է։

«Երկար տարիներ աշխատել է պետական կառավարման համակարգում՝ մասնավորապես զբաղեցրելով ղեկավար պաշտոններ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում, Հայաստանի փրկարար ծառայությունում, ՀՀ արտակարգ իրավիճակների վարչությունում,– ասաց Անանյանը, –ունի Քաղաքացիական հատուկ ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան, Փրկարար ծառայության գեներալ–մայորի կոչում»:

Արամ Թանանյանը ներկա էր կառավարության նիստին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները նրան հարցեր չունեին։ Փաշինյանը շնորհավորեց Թանանյանին նշանակման առթիվ ու հանրությանը հիշեցրեց, որ նա աշխատելու է ոչ թե ՌԴ մայրաքաղաքում, այլ Վերին Լարսում, քանի որ «դեսպանատանը կից» ձևակերպումը, ըստ նրա, կարող է թյուրըմբռնման առիթ դառնալ։

Армяно-грузинская граница - Sputnik Արմենիա
Դյութի ֆրի կետեր առայժմ չեն լինի. ՀՀ կառավարությունն օրակարգից հանեց ՊԵԿ–ի առաջարկը

Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ին կառավարության նիստում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը վարչապետին առաջարկել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանատանը կից նոր հաստիք բացել, որպեսզի կոնկրետ անձը «Վերին Լարսի» անցակետում հենց տեղում օգնի լուծել հայաստանցի փոխադրողների խնդիրները։

Նախագծի անհրաժեշտությունը մեկնաբանվում է այն հանգամանքով, որ այժմ Վերին Լարս միջազգային ավտոմոբիլային անցակետում առաջանում են խնդիրներ, որոնք հիմնականում առնչվում են ՌԴ մաքսային մարմինների գործառույթներին։ Ռուսական կողմի հետ քննարկումների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Վերին Լարսում կլինի ՀՀ դեսպանատանը կից մաքսային կցորդ, որն ամենօրյա ռեժիմով կծանոթանա անցակետում ծագող խնդիրներին ու կառաջարկի օպերատիվ լուծումներ։

Այդ պաշտոնին արժանանալու համար անձը պետք է առնվազն 1 տարի մաքսային համակարգում բարձր պաշտոն զբաղեցրած լինի և տիրապետի առնվազն 2 օտար լեզվի, որոնցից մեկը` ռուսերեն։

Նոր պաշտոնյայի նստավայրը կլինի Օսեթիայի մաքսային ծառայության` Վլադիկավկազում գտնվող գրասենյակը։

Լրահոս
0