Նարեկ Մալյան. արխիվային լուսանկար

Մալյանն ազատ արձակվեց. նա ասաց` տեղյակ է, թե ինչ է պահանջել Լարիսա Մինասյանը վարչապետից

319
(Թարմացված է 17:07 28.01.2020)
Նարեկ Մալյանի հետ գրեթե միաժամանակ բերման ենթարկված մի քանի ակտիվիստները դեռ ոստիկանության 6-րդ վարչությունում են։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր, քաղաքացիական ակտիվիստ Նարեկ Մալյանն ազատ արձակվեց։ Ոստիկանության 6-րդ վարչության մուտքի մոտ նա պատմեց, թե ինչպես են իրեն բերման ենթարկել ու ինչ է տեղի ունեցել դրանից հետո։

«Փարպեցի փողոցում` իմ կազմակերպության մուտքի դիմաց, ինձ պառկեցրեցին գետնին, ձեռնաշղթաներ հագցրին։ Երբ որ հարձակվեցին ինձ վրա, ես հեռախոսով էի խոսում։ Հիմա մի քիչ լավ չի աշխատում հեռախոսս»,– ասաց նա` հավելելով, որ սկզբում լուրջ չի վերաբերվել տեղի ունեցածին ու նույնիսկ երբ հարցրել են անունը, ասել է` անուն չունեմ։

Բլոգեր Նարեկ Մալյանի վրա հարձակումից հետո Սորոսի հիմնադրամը հայտարարություն է տարածել

Արդեն ոստիկանության շենքում իր մոտ եղած իրերը ցուցակագրել են։  եվ, իր խոսքով` քանի որ որևէ արգելված իր չեն հայտնաբերել, որևէ բացատրությւն տալու ու արձանագրություն կազմելու առիթ չի եղել։

Ինչ վերաբերում է տեղի ունեցածի իրական պատճառներին, դրա շուրջ Նարեկ Մալյանն իր բացատրությունն ունի։ 

«Ես տեղեկություններ ունեմ, որ Լարիսա Մինասյանը երեկ բավական կոշտ խոսակցություն է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և պահանջել է, որ տարբեր, նույնիսկ ապօրինի մեթոդներով կանխեն մեր գործունեությունը Հայաստանում, որպեսզի իրենք անարգել կարողանան իրենց ադրբեջանասիրական, տրանսվեստիտամարմնավաճառասիրական գործունեությունն անարգել իրականացնեն։ Սա ես գիտակցում եմ որպես կրկեսի մի մաս»,– ասաց Մալյանը։

Ավելի ուշ ազատ արձակվեց նաև «Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը, որը ևս հայտնեց, որ իր մոտ ապօրինի որևէ իր չի հայտնաբերվել։ Նա հայտնեց նաև, որ ոստիկանության 6-րդ վարչությունում այս պահին գտնվում են «Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը  և անդամներ Ազատ Ադամյանն ու Գրիգոր Մինասյանը

Փաստաբանին թույլ չեն տվել հանդիպել Նարեկ Մալյանի հետ

Հիշեցնենք` ՎԵՏՕ շարժման մասնակիցները պայքարում են «Բաց հասարակությունների գրասենյակ» հիմնադրամի (Սորոսի հիմնադրամ) մոտ և պահանջում արգելել նրանց գործունեությունը Հայաստանում։ 2019թ–ի ընթացքում նրանք բազմաթիվ բողոքի ակցիաներ են իրականացրել։

Օրերս Նարեկ Մալյանը հրապարակել էր կառավարության՝ 2019թ.-ի մարտի որոշման հղումը, որտեղ երևում է, որ «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության 3,2 միլիոն դոլարի չափով ծրագիրը 2019-2020թթ–ին ճանաչվել է բարեգործական։ Դա փաստացի մի շարք հարկերից ազատում է հիմնադրամի կողմից ֆինանսավորվող 19 կազմակերպություններին (այդ թվում` ԶԼՄ–ներին)։

Նշենք, որ վաղը` հունվարի 29–ին,  Երևանում նախանշված է «Բաց հասարակությունների գրասենյակի» ղեկավար Լարիսա Մինասյանի ասուլիսը։

Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել. տեսանյութ

319
թեգերը:
Սորոսի հիմնադրամ, Հայաստան, Վարչապետ, ՀՀ Ոստիկանություն, Ոստիկանություն, Նարեկ Մալյան
Ըստ թեմայի
Սորոսն ինձ հետ հանդիպելու ցանկություն էր հայտնել. Փաշինյան
«Սորոսի» գրասենյակի գործունեությունը Հայաստանի համար վտանգներ է պարունակում. Վանեցյան
Արթուր Վանեցյանը պատասխանել է Սորոսի հիմնադրամի տնօրենին
Քաղաքական «բարտեր». ինչո՞ւ են Հայաստանում Սորոսի կազմակերպություններին ազատել հարկերից
Բռնություն

Մանկատան երեխաներին ծեծել են փայտով, զրկել հիգիենայի միջոցներից. մանրամասներ

1
(Թարմացված է 18:12 22.09.2020)
Ոստիկանությունը պարզել է, որ մանկատան աշխատակիցները տարբեր պատրվակներով խփել են անչափահասներին, քաշել մազերը։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել `«Մանկան տուն» մանկատան երեխաներին ծեծելու առնչությամբ հարուցված քրգործի վերաբերյալ` տեղեկացնելով, որ երեխաները տևական ժամանակ զրկված են եղել կեցության նվազագույն պայմաններից։

«Պարզվել է, որ երեխաները զրկված են եղել անձնական հիգիենայի պահպանման միջոցներից: Բացի այդ, մանկատան աշխատակիցները տարբեր պատրվակներով փայտով, ձեռքերով խփել են անչափահասներին, քաշել մազերը` նրանց պատճառելով ֆիզիկական ցավ ու հոգեկան տառապանք»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն տեղեկացրել էր`«Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երկու աշխատակցուհիներ ձերբակալվել են՝ սաների նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու կասկածանքով։

Փաստի առթիվ ոստիկանությունում սեպտեմբերի 18-ին հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ինչ վիճակում են Գյումրու «Երեխաների տուն» մանկատան երեխաները

1
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, ծեծ, երեխա, մանկատուն
Բանալի

Դատարանը որոշել է կալանավորել Միքայել Մինասյանի մտերիմներից մեկին. նոր փաստեր

37
(Թարմացված է 18:02 22.09.2020)
ՊԵԿ քննչական մարմնի միջնորդությամբ կալանավորման ներկայացված անձը հանդիսացել է Միքայել Մինասյանին պատկանող կազմակերպությունների փաստացի ղեկավարը։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանից բացի, Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարվել է նաև նրա մտերիմ անձանցից Լեոնիդ Արևշատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։

Այս մասին ի հավելումն մամուլում արդեն հայտնած տեղեկությունների՝ հայտնում են ՀՀ պետեկամուտների կոմիտեից։

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ քրեական գործով պարզվել և հիմնավորվել է, որ հանրորեն վտանգավոր որոշակի արարքներ Միքայել Մինասյանը կատարել է իր մտերիմ անձանցից Լեոնիդ Էդուարդի Արևշատյանի օժանդակությամբ, որը հանդիսացել է Մինասյանին պատկանող կազմակերպությունների փաստացի ղեկավարն ու դրանց գործունեության կոորդինատորը:

Արևշատյանը քրեական գործի նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացումը), 310-րդ (պաշտոնատար անձի կողմից օրենքին հակառակ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը) և 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը), ինչպես նաև 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը)։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը մի դատավորից մյուսի ձեռքն է անցնում

Հիշեցնենք` Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ էր ներգրավվել ՊԵԿ–ի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում միանգամից 3 հոդվածով`ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է Մինասյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։

Մինասյանը գտնվում է հետախուզման մեջ։

37
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), կալանավորել, Միքայել Մինասյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ես պատրաստ եմ ժառանգել Սերժ Սարգսյանի մեղքերը»․ Միքայել Մինասյան
Միքայել Մինասյանի համակարգչի վերականգնված ֆայլերը կուսումնասիրվեն. մեղադրանքը հիմք է
Միքայել Մինասյանն առաջարկում է վարչապետի պաշտոնից հեռացնել Նիկոլ Փաշինյանին
Միքայել Մինասյանի մեղադրանքն ավելացվել է նոր բացահայտումներով. «Սպայկան» և Ռոզա Ստեփանյանը