Նիկոլ Փաշինյան

Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակը շուտով կհանգուցալուծվի. Փաշինյան

107
(Թարմացված է 15:17 29.01.2020)
Լրագրողները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից և վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին, թե տեսնո՞ւմ են ՍԴ–ում ստեղծված իրավիճակի լուծումը։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվար — Sputnik. Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամը և դրա շուրջ ստեղծված իրավիճակը շուտով կհանգուցալուծվի։ «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե չհիշես մեզ, գլուխդ կջարդեմ». 1 օր զորամասում` զորացրվող զինվորների հետ. լուսանկարներ

Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել էր Եռաբլուր` Հայոց բանակի կազմավորման 28–րդ տարեդարձի կապակցությամբ ծաղիկներ խոնարհելու զոհված զինծառայողների հիշատակին։

«ՍԴ–ում տիրող ճգնաժամը կհանգուցալուծվի»,–վստահեցրեց Փաշինյանը։

Նույն հարցով դիմեցին նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որը, սակայն, պատասխանեց, որ հիմա նման հարցերի ժամանակը չէ։

Հիշեցնենք` Արդարադատության նախարարությունը «ՍԴ մասին օրենքում փոփոխությունների նախագիծ» էր մշակել, որը բավականին բուռն արձագանք ունեցավ, քանի որ ըստ նախագծի եզրափակիչ դրույթի` ՍԴ դատավորներին առաջարկվում է վաղ կենսաթոշակի գնալ։ Այսինքն` եթե ՍԴ դատավորներն այս նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում հրաժարական տան, կստանան ամսական որոշակի թոշակ։ Օրենքը 2019–ին ԱԺ–ն ընդունեց։ Սա արվել է, ինչպես նշում են իշխանության ներկայացուցիչները, ՍԴ–ում եղած ճգնաժամը լուծելու համար։

Միևնույն ժամանակ, 2019թ.–ի հոկտեմբերի 17-ին ՀՔԾ–ն հայտնեց, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ մի խումբ պաշտոնատար անձինք յուրացրել են իշխանությունը։

ՀՀ զինված ուժերը ՍՈՒ-30-ի նոր խմբաքանակ կստանա. Դավիթ Տոնոյան

Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (այն է` իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը) քրեական գործ հարուցելու մասին:

Բաբաջանյանի հայտարարությունը վերաբերում էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին:

Բանակը մեր ընտանիքն է. Արմեն Սարգսյանը շնորհավորել է տոնի առթիվ

107
թեգերը:
Դատավոր, Դատարան, Հրայր Թովմասյան, Սահմանադրական դատարան, Վարչապետ, Բանակ, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
«Եթե ես առայսօր լռում եմ, ապա միայն իմ երկրի հեղինակության համար». Հրայր Թովմասյան
Ինչու է Թովմասյանին ուղարկել «համապատասխան տեղը». Փաշինյանը բացեց փակագծերը
Ինձ ոչինչ չի կանգնեցնելու. Հրայր Թովմասյանը հիշեցրել է, որ սասունցու կող ունի
Հրայր Թովմասյանը խոսում է քաղաքական ընդդիմախոսի լեքսիկոնով. «Իմ քայլը»` ՍԴ–ի խնդրի մասին