ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկոր

«Սատանան մանրուքների մեջ է». Փաշինյանը կրկին խոսեց Հրայր Թովմասյանի գրիչից

270
(Թարմացված է 18:14 27.01.2020)
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` անառարկելի փաստ կա, որ ՍԴ նախագահի ընտրությունն Ազգային ժողովում կեղծիքով է կատարվել։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի— Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Facebook–ի ուղիղ եթերում անդրադարձավ Սահմանադրական դատարանի և այդ կառույցի ղեկավար Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակին ու հիշեց հայկական հայտնի ասացվածքը` «Սատանան մանրուքների մեջ է»։ 

Ինչու է Թովմասյանին ուղարկել «համապատասխան տեղը». Փաշինյանը բացեց փակագծերը

Ավելի վաղ հայտնել էինք` վարչապետը հրապարակել էր մի գրիչի լուսանկար ու գրել, որ այն ժամանակին իրեն է տվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ Նկարին կից վարչապետը գրել էր, թե երկար ժամանակ մտածում էր՝ աղբանոցը նետե՞լ, թե՞ ոչ: Նրա խոսքով` ի վերջո, որոշել էր պահել՝ որպես իր տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն։

«Թովմասյանի գրիչի պատմությամբ ներկայացրել եմ վերջին օրերին ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, իմ կարծիքով, կարևոր դետալ։ Խնդիրն այն է, որ 2018–ին հեղափոխություն տեղի ունեցավ, սակայն Թովմասյանի հրաժարականը չպահանջեց նոր կառավարությունը և ոչ թե այն բանի համար, որ սիրում կամ չէր սիրում նրան, այլ որոշել էինք, որ հարցերին պետք է ինստիտուցիոնալ մոտենանք»,– Facebook–ի ուղիղ եթերում ասաց Փաշինյանը։

Իշխանության դիրքորոշումն ամբողջական չէր Թովմասյանի վերաբերյալ, քանի որ կար իրավաբանների և մարդկանց խումբ, որոնք դիմել էին վարչապետին ու ասել, որ Թովմասյանի` ՍԴ նախագահի պաշտոնում գտնվելն ապօրինի էր։ Սակայն, ըստ Փաշինյանի, կա նաև մեկ ուրիշ հանգամանք` շատերը վստահեցնում էին, որ դա առանց կեղծիքների հնարավոր չէր իրականացրել։ Փաշինյանն էլ այդ ժամանակ հանձնարարել է ստուգել ինֆորմացիան։

Փաշինյան-Թովմասյան առճակատումը շարունակվում է. վարչապետն ապացույց է ներկայացրել

Այդ ընթացքում խոսակցություն է եղել, թե Թովմասյանը պատրաստ է համագործակցության իշխանության հետ, սակայն, ինչպես վստահեցնում է Փաշինյանը, ինքը չի գնացել կուլիսային պայմանավորվածության։

«Այժմ մենք անառարկելի փաստ ունենք, որ ՍԴ նախագահի ընտրությունն ԱԺ–ում կեղծիքով է եղել։ Նման կեղծիքների միջոցով ընտրված մարդն իրավունք չունի ՍԴ նախագահ լինել ու ՍԴ–ում լինել, ինչպես չի կարող լինել վարչապետ կամ նախագահ։ Գրիչը, որը պուճուր դետալ է թվում, այդ ամենի սիմվոլն է»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` երբ ՍԴ նախագահը տեսել է, որ իշխանությանը պետք չէ իր համագործակցությունը, դարձել է ընդդիմություն և ներքաշվել հիբրիդային հեղաշրջման տրամաբանության մեջ։ Ավելին` ըստ Փաշինյանի` այս ամբողջ մանրամասներին 3 հոգի են տիրապետում, և նրանցից 2–ը ոչ միայն ընդդիմադիր են, այլ նաև իրենց կաշին փրկելու համար ամեն ինչի կդիմեն։ ՀՀ վարչապետը չբացեց փակագծերը, թե ում նկատի ունի։ Հիշեցնենք, որ հունվարի 25–ին Սյունիքում կայացած մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2018թ.–ի մայիսից` նախ ամենօրյա, ապա ամենշաբաթյա, ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն` ասելով` քանի որ ինքն է Սահմանադրության տեքստի հեղինակը, կարող է պատմել դրանում առկա բոլոր խութերի մասին։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը անդրադարձել էր Փաշինյանի հայտարարությանը` ասելով, որ ուղիղ 20 օր համբերատար սպասելու է, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերը հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց։ Դա չանելու դեպքում փաստաբաններին խնդրելու է զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ։

Դրան հետևեց Փաշինյանի գրառումը։ Նա Facebook–ի իր էջում պատասխանեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին`ներկայացնելով նրա` իրեն նվիրած գրիչը։
«Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե՞ ոչ: Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն»,–գրել է նա:

Ավելի ուշ Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը Facebook-ի իր էջում գրեց, որ նա ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել իրենց պատրաստել հայցադիմումը։
270
թեգերը:
գրիչ, Նախագահ, Սահմանադրական դատարան, Սահմանադրություն, Վարչապետ, Նիկոլ Փաշինյան, Հրայր Թովմասյան
Ըստ թեմայի
Հրայր Թովմասյանի փաստաբանը տեսանյութ է հրապարակել. ի՞նչ է կատարվել խուզարկությունից առաջ
«Եթե ես առայսօր լռում եմ, ապա միայն իմ երկրի հեղինակության համար». Հրայր Թովմասյան
Ինչու է Թովմասյանին ուղարկել «համապատասխան տեղը». Փաշինյանը բացեց փակագծերը
Փաշինյան-Թովմասյան առճակատումը շարունակվում է. վարչապետն ապացույց է ներկայացրել
Փաշինյանն ու Միշուստինը

Փաշինյանն ուղերձ է հղել Ռուսաստանի վարչապետին

9
(Թարմացված է 13:19 03.03.2021)
ՀՀ վարչապետն իր շնորհավորական ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին շնորհավորական ուղերձ է հղել ծննդյան օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնում: Այսօր կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, որոնց ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին: Վստահ եմ, որ ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և վստահությունը հետայսու ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ողջ համալիրի հարստացմանը՝ նոր փոխշահավետ ծրագրերով»,– գրել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը Միշուստինին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և բարեկեցություն:

Նշենք, որ այսօր լրանում է ՌԴ վարչապետի 55-ամյակը։

 

9
թեգերը:
Միխայիլ Միշուստին, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
Ղարաբաղյան պատերազմը ևս ազդել է ԱՊՀ-ում տնտեսական ակտիվության վրա․ Միշուստին
ԵԱՏՄ երկրները պետք է ամրապնդեն միասնական շուկան. Միշուստինը` զարգացման նոր մակարդակի մասին
Արթուր Վանեցյան

Առաջիկա ժամերին ՀՀ նախագահն իր որոշման մասին կհայտնի․ Վանեցյան

137
(Թարմացված է 12:48 03.03.2021)
ՀՀ նախագահի հետ հանդիպմանը մասնակցում էին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ավարտվեց «Հայրենիքի փրկության շարժման» անդամների հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց, թե ինչ է խոստացել ՀՀ նախագահը։

«Նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք կապված են Զինված ուժերի ԳՇ պետի ազատման դիմումը Սահմանադրական դատարան ուղարկել-չուղարկելու հետ։ Նախագահը լսեց մեր հարցերը, տեսակետները, նշեց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի»,-ասաց Վանեցյանը։

Հավելենք, որ նախագահի հետ հանդիպմանը մասնակցում էին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։

Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։

Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ 

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը  առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։

137
թեգերը:
Արմեն Սարգսյան, Արթուր Վանեցյան, Հայաստան
Ըստ թեմայի
Վարչապետը նախագահին առաջարկում է ինչ–որ մեկին ազատել, ու խնդիր է առաջանում. Ալեն Սիմոնյան
Օնիկ Գասպարյանի միակ սխալը Փաշինյանին ժողովրդի վրեժից բունկերում պատսպարելն էր. Զաքարյան
Ոնց որ անեծք կա. Մարուքյանը կողմ է կիսանախագահականին, դեմ` հանրաքվեին
Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