Լաբորատորիա. արխիվային լուսանկար

Սիսիանի մանկապարտեզներին ռուսական կարագի փոխարեն սփրեդ են մատակարարել

112
(Թարմացված է 12:25 27.01.2020)
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է Սիսիանի մանկապարտեզներում առկա սփրեդի խմբաքանակների իրացումը։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի— Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Սիսիանի մանկապարտեզներին կարագի փոխարեն սփրեդ են մատակարարել։

Երևանում հայտնվել է ադրբեջանական արտադրության կարագ

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2020թ. հունվարի 20-ին Սյունիքի Սիսիան քաղաքի համայնքապետարանից ստացել է գրության, որում կասկածներ են եղել, թե մանկապարտեզներին մատակարարվող կարագը չի համապատասխանում պայմանագրով նախատեսված չափանիշներին: Տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մանկապարտեզներից նմուշառում է իրականացվել, արդյունքները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության:

Պարզվել է, որ մանկապարտեզների մատակարար հանդիսացող «Սիսիանի Հաց» ՍՊԸ-ն որպես «սերուցքային կարագ» մատակարարել  է «Крестянское Раздолье» անվանմամբ ապրանքատեսակ` կից ներկայացնելով Ռուսաստանի ««Молочный комбинат» Светловодский» կազմակերպության համապատասխանության հայտարարագրերը:

Կազմակերպության հայտարարագրերում բացակայել են «Крестянское Раздолье» ապրանքատեսակի մասին հղումները: Բացի այդ, ապրանքի արկղի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրա վրա առկա մակնշումը կրկնապիտակ է և արտադրողի բնօրինակ մակնշումը բացակայում է:

Պաղպաղակի իրացումը կասեցվել է. պահեստում 100կգ ժամկետանց սպրեդ են հայտնաբերել. լուսանկար

Տեսչական մարմնի մասնագետները կապ են հաստատել նաև Ռուսաստանի ««Молочный комбинат» Светловодский» կազմակերպության հետ, որի տնօրենը պաշտոնապես հերքել է իրենց կապը տվյալ ապրանքատեսակի հետ։ Վերջինս նաև հայտնել է, որ «Крестянское Раздолье» ապրանքանիշով արտադրանք իրենց կողմից չի արտադրվում:

Որպես ներմուծող կրկնապիտակի վրա նշված է եղել Ա/Ձ Վիգեն Ստեփանյանը, որի գործունեությունը, սակայն, համաձայն ՊԵԿ պաշտոնական կայքի, ժամանակավորապես դադարեցված է: Կրկնապիտակի տակ առկա մասամբ ջնջված մակնշման հետքերի վերծանումից պարզվել է, որ տուփի պարունակությունը Ռուսաստանի «ДМФ» կազմակերպության կողմից արտադրված բուսակաթնային արտադրանք է՝ «սփրեդ»:

Կարա՞գ, թե՞ ալպիական. ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ… Օգտատիրոջ ահազանգի «յուղածո» հետքերով

«Հանրապետական անասնաբուժասանիտսրական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված փորձաքննության արդյունքները ևս փաստել են, որ ապրանքատեսակն իր ճարպաթթվային կազմով չի համապատասխանում կարագին ներկայացվող պահանջներին և պարունակում է բուսական յուղեր:

Սիսիանի մանկապարտեզներում առկա խմբաքանակների իրացումը կասեցվել է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ կեղծիքի ամբողջ շղթան բացահայտելու ուղղությամբ:

112
թեգերը:
Հայաստան, մանկապարտեզ, կարագ
Ըստ թեմայի
Բանակին կարագի փոխարեն մատակարարվել է մարգարին. ԱԱԾ քրեական գործ է հարուցել
«Լավորակ սննդային սովորույթների ձևավորումը իրականացնում է պետությունը»․ Դավիթ Պիպոյան
Երևանի խանութներից մեկում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել. լուսանկարներ
Tерритория памятника национального значения «Ахтамирская крепость», расположенного в общине района Воскеваз

Գանձագողերը վնասել են «Ամրոցի համալիր Ախթամիր» հուշարձանը

2
Անհայտ անձը կամ անձինք վնասել են հուշարձանի մշակութային շերտը, փորել այն, տեղաշարժել գերեզմանաքարերը։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Արագածոտնի մարզային ծառայության հուշարձանի պահապան Սահակ Մարտիրոսյանը հերթական շրջայցի ժամանակ իրավախախտում է արձանագրել մարզի՝ Ոսկեվազ համայնքում գտնվող «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

Միջնաբերդի հյուիսարևմտյան հատվածում անհայտ անձը կամ անձինք գանձախուզության, գանձագողության նպատակով վնասել են հուշարձանի մշակութային շերտը, փորել այն, տեղաշարժել գերեզմանաքարերը։

Մարզային ծառայության պատասխանատուները դեպքի վայրում հայտնաբերել են մեծ քանակությամբ խեցեղենի կտորներ։

Դեպքի մասին ՊՄՊ մարզային ծառայությունը ահազանգել է իրավապահներին, Ոսկեվազ համայնքի ղեկավարին։

2
Փաշինյանն ու Միշուստինը

Փաշինյանն ուղերձ է հղել Ռուսաստանի վարչապետին

9
(Թարմացված է 13:19 03.03.2021)
ՀՀ վարչապետն իր շնորհավորական ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին շնորհավորական ուղերձ է հղել ծննդյան օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնում: Այսօր կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, որոնց ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին: Վստահ եմ, որ ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և վստահությունը հետայսու ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ողջ համալիրի հարստացմանը՝ նոր փոխշահավետ ծրագրերով»,– գրել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը Միշուստինին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և բարեկեցություն:

Նշենք, որ այսօր լրանում է ՌԴ վարչապետի 55-ամյակը։

 

9
թեգերը:
Միխայիլ Միշուստին, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
Ղարաբաղյան պատերազմը ևս ազդել է ԱՊՀ-ում տնտեսական ակտիվության վրա․ Միշուստին
ԵԱՏՄ երկրները պետք է ամրապնդեն միասնական շուկան. Միշուստինը` զարգացման նոր մակարդակի մասին