Ռուբեն Մելիքյան. արխիվային լուսանկար

Փաստաբանին թույլ չեն տվել հանդիպել Նարեկ Մալյանի հետ

79
(Թարմացված է 15:40 28.01.2020)
Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, որ դեռևս հայտնի չէ, թե ինչ հիմքով է ձերբակալվել «Վետո» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը լրագրողներին ասաց, որ իրեն թույլ չեն տվել հանդիպել ոստիկանության «6-րդ վարչություն» բերման ենթարկված «Վետո» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանի հետ։

Բլոգեր Նարեկ Մալյանի վրա հարձակումից հետո Սորոսի հիմնադրամը հայտարարություն է տարածել

«Հենց նոր ես ձեր ներկայությամբ փորձեցի մուտք գործել Նարեկ Մալյանի մոտ, նաև կապ եմ հաստատել Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ, որն ինձ խնդրեց մինչև իր գալը փաստաբանական աջակցություն ցուցաբերել Նարեկ Մալյանին։ Ուզում եմ արձանագրել, որ փաստաբանը ժամը 14։35–ին ներկայացել է ոստիկանություն և այս պահի դրությամբ նրան, տվյալ դեպքում` ինձ, թույլ չեն տալիս բարձրանալ Մալյանի մոտ»,– ասաց Մելիքյանը։

Նարեկ Մալյանի ձերբակալության հիմքի մասին փաստաբանը նշեց, որ հստակ տեղեկություններ չունի, բայց և հայտարարեց, որ այն, ամենայն հավանականությամբ, կապված է ոչ թե Քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքի, այլ քաղաքական պատճառների հետ։

Ավելի ուշ Մելիքյանը Facebook–ի իր էջում գրեց, որ Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել Ժամը 13:30-ի սահմաններում` ոստիկանության դիմակավորված աշխատակիցների կողմից, ձեռնաշղթաներով, «ասֆալտին փռելու եղանակով», ապօրինի զենք պահելու կասկածով։ Փաստաբանը նշել է, որ Մալյանի մոտ անձնական խուզարկությամբ զենք, այլ ապօրինի իրեր չեն հայտնաբերվել։

Հիշեցնենք` ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել փողոցից։

Քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանը facebook-ում կատարած գրառմամբ հայտնել էր, որ նա տեղափոխել է ոստիկանության «6-րդ վարչություն», Նալբանդյան փողոց, և ինքը գնում է այնտեղ` տեղում պարզելու պատճառները։

Դատարանը հետ է ուղարկել Ռուստամ Բադասյանի հայցն ընդդեմ Նարեկ Մալյանի. ի՞նչն է պատճառը

79
թեգերը:
փաստաբան, Հայաստան, Ոստիկանություն, ՀՀ Ոստիկանություն, Ռուբեն Մելիքյան, Նարեկ Մալյան
Ըստ թեմայի
Նարեկ Մալյանին փորձում են նետել աղբարկղը. տեսանյութ
Բռնության ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ–ն անդրադարձել է Նարեկ Մալյանի դեպքին
Բլոգեր Նարեկ Մալյանի վրա հարձակումից հետո Սորոսի հիմնադրամը հայտարարություն է տարածել
«Ռեստարտը» բողոքում է, Մալյանը` պատասխանում. «Ես ԱԱԾ-ի հետ կապ ունենալու պատիվ չունեմ»
Բռնություն

Մանկատան երեխաներին ծեծել են փայտով, զրկել հիգիենայի միջոցներից. մանրամասներ

1
(Թարմացված է 18:12 22.09.2020)
Ոստիկանությունը պարզել է, որ մանկատան աշխատակիցները տարբեր պատրվակներով խփել են անչափահասներին, քաշել մազերը։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել `«Մանկան տուն» մանկատան երեխաներին ծեծելու առնչությամբ հարուցված քրգործի վերաբերյալ` տեղեկացնելով, որ երեխաները տևական ժամանակ զրկված են եղել կեցության նվազագույն պայմաններից։

«Պարզվել է, որ երեխաները զրկված են եղել անձնական հիգիենայի պահպանման միջոցներից: Բացի այդ, մանկատան աշխատակիցները տարբեր պատրվակներով փայտով, ձեռքերով խփել են անչափահասներին, քաշել մազերը` նրանց պատճառելով ֆիզիկական ցավ ու հոգեկան տառապանք»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն տեղեկացրել էր`«Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երկու աշխատակցուհիներ ձերբակալվել են՝ սաների նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու կասկածանքով։

Փաստի առթիվ ոստիկանությունում սեպտեմբերի 18-ին հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ինչ վիճակում են Գյումրու «Երեխաների տուն» մանկատան երեխաները

1
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, ծեծ, երեխա, մանկատուն
Բանալի

Դատարանը որոշել է կալանավորել Միքայել Մինասյանի մտերիմներից մեկին. նոր փաստեր

41
(Թարմացված է 18:02 22.09.2020)
ՊԵԿ քննչական մարմնի միջնորդությամբ կալանավորման ներկայացված անձը հանդիսացել է Միքայել Մինասյանին պատկանող կազմակերպությունների փաստացի ղեկավարը։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանից բացի, Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարվել է նաև նրա մտերիմ անձանցից Լեոնիդ Արևշատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։

Այս մասին ի հավելումն մամուլում արդեն հայտնած տեղեկությունների՝ հայտնում են ՀՀ պետեկամուտների կոմիտեից։

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ քրեական գործով պարզվել և հիմնավորվել է, որ հանրորեն վտանգավոր որոշակի արարքներ Միքայել Մինասյանը կատարել է իր մտերիմ անձանցից Լեոնիդ Էդուարդի Արևշատյանի օժանդակությամբ, որը հանդիսացել է Մինասյանին պատկանող կազմակերպությունների փաստացի ղեկավարն ու դրանց գործունեության կոորդինատորը:

Արևշատյանը քրեական գործի նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացումը), 310-րդ (պաշտոնատար անձի կողմից օրենքին հակառակ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը) և 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը), ինչպես նաև 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը)։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը մի դատավորից մյուսի ձեռքն է անցնում

Հիշեցնենք` Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ էր ներգրավվել ՊԵԿ–ի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում միանգամից 3 հոդվածով`ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է Մինասյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։

Մինասյանը գտնվում է հետախուզման մեջ։

41
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), կալանավորել, Միքայել Մինասյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ես պատրաստ եմ ժառանգել Սերժ Սարգսյանի մեղքերը»․ Միքայել Մինասյան
Միքայել Մինասյանի համակարգչի վերականգնված ֆայլերը կուսումնասիրվեն. մեղադրանքը հիմք է
Միքայել Մինասյանն առաջարկում է վարչապետի պաշտոնից հեռացնել Նիկոլ Փաշինյանին
Միքայել Մինասյանի մեղադրանքն ավելացվել է նոր բացահայտումներով. «Սպայկան» և Ռոզա Ստեփանյանը