00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ ոսկերիչների համար ԵԱՏՄ–ում ավելի հեշտ կլինի իրացնել ապրանքը. նախարարն ասել է` երբ

© Photo : PxhereЮвелирные изделия
Ювелирные изделия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը բացատրել է պատգամավորներին, թե որն է ոսկերչական ապրանքների հարգի համատեղ ճանաչման վերաբերյալ ԵԱՏՄ համաձայնագրի վավերացման օգուտը։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ԱԺ–ում պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին` ասաց, որ ոսկերչական իրերի հարգի համատեղ ճանաչման մասին ԵԱՏՄ համաձայնագիրը կվավերացվի առաջիկա երկու ամիսների ընթացքում։

Отдых - Sputnik Արմենիա
ՀՀ քաղաքացիները նոր ձևով թոշակ կստանան. ԵԱՏՄ-ն անցնում է կենսաթոշակի վճարման նոր համակարգի

2019թ.–ի հոկտեմբերի 25-ին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին համապատասխան պայմանագիր է ստորագրվել։ Պայմանագրի համաձայն` եթե ԵԱՏՄ մի երկրից մյուսը (օրինակ` Հայաստանից Բելառուս) ոսկերչական իրեր արտահանվեն վաճառքի համար, ապա Բելառուսի վերահսկող մարմինը կճանաչի հայկական հարգորոշիչ դրոշմը` վրան սեփական հարգը չդնելով։

Դա ոչ այնքան ֆինանսական, որքան ժամանակի կորուստ է։ Ռուսաստանի դեպքում, որտեղ ապրանքի մուտքը շատ է, իսկ հարգը դնում են միայն Հարգադրոշմի պալատում, երբեմն օրերով, իսկ երբեմն էլ շաբաթներով է պետք սպասել։ Այժմ այդ խնդիրը կլուծեն։

Հայկական բիզնեսը կարող է օգտվել ԵԱՏՄ առևտրային և արդյունաբերական հարթակներից. նախարար

«Ստորագրումից հետո պայմանագիրը պետք է վավերացնի միության հինգ երկրներից յուրաքանչյուրը։ Այդ ընթացակարգը մենք բոլորս պետք է անցնենք երկու ամսվա ընթացքում», – նշեց Խաչատրյանը։

Վավերացումից հետո կես տարվա ընթացքում վերահսկող մարմինների ներկայացուցիչները համատեղ այցեր կիրականացնեն` համոզվելու համար, որ բոլոր կանոնները պահպանվում են։

«Դրանից հետո հայրենական ոսկերչական իրերը ԵԱՏՄ–ում կվաճառվեն հայկական ոսկերչական հարգով։ Դա թույլ կտա, որ մեր որակյալ ոսկերչական իրերն ավելի հեշտ գտնեն իրենց տեