00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչը կարող էր Միլանում անկառավարելի հերթի պատճառ դառնալ․ ինչպես օգտվել լոուքոսթերներից

Բաժանորդագրվել
Մի քանի տասնյակ ուղևորներ չեն կարողացել մեկնել Ryanair ավիաընկերության Միլան-Երևան չվերթով։ Sputnik Արմենիան փորձել է պարզել` ինչն է եղել պատճառը։ Ֆրանսիայի օդանավակայաններից մեկում աշխատող մեր հայրենակիցն էլ ներկայացրել է լոուքոսթերներից օգտվելու կանոնները։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik, Մարիաննա Փայտյան. Մի քանի տասնյակ ուղևորների՝ Միլանի օդանավակայանում մնալու պատճառներից մեկը կարող էր այն լինել, որ հաշվառման հերթում կանգնել են նունիսկ այն ուղևորները, որոնք դրա կարիքը չունեին։ Արդյունքում՝ հաշվառման պատուհանի մոտ հերթ է գոյացել, Ryanair ավիաընկերության Միլան-Երևան չվերթն էլ սպասարկող միայն մեկ աշխատակիցը չի հասցրել բոլորին հաշվառել։  Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Ֆրանսիայի Բիարից օդանավակայանում Ryanair և մի շարք այլ ավիաընկերությունների չվերթերի պատասխանատու Հակոբ Ռիգանյանը։

Встреча первого рейса Милан-Ереван-Милан авиакомпании Ryanair в аэропорту Звартноц (14 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Իտալիայում ուղևորնե՞ր են մնացել. նոր մանրամասներ Ryanair–ի Միլան-Երևան չվերթից

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ryanair ավիաընկերության Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ ուղևորների երեկ մերժել էին ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։ Մոտ 50 ուղևոր մնացել էին Միլանում։

Այն օրից, երբ Հակոբ Ռիգանյանը լսել է, որ Ryanair-ը հայկական շուկա է մուտք գործում, Facebook-ի իր էջում խորհուրդներ է ներկայացնում` ինչպես կարելի է օգտվել լոուքոսթեր ավիաընկերություններից, մասնավորապես՝ Ryanair-ից։

Լոուքոսթերները չվերթերի կազմակերպման իրենց կանոններն ունեն, որոնք չիմացող ուղևորները կարող են և խնդիրների առաջ հայտնվել։ Հակոբը որոշել է կամավոր խորհրդատու դառնալ և հայաստանցի ուղևորներին հնարավորինս իրազեկել լոուքեսթերներից օգտվելու կանոնների մասին։   

Խոստովանում է՝ վերջին շաբաթներին հանգիստ չունի, որովհետև Ryanair-ով ճամփորդել պատրաստվող հայաստանցիներից բազմաթիվ նամակներ է ստանում. դիմում են տարբեր հարցերով՝ օնլայն գրանցումից մինչև թույլատրելի ուղեբեռի չափեր և այլն։ Թեև այժմ Հակոբը ստիպված է օրվա մի մասը տրամադրել Facebook-ով ստացած հարցերին պատասխանելով, բայց դա սիրով ու հաճույքով է անում, չէ՞ որ իր հայրենակիցներին է օգնում։  

Ryanair. ինչ է իրենից ներկայացնում Հայաստան մտնող ավիաընկերությունը

Ինչ վերաբերում է Passenger.am միջնորդ ընկերության երեկ տարածած տեղեկությանը, որ Միլանում մի քանի տասնյակ ուղևորներ են մնացել, ոմանք չեն հասցրել հաշվառվել, ոմանք էլ հաշվառումից հետո ավիաընկերության աշխատակիցների պատճառով նստեցմանը չեն հասցրել, Հակոբը փոքր-ինչ տարակուսած է։ Ասում է՝ իրենց մոտ էլ դեպքեր են լինում, երբ հաշվառման հերթում մարդիկ դեռ կանգնած են, բայց հաշվառման ժամն ավարտվում է, այդ դեպքում միշտ որոշում է կայացվում սպասարկել գոնե հերթում կանգնած մարդկանց, իսկ այն, որ ավիատոմսը ձեռքին և ժամանակին նստեցմանը մոտեցած ուղևորին ինքնաթիռ չթողնեն, ասեն՝ ուշացել ես, առավել զարմանալի է։ Եթե ուղևորը ժամանակին գրանցումն անցել է, բայց ինչ-ինչ պատճառներով ուշ է մոտեցել նստեցմանը, ասենք՝ tax free-ի, անվտանգության ստուգման (security control), սահմանապահների կողմից անձնագրի ստուգման հերթերում է մնացել, կամ այլ պատճառով է ուշ մոտեցել, դա արդեն այլ հարց է։ 

