00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արփինե Հովհաննիսյանն ուզում է ընդգրկվել Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվելիք հանձնաժողովում

© Sputnik / Aram NersesyanАрпине Ованнисян
Арпине Ованнисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ արդարադատության նախկին նախարարը հիշեցրել է, որ ինքը շատ հաճախ իշխանությունների կարծիքից տարբերող կարծիք ունի, բայց նաև հանգամանորեն նշել է, թե ինչու է ուզում ընդգրկվել մասնագիտական հանձնաժողովում։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն այսօր հայտ է ներկայացրել որպես իրավաբան-գիտնական Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում ընդգրկվելու համար։

«Ինչպես հայտնի է, հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամ կարող են լինել յոթ տարվա մասնագիտական փորձառություն ունեցող իրավաբանական գիտությունների այն թեկնածուները կամ դոկտորները, որոնք սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող բնագավառներում առավել մեծ փորձառություն ունեն»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հովհաննիսյանն անդրադարձել է սահմանադրական բարեփոխումների ոլորտի իր փորձառությանը` հիշեցնելով, որ 2015-2017 թթ–ին եղել է ՀՀ արդարադատության նախարար, համակարգել է սահմանադրական փոփոխություններից բխող օրենքների մշակումը և ներկայացումը, իսկ որոշ առանցքային օրենքների դեպքում եղել է նաև հիմնական զեկուցողը Ազգային ժողովում։

Նա նշել է, որ սահմանադրական բարեփոխումների ողջ ընթացքում ակտիվորեն համագործակցել է միջազգային գործընկերների հետ ՄԱԿ-ից մինչև Վենետիկի հանձնաժողով։ Արդեն 2017 թվականի մայիսից որպես ՀՀ ԱԺ փոխնախագահ և պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ շարունակել է աշխատել սահմանադրական բարեփոխումներով պայմանավորված օրենսդրական նախագծերի փաթեթների վրա՝ համագործակցելով նաև միջազգային կառույցների հետ։

Арпине Ованнисян. Заседание Правительства РА 16.02.2017 - Sputnik Արմենիա
Արփինե Հովհաննիսյանը փեսացուի հետ նոր լուսանկար է հրապարակել

«Այն, որ ես շատ հաճախ իշխանությունների կարծիքից տարբերող կարծիք ունեմ և իշխանությանն այլախոհ եմ, կարծում եմ՝ գաղտնիք չէ։ Այս հայտը ներկայացրել եմ համոզմունքով, որ գաղափարների շուկայում ճշմարտությունը ծնվում է գաղափարների ազատ մրցակցության, գաղափարների և գաղափարախոսությունների հանրային թափանցիկ մրցակցության և շրջանառության դեպքում։ Սա է եղել այն հիմնական և առաջնային պատճառը, որի համար ես արել եմ հանձնաժողովում ընդգրկվելու քայլը։ Որպես իրավաբան և ՀՀ քաղաքացի ինձ համար խիստ կարևոր է, որ երկրի մայր օրենքի որևէ դրույթ փոփոխության ենթարկվի բազմակողմանի, երբեմն նաև՝ թեժ քննարկումների արդյունքում»,– ընդգծել է Հովհաննիսյանը։

Նա համոզված է, որ հանձնաժողովին անդամակցելու հայտ ներկայացրած իրավաբան գիտնականները պրոֆեսիոնալներ են, սակայն կարծում է` հատկապես այս հանձնաժողովի գործունեության համար առաջնային պետք է լինի սահմանադրական բարեփոխումների գործընթացում ունեցած փորձառությունը։

Արփինե Հովհաննիսյանը որոշել է պատմել «Հաց բերողի» մահվան հանգամանքների ողջ ճշմարտությունը

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանի` 2019 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը: Ըստ այդ որոշման՝ հանձնաժողովի կազմում, ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությանը համապատասխան, մրցութային ընթացակարգով ընդգրկվելու են նաև վեց իրավաբան գիտնական և հասարակական կազմակերպությունների երկու ներկայացուցիչ: 

Լրահոս
0