Խաչատուր Սուքիասյան

«Սերժ Սարգսյանին կանչել էի, որ գովազդեր». Խաչատուր Սուքիասյանը` «Ռոսիա մոլի» բացման մասին

180
(Թարմացված է 18:24 24.01.2020)
Գործարար Խաչատուր Սուքիասյանը համոզված է եղել, որ եթե Սերժ Սարգսյանը գար իր առևտրի կենտրոնի բացմանը, լրատվամիջոցներն էլ կգային։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը հարգում է ոչ թե երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին, այլ նախագահի ինստիտուտը։ Իր այս տեսակետը նա հայտնեց այսօր ԱԺ–ում` պատասխանելով լրագրողների դիտարկմանը, թե տարիներ առաջ Սուքիասյանը չի մերժել գործող իշխանությանը և Սերժ Սարգսյանին էլ հրավիրել է իր առևտրի կենտրոնի բացմանը։

«Ես հարգանք եմ ցուցաբերում նրա նկատմամբ, ով տվյալ պահին ներկայացնում է նախագահի ինստիտուտը։ Կարևոր է այդ անձի հետագա վարքագիծը, որպես այդ ինստիտուտի իրավունքի ներկայացուցիչ` ինչպես է այդ իրավունքը իրացրել, այլ իրավունքներ վերցրել է, թե ոչ: Ես կարծում եմ, որ այդ անձը, որի մասին դուք ասում եք, այլ իրավունքներ էլ է վերցրել»,-ասաց նա:

Խաչատուր Սուքիասյանն անձնական շահից ելնելով չի քննադատում ներկա իշխանությանը. «168 ժամ»

Սուքիասյանը նշեց, որ 90-ականների վերջից խնդիրներ է ունեցել իշխանության հետ, բայց նախագահի ինստիտուտի հանդեպ հարգանքից դրդված` հրավիրել է երկրի գործող նախագահին։

«Ես իրեն կանչել էի, որ գար, «Ռոսիա մոլը» գովազդեր, որովհետև ես շատ տուժած էի։ Որովհետև երբ ինքը գալիս էր, լրատվամիջոցները գալիս, գովազդում էին, երբ ինքը չէր գալիս, լրատվամիջոցներն էլ չէին գալիս»,– ասաց նա։

Լրագրողներից մեկի հարցին, թե օգտագործե՞լ է Սերժ Սարգսյանին, Սուքիասյանը պատասխանեց. «Դուք շատ վատ մտքեր եք արտահայտում։ Չեմ  օգտագործել։ Ես ասել եմ՝ մետրոն օգտագործեք, պարոն Սարգսյան, մետրոյով եկեք: Եվ նա ընդունել է, մետրոյով է եկել»,- նշեց գործարարը:

Ի՞նչ է ասել Խաչատուր Սուքիասյանը մարտի 1-ի գործով քննիչին. գործարարը խոսել է 2008–ի մասին

Հիշեցնենք` 2016 թվականի մարտին Սերժ Սարգսյանն այցելել էր Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն, ծանոթացել ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին, իսկ հետո «Մարշալ Բաղրամյան» կայարանից ուղևորվել էր դեպի «Զորավար Անդրանիկ» կայարան, այցելել մետրոպոլիտենից անմիջական մուտք ունեցող նորակառույց «Ռոսիա մոլ» և ներկա եղել առևտրի կենտրոնի բացման արարողությանը:

«Չեմ պատրաստվում քար նետել ամեն հաչացող շան վրա». Սուքիասյանը պատասխանել է Հայրապետյանին

180
թեգերը:
Սերժ Սարգսյան, Խաչատուր Սուքիասյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Բոլորն ուզել են փայ մտնեն, բոլորը». ո՞ւմ է պատկանում Աբովյանի ադամանդի գործարանը
Խաչատուր Սուքիասյանն իր կյանքի ամենասպասված օրը հրապարակել է որդու և նորահարսի լուսանկարը
Սերժին ասացի` ձեր գյուղի տղան թալանում է գործարանը. Սուքիասյանը հիշել է երիտասարդ տարիները
Աննա Նաղդալյան

Գյուղերի հանցավոր թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի խախտում է. Նաղդալյան

43
(Թարմացված է 22:00 13.07.2020)
ԱԳՆ խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի գործողություններին։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. Ադրբեջանը պետք է անվերապահորեն դադարեցնի հայ–ադրբեջանական սահմանին  գործողությունները. Facebook սոցիալական ցանի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի շարունակական փորձերը պահպանելու լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ և այդ նպատակով Տավուշի մարզի Չինարի և Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության հանցավոր թիրախավորումը։ Սա միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է»,–գրել է Նաղդալյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր կանխելու հետագա լարվածությունը, որի հետևանքների համար կրում է ողջ պատասխանատվությունը:

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ադրբեջանն արկեր է արձակել Չինարիի ուղղությամբ. մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:

Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

43
թեգերը:
Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), Աննա Նաղդալյան, հրետակոծություն, դիրքեր, Սահման, Տավուշ, Հայաստան, հայ-ադրբեջանական, Ադրբեջան
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ըստ թեմայի
Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել  հրաժարվել ուժի կիրառումից
Սալոմե Զուրաբիշվիլին խաղաղության կոչ է արել հարևաններին՝ Հայաստանին և Ադրբեջանին
Ստեղծված իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են երկրորդական. Ծառուկյանի կոչը
Գագիկ Ծառուկյան

Ստեղծված իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են երկրորդական. Ծառուկյանի կոչը

38
(Թարմացված է 21:35 13.07.2020)
Գագիկ Ծառուկյանը կոչով դիմել է իր թիմակիցներին, որ հաշվի առնեն ստեղծված պատերազմական իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ստեղծված պատերազմական իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են այլևս երկրորդական։ Նման հանձնարարական է տվել իր թիմին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Facebook սոցցանցի իր էջում գրառմամբ հայտնում է ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ, ԲՀԿ–ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Բոլորիս գերխնդիրը մեկն է՝ լինել միասնական, լինել պետության կողքին և համատեղ ջանքերով դիմակայել թշնամու ոտնձգություններին և արժանի հակահարված հասցնել նրան»,–ասել է Ծառուկյանը։

ԲՀԿ ղեկավարի խոսքով` այսօր, երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրկին անցել է ակնհայտ սադրանքների, երբ հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակը լարված է, երբ երկրի անվտանգության հարցը վեր է ամեն ինչից, յուրաքանչյուրիս պարտքն է միավորել բոլոր ջանքերը հանուն մեր երկրի ու ժողովրդի պաշտպանության, հանուն արտաքին թշնամու դեմ պայքարի:

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել  հրաժարվել ուժի կիրառումից

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:

Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

38
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Գագիկ Ծառուկյան, դիրքեր, հրետակոծություն, Տավուշ, Հայաստան, Ադրբեջան
Ըստ թեմայի
ՄԻՊ-ը նոր զեկույց կուղարկի միջազգային կառույցներին՝ Չինարիից ստացած նոր փաստերով
Արցախի ԱԳՆ–ն համանախագահներին կոչ է անում գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին
Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել  հրաժարվել ուժի կիրառումից