Пресс-конференция главы гражданской авиации Татевик Ревазян (15 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանում ուսում ստացած օդաչուները կարող են թռչել ամբողջ Եվրոպայով. Տաթևիկ Ռևազյան

Հակոբի կարծիքով՝ հերթ կարող էր առաջանալ ոչ միայն այն պատճառով, որ շատերը նախապես օնլայն չէին գրանցվել, այլև նույնիսկ օնլայն գրանցումից հետո չիմանալով եկել ու հերթ էին կանգնել։ Մինչդեռ եթե օնլայն գրանցվել ես և քեզ հետ ունես տպված նստեցման կտրոնը՝ boarding pass-ը, գրանցելու համար լրացուցիչ ուղեբեռ էլ չունես, ապա այլևս հաշվառման պատուհանի մոտ հերթ կանգնելու կարիք չկա, և կարող ես միանգամից ուղևորվել դեպի նստեցում՝ boarding gate։

«Մեզ մոտ էլ գրեթե յուրաքանչյուր թռիչքի ժամանակ լինում են ուղևորներ, որոնք նախապես օնլայն գրանցում չեն կատարել։ Բայց նրանք քիչ թիվ են կազմում՝ 189 հոգուց կարող են մի 7-8-ը լինել, դրա համար էլ նման խառնաշփոթ չի առաջանում»,- նշեց Հակոբը։

Նա նաև իր Facebook-ի էջում պարբերաբար մանրամասն գրառումներով ներկայացնում է լոուքոսթերներից օգտվելու կանոնները։

Հայերը մեմեր են սարքել Ryanair–ի թեմայով. #ԿոֆեՀռո՞մ, թե՞ #կոֆեԲեռլին, սա է դարդը»

Հակոբի առաջին կարևոր խորհուրդը նախապես օնլայն գրանցումն է (online check in), որը ոչ միայն թույլ կտա ժամանակ, այլև գումար խնայել։ Առանց օնլայն գրանցման օդանավակայանում ստիպված կլինեք վճարել հավելյալ 55 եվրո։ Օնլայն գրանցումից հետո անհրաժեշտ է տպել տոմսը կամ պարզապես ունենալ հեռախոսում՝ օդանավակայանի և ավիաընկերության աշխատակիցներին ցույց տալու համար: Օնլայն գրանցումը սկսվում է թռիչքից 48 ժամ առաջ և ավարտվում, երբ թռիչքին 2 ժամ է մնացել:

Ryanair-ի ոչ առաջնային ծառայությունից օգտվող(Non priority) ուղևորներին թույլատրվում է ունենալ 1 փոքր ձեռքի պայուսակ։ Այն նախատեսված է դիմացի նստատեղի տակ տեղադրելու համար։ Իսկ առաջնային ծառայությունից օգտվող (Priority) ուղևորները հավելյալ վճարումով կարող են ունենալ լրացուցիչ` մինչև 10 կգ ձեռքի ուղեբեռ։ Առաջնային ծառայության(Priority) գինը կարող է տատանվել 6֊ից 14 եվրոյի սահմանում։ Տոմսը գնելու պահին ծառայությունն ընտրելն ավելի մատչելի է։ Յուրաքանչուր թռիչքի ընթացքում առաջնային ուղևորների (Priority) թիվը սահմանափակ է` 95։

Встреча первого рейса Милан-Ереван-Милан авиакомпании Ryanair в аэропорту Звартноц (14 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Այս անգամ էլ Միլան - Երևան չվերթի ուղևորներն են խնդրի առաջ հայտնվել

«Սա նշանակում է, որ յուրաքանչյուր թռիչքում առավելագույնը 95 ուղևորներ կարող են իրենց հետ վերցնել 10 կգ ուղեբեռ։ Սակայն երբ առաջնային ծառայությունը(Priority) սպառված է, բայց ունեք ուղեբեռ, ձեզ հնարավորություն է տրվում վճարել 10 կգ ուղեբեռի համար պայմանով, որը պետք է գրանցել հաշվառման կետում»,- ասաց Հակոբն ու շեշտեց, որ սա է այն դեպքն է, որի համար պետք է հերթ կանգնել հաշվառման կետում, մնացած դեպքերում, եթե օնլայն գրանցումն արված է, տոմսը՝ տպված, պետք է ուղղակի գնալ դեպի նստեցում։

