Операция по уменьшению внутриглазного давления. Архивное фото

«Մեր բժիշկները հրաշագործ են». վիրավոր զինծառայողին վիրահատել են

128
(Թարմացված է 13:28 24.01.2020)
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` դժվարը վիրավոր զինծառայողին վիրահատարան հասցնելն է։ Եթե հաջողվում է դա անել, բժիշկները փրկում են կյանքը։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ պաշտպանության բանակում վիրավորում ստացած զինծառայող շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանին վիրահատել են։ Հովհաննիսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել։

Արցախի ՊԲ–ն հայտնել էր, որ հունվարի 24-ին, ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ` 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:

Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորել

«Շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը ծանր է, բայց կայուն: Մեր բժիշկները հրաշագործ են ուղղակի: Եթե վիրավորը հասնում է մինչև օպերացիոն, ապա գրեթե միշտ փրկում են մեր հրաշագործները»,–գրել է Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախում 2 վիրավոր ունենք

128
թեգերը:
հիվանդանոց, բժիշկ, վիրահատություն, զինծառայող, Վիրավոր, Արծրուն Հովհաննիսյան, Բանակ, Զինվոր
Ըստ թեմայի
Հայկական բանակում ստեղծվում է նոր` «1991» ստորաբաժանում
«2019 թվականին Հայոց բանակում զոհերի պատմական մինիմում է արձանագրվել». Փաշինյան
Մենք Ադրբեջանի հետ բանակցում ենք` անկախ նրանից, թե ով է ադրբեջանական կողմում. Մնացականյան