00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքակրթությունն ու գյուղացու կորցրած շահույթը. սպանդանոցների չերևացող կողմը

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցСкотобойня
Скотобойня - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սպանդանոցային մորթը շարունակում է մնալ թանկ, իսկ գյուղացուն կարող է ֆինանսական կախման մեջ դնել։

Նարեկ Խաչատրյան, Sputnik Արմենիայի համար

Ֆերմերները պատրաստվում են լսել, թե ինչ է նրանց առաջարկելու կառավարությունը` սպանդանոցների ստեղծումը խթանելու համար։ Այդ պատասխանները կհնչեն փետրվարի 6-ին։ Իսկ մինչ այդ փորձենք տեսնել, թե ինչպես կարող են աշխատել եղած սպանդանոցները, և արդյոք պարտադիր սպանդանոցային  մորթի ծրագիրը կարող է հաջողել։ Առաջին հայացքից անվտանգ մսի գաղափարը իրոք ողջունելի է։ Սակայն...

«Կենդանիների մորթը տարիներ շարունակ  իրականացվել է հակասանիտարական, պայմաններում». Պետրոսյան - Sputnik Արմենիա
Կենդանիների մորթը տարիներ շարունակ իրականացվել է հակասանիտարական պայմաններում. Պետրոսյան

Կառավարության որոշմամբ` 2019թ. օգոստոսի 1-ից հանրային սննդում, իսկ այս տարվա հունվարի 15-ից` սպառման բոլոր օղակներում թարմ միս պիտի մատակարարվի բացառապես սպանդանոցներից: Սա առաջին հայացքից ողջունելի է, քանի որ պարենային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է: Մինչև փետրվարի 6-ը կառավարությունը նոր սպանդանոցների համար պիտի աջակցության մեխանիզմներ նախապատրաստի։

Ուզում էին եվրոպական, ստացվել էր «մուսուլմանական»

Մսի անվտանգության մասին կառավարությունը մի անգամ հիշել էր դեռևս 2006թ.-ին՝ գյուղատնտեսական կենդանիների սպանդի կարգի մասին որոշում ընդունելով: Հետո երկար լռություն էր մինչև 2015թ.-ը, երբ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ-FAO)` Հունաստանի կառավարության օժանդակությամբ, 622 հազար դոլար տրամադրեց 5 մասնավոր ընկերության սպանդանոցների կառուցման ու վերազինման համար։ Դրանք բոլորն էլ ծառայեցին ու ծառայում են որպես մուսուլմանական աշխարհին գառան «հալալ» մսի մատակարար:

2016թ-ին նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ձեռնամուխ եղավ սպանդանոցային կարողությունների զարգացմանը: Ընդ որում` բավականին հիմնավոր հաշվարկներով: 2018 թ. համար այն ժամանակ ԱՎԾ-ն (հիմա ԱՎԿ) հաշվարկել էր 233.150 խոշոր եղջերավոր կենդանու, 499.600 մանր եղջերավորի և 111.140 խոզի մորթ (ընդհանուրը՝ 843 890 գլուխ): Ելնելով էլ միջինացած այդ թվերից՝ Սննդի անվտանգության պետական ծառայությունը հաշվարկել էր 40 սպանդանոցի անհրաժեշտություն: Գործող 18 սպանդանոցներից բացի պետք է շտապ կառուցվեր ևս 22-23-ը ՀՀ-ում, 3-ը` ԱՀ-ում, ինչը կբավարարեր ընդհանուր նվազագույն պահանջը:

Скотобойня в селе Арамус - Sputnik Արմենիա
«Միս Հայաստանի» վերածված երկիրս. գործարարը սպասում է սպանդանոցում, գյուղացին` դժգոհում

ՍԱՊԾ-ի հաշվարկներով 2018թ.-ի հուլիսի 1-ին պետք է հանրապետությունում գործեր 40 սպանդանոց: Այս օրերի համար արդեն ակնկալվում էր դրանց թիվը հասցնել 71-ի: Սպանդանոցները, ըստ խոշոր եղջերավորի մորթի հնարավորությունների, լինելու էին (և են) օրական 3-5, 8-10, 10-15 և 15-20 հատ խոշոր եղջերավորի մորթի հզորության: Կրկնենք, որ մինչ այդ գործող 18 սպանդանոցներից մի քանիսը մնացել էին սովետմիությունից, մյուսներն էլ բացվել էին մուսուլմանական աշխարհի մեր հարևաններին «հալալ միս» ապահովելու նպատակով:

Հիմա մեզ համոզում են, որ սպանդանոցի ձևաթուղթը կտրամադրվի թվայնացված վիճակում, իսկ հատուկ ծրագրի միջոցով հնարավոր կլինի հեռախոսը մոտեցնել մսին ու տեսնել դրա ողջ պատմությունը` որտեղ է պահվել, ում կողմից, ինչպես է մորթվել։ Բայց արդյո՞ք թվային տեխնոլոգիաները կլուծեն իրական հարցեր։