Հիշեցնենք, որ Ryanair-ի հաշվառումները սկսվում են թռիչքից 2 ժամ առաջ և ավարտվում են, երբ թռիչքին 40 րոպե է մնացել, իսկ նստեցումն ավարտվում է թռիչքից 20 րոպե առաջ։

Հայաստանից Հունաստան` 30 եվրոյով. նոր ուղղությունը կգործի մայիսից

Ryanair-ով ճամփորդելիս և՛ առաջնային (Priority) և՛ ոչ առաջնային(Non Priority) ծառայությունից օգտվող ուղևորների համար թույլատրվում է առավելագույնը 3 ուղեբեռ։ 10կգ կշռող 1 կտոր ուղեբեռի արժեքը 10֊17,5 եվրո է տոմսի գնման պահին և 10֊25 եվրո` տոմսը գնելուց հետո։ 20 կգ կշռող 1 կտոր ուղեբեռի արժեքը տոմսի գնման պահին 25-35 եվրո է, գնումից հետո`40 եվրո։ Եթե ուղեբեռը նախատեսվածից ծանր է, ապա ստիպված կլինեք օդանավակայանում յուրաքանչյուր ավելորդ կգ֊ի համար հավելյալ 11 եվրո վճարել։

Լոուքոսթերների թեմայով իր բազմաթիվ գրառումներից մեկն էլ Հակոբն ամբողջությամբ նվիրել է երեխաների և հղի կանանց ուղևորության կանոններին։

«8 օրականից մինչև 2 տարեկան մանկահասակ երեխան պետք է ուղևորվի 16 տարին լրացած ուղևորի հետ։ Յուրաքանչյուր մանկահասակ երեխայի հետ պետք է լինի առնվազն մեկ չափահաս ուղևոր։ Ryanair-ով միայնակ ճամփորդելու համար նվազագույն տարիքը 16֊ն է»,- շեշտեց Հակոբը և հավելեց, որ մանկահասակ երեխաների հետ ճամփորդող ուղևորներն իրավունք ունեն իրենց հետ վերցնել մինչև 5 կգ կշռող լրացուցիչ ուղեբեռ և փոքր նստատեղ։ Թույլատրվում է վերցնել նաև մանկասայլակ, որի համար լրացուցիչ գումար չի գանձվում:

Самолет юбилейного рейса Ереван - Москва приземляется в аэропорту Звартноц (30 декабря 2019). Ереван - Sputnik Արմենիա
Քաղավիացիան հրապարակել է Ryanair–ի նոր չվացուցակը

Ryanair-ի ծառայություններից կարող են օգտվել մինչև 28 շաբաթական հղիները, 28 շաբաթականից ավել հղիություն ունեցող կանայք թռիչքից կարող են օգտվել միայն բժշկի գրավոր թույլտվությամբ։ Իսկ 32 և ավելի ժամկետով երկպտուղ հղի կանանց, ինչպես նաև 36 և ավելի շաբաթական ժամկետով միապտուղ հղի կանանց չի թույլատրվում ճամփորդել Ryanair-ի ինքնաթիռներով։

Նշենք, որ քիչ առաջ պաշտոնական հաղորդագրություն տարածեց նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ նշելով, որ իրազեկված է Ryanair ավիաընկերության հունվարի 28-ի Միլան-Երևան չվերթի ընթացքում առաջացած խնդիրների մասին, որոնք կապված են որոշ ուղևորների փոխադրման հետ: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ՔԱԿ-ն այս խնդրի վերաբերյալ արդեն տեղեկացրել է ավիաընկերության ղեկավարությանը:

«Ձեր իրավունքների մասին հստակ տեղեկություն կարող եք գտնել ԵՄ կանոնադրության փաստաթղթում՝ հատուկ ուշադրություն դարձնելով 1-9-ը հոդվածներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՔԱԿ-ը հավելել է, որ խնդիրների դեպքում ուղևորներն իրենց իրավունքները պաշտպանելու համար կարող են դիմել նաև Passenger.am միջնորդ ընկերությանը:

Հիշեցնենք, որ երեկ հենց Passenger.am-ն էր առաջինը տեղեկացրել Միլանի օդանավակայանում առաջացած խնդիրների մասին։ Ընկերության համահիմնադիր Գուրգեն Ղազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ չմեկնած քաղաքացիների թվում եղել են նաև երեխաներ, հղի կանայք։ Նա հավելել էր, որ իրենց իրավաբանական թիմն արդեն իսկ հետաքննում է գործը` մեղավորներին գտնելու և ՀՀ քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու համար։

Լրահոս
0