ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կապանում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ ՀՔԾ է հրավիրվել 2010 թվականի գործով` որպես տուժող։
«2010թ–ին «Կոշ» ՔԿՀ–ում դիմակավորված անձինք ինձ վրա հարձակում էին գործել։ Ճիշտն ասած` երբ ես դարձա վարչապետ, հիշեցի այդ գործի մասին։ Մտածում էի` ես հիմա այս գործով պետք է հետաքրքրվե՞մ, թե՞ չհետաքրքրվեմ։ Հետո մտածեցի, որ ամոթ է, հիմա էլ պիտի ասեն` սկսել է իր անձնական գործերով զբաղվել», – պատմեց Փաշինյանը։
Բայց վերջերս, նրա խոսքով, մի քաղաքացի հայտնել է, որ տեղյակ է` ով է այդ հարձակումը կազմակերպել, դիմում է գրել ու գնացել է այդ հարցով ցուցմունք տալու, տվել է կոնկրետ մարդկանց անուններ։
Այս ցուցմունքի հիման վրա էլ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակում Փաշինյանին կանչել են հարցաքննության։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին այցելել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննական մարմնի վարույթում քննվող քրեական գործերից մեկով կատարվող քննչական գործողությանը մասնակցելու։
ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն այսօր հերքել էր մամուլում տարածված լուրերը, թե Փաշինյանը գաղտնի է այցելել ՀՔԾ` քննիչներին «դուխ» տալու, քանի որ նրան զեկուցել են, թե ՀՔԾ-ում բունտ է հասունանում, քննիչները դեմ են ՍԴ անդամների և նախագահի դեմ անօրինական գործողություններ կատարելուն։
ՀՔԾ խոսնակն ընդգծել էր, որ այս լուրերն ակնհայտ սուտ են, և ավելացրել էր, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով` չեն հրապարակում, թե ինչ քրեական գործով է վարչապետը հրավիրվել նախաքննական մարմին։
Ինչու է Թովմասյանին ուղարկել «համապատասխան տեղը». Փաշինյանը բացեց փակագծերը
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց այն լուրերին, թե Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում։
«Այդ տեղեկությունը իրականությանը համապատասխանում է այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան կառուցողական է Ալիևը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, |«Իսկանդերը» պայթում է 10 տոկոսով և այն մասին, որ «Իսկանդերը» 80–ականների զենք է»,– ասաց Սարգսյանը։
Նրա կարծիքով՝ իշխանությունը ներկայացում է պատրաստում։
«Համբերենք, տեսնենք, իսկ մնացած հարցերին կպատասխանեմ, երբ ներկայացումը դիտենք»,–եզրափակեց Սարգսյանը։
Հիշեցնենք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը վեճ են ունեցել, դրանից է ծագել խնդիրը։ Նա ասել էր, որ վստահ է` նախկինները կապ չունեն, ներկաների միջև վեճ է եղել, իսկ վեճի պատճառն ըստ Մարուքյանի այն է, որ Փաշինյանը որոշել է պատերազմի ամբողջ պատասխանատվությունը գցել բանակի վրա, ԳՇ-ն հայտարարություն է արել, իսկ փողոցի ընդդիմությունը դա անմտորեն կապել է իր հետ՝ դրանով «պադստավկա անելով» ԳՇ-ին ու օգնելով Փաշինյանին։
Մարուքյանի խոսքով`ԳՇ-ն ոչ մեկի կողմը չէր բռնել, բայց քանի որ փողոցի ընդդիմությունը համարել էր, որ բանակն իրենց է միանում, Փաշինյանը դա օգտագործել էր՝ ասելով, որ ահա, Օնիկ Գասպարյանը կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը։
Հայաստանում ներքաղաքական իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։
Իսկ այս րոպեներին շարժումը հանրահավաք է անցկացնում Բաղրամյան պողոտայում։ Զուգահեռ՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամ է։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է, սակայն խուսափում է պատասխանել պատգամավորների հարցերին։ Նշենք, որ այս պահին ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանն է ընթանում։
Նախ ԼՀԿ–ական պատգամավոր Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց Փաշինյանից, թե ի վերջո ինչու էր արվել «Իսկանդերների» հետ կապված հայտնի հայտարարությունը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն էլ հետաքրքրվեց` Փաշինյանն ունի՞ ապացույցներ մարտի 1-ին արված հայտարարության վերաբերյալ, թե ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը վարչապետի հրաժարականն է պահանջել Սերժ Սարգսյանի հրամանով։
Երկու հարցերին էլ «պատասխանեց» փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` ասելով, թե երկու հարցերի առնչությամբ էլ հնչել են անհրաժեշտ բոլոր պատասխանները, և եթե կարիք լինի, վարչապետը նորից կանդրադառնա այդ հարցերին։
Ինչու էր դատարկ Աբու Դաբիի հայկական ռազմատեխնիկայի տաղավարը. նախարարը խոսեց սկանդալի մասին
Մարուքյանն իր զարմանքը հայտնեց, թե ինչու Փաշինյանն ինքը հարցին չի պատասխանում, սակայն փոխվարչապետը շրջանցեց այս հարցը։
Դրանից հետո ԼՀԿ–ական պատգամավոր Անի Սամսոնյանը նույնպես հարց ուղղեց Փաշինյանին` շեշտելով, որ հենց նրան է ուզում հարցն ուղղել` հետաքրքրվելով, թե ինչու է բանակի ղեկավարությունը պահանջում Փաշինյանի հրաժարականը, այդ ի՞նչ կարմիր գիծ է հատել նա։
Հարցին կրկին պատասխանեց փոխվարչապետը` հավելելով, որ հարցերին պատասխանողի ընտրությունն իրենց իրավասությունն է։ Ավինյանը նշեց, որ ԳՇ պետն ու նրա ենթակաները քաղաքականության հետ չպիտի կապ ունենան։ «Քաղաքական հայտարարություններ անելը չի մտնում նրանց իրավասության մեջ, քանի որ ԳՇ հիմնական խնդիրը պետք է լինի մեր սահմանների պաշտպանությունն ու մեր անվտանգության ապահովումը»,–ասաց նա։
Իսկ ինչ վերաբերում է սահմանները հատելու մասին հարցին, Ավինյանը նշեց, որ իրենք թաքուն չեն գործում, թաքուն գործում են ընդդիմադիր ուժերը։
Սամսոնյանն էլ հակադարձեց, թե գուցե Ավինյանն ուզում է վարչապետ դառնալ, դրա համա՞ր է հարցերին պատասխանում Փաշինյանի փոխարեն։
Հիշեցնենք, որ այս պահին Բաղրամյան պողոտայում ընթանում է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։