Փող չկա, մի շաբաթից կզանգես

Ասենք` ես Վարդենիսի Ներքին Շորժա գյուղից եմ և ստիպված եմ գոմում կապած ցլիկս վաճառում: Հարևաններիցս որևէ մեկը այս պահին իր կենդանին վաճառել չի ուզում: Ես ստիպված եմ մենակ իմ անասունը տեղափոխել 100-ից ավելի կիլոմետր` Սևան քաղաքի կամ Վահան գյուղի սպանդանոց: Եվ քանի որ սպանդանոցները տեղափոխումն իրենց վրա են վերցնում միայն 30 կմ-ի սահմաններում, ուստի 100 կմ–ի համար ես պիտի վճարեմ ինքս` առնվազն 50 հազար դրամ: Ճանապարհին կենդանին սթրեսի է ենթարկվում ու 3-5 կգ և ավելի քաշ կորցնում: Դրա համար սպանդանոցում պետք է լինի նախնական ընդունման տարածք, որտեղ կենդանիները մի քանի ժամ կհանգստանան։ Բայց պարզ չէ` ամեն սպանդանոցում կա՞ այդպիսի տարածք, թե ոչ։

Ինչպես է աշխատում սպանդանոցը, երբ անասունի թեման դժգոհության ալիք է բարձրացնում. տեսանյութ

Խոշոր եղջերավորի մորթն արժե 10 հազար դրամ: Մորթվող իմ կենդանու ներքին օրգանները (սիրտ, թոք և այլն), կաշին, ոտները և գլուխը (որում մինչև 7-8 կգ միս կա), պոչը (որը դելիկատես է համարվում) կարող եմ վերցնել ինձ կամ թողնել սպանդանոցին։ Համաձայն մասնագետների` այս ամենը կազմում է մորթած կենդանու վաճառքի գնի շուրջ 10%-ը: Սակայն դեռ պարզ չէ, թե ինչ գնով է սպանդանոցը դրանք ընդունելու` ունենալով հստակ առավելություն։

Նախկինում` մորթից հետո, միսը տնօրինում և վաճառում էր գյուղացին: Հիմա արդեն չի կարող, եթե չունի սառնարանային խցիկով մեքենա (իսկ գյուղացիներից գրեթե ոչ մեկը չունի): Դրա համար տեսչական մարմինն առաջարկում է, որ սպանդանոցն իր մեքենաներով թե՛ անասուններին բերի իր մոտ, թե՛ իրացնի պատրաստի միսը։ Առաջին հայացքից նախընտրելի տարբերակ է, բայց եթե միսն իրացնի սպանդանոցը, ապա դրանից էլ կախված կլինի` գումարը տալ գյուղացուն անմիջապես, թե շաբաթներով ձգձգել, ինչպես դա տարիներով արել են (մասամբ էլ` դեռ անում են) միրգ–բանջարեղեն մթերող գործարանները։

Премьер-министр Никол Пашинян на обсуждении новой концепции социальной поддержки в правительстве Армении (15 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ներում–բեկում չի լինելու. սուպերմարկետներն ու սննդի կետերը միսը կգնեն միայն սպանդանոցներից

«Միսդ երկրորդ կարգի ա, մի քիչ ցածր գին պիտի տամ, հիմի էլ հաշվիս փող չկա, մի շաբաթից կզանգես... ». նման իրավիճակներից ոչ մի գյուղացի ապահովագրված չի լինի։ Արդյունքում գրեթե ամբողջ շահույթը, որ մնալու էր գյուղացուն, անցնելու է սպանդանոցին:

Բարեփոխումային շրջապտույտ «հալալի» շուրջ

Ըստ ՍԱՊԾ-ի տվյալների` անցած տարեվերջին հանրապետությունում գործում էր 16 սպանդանոց: Ըստ վերջին հայտարարության` դրանք արդեն 40-ն են (թեև այստեղ էլ պետք է հաշվի առնել, որ դրանց մի մասը կատարում է միայն խոզերի կամ թռչնի մորթ)։ Ամեն մարզում միջինում 1.5 սպանդանոց կար, բայց դեռ անցյալ տարի ՍԱՊԾ-ի մոնիտորինգից պարզվել է, որ գրանցված 21 սպանդ իրականացնող ընկերություններից գործում են հիմնականում «հալալի» մորթ անողները։ Այս օրերին հապշտապ կերպով ևս 10-12 նորն են կառուցվում ու «շահագործվում»`  ոչ պատահական փողատերերի միջոցով:

Մինչդեռ ամեն երրորդ գյուղում պետք է գյուղական փոքր սպանդանոց հիմնվի, թեկուզ գյուղի միջոցներով, որ անասունը 5-10 կմ-ից ավել չտարվի: Այլապես կորուստները կլինեն անհամամասնորեն մեծ։ Իսկ ինչքան էլ քաղաքակրթությունից ու համաշխարհային մշակույթից խոսես, միևնույնն է մարդուն իր շահույթն է հետաքրքրում։ Հետևաբար, կա վտանգ, որ մսի սպանդանոցները կսկսեն տրամադրել վկայագիր` գումարի դիմաց («թուղթ վաճառել»): Անգամ «հալալ» սպանդանոցների համար, որ վաղուց գործող են, մինչ օրս բազմաթիվ հարցեր պարզ չեն: Մասնագետները պնդում են, որ երկար ժամանակ է պետք, մինչև սպանդանոցն ու գյուղացին իրար հետ լեզու գտնեն։

Զանգվածային ակցիաներ Հայաստանում. ֆերմերները կառավարությունից պահանջում են լսել իրենց

Մյուս կողմից էլ շուկայում էապես բարձրանալու են մսամթերքի գները: Հասկանալի է, որ կառավարությունը չի ցանկանա անտեղի խնդիրներ ստեղծել, բայց դրսևորվող ոչ պրոֆեսիոնալ մոտեցման արդյունքում միսը թանկանալու է, ու սոցիալական առանց այդ էլ լարված իրավիճակն էլ ավելի է սրվելու:

Լրահոս
0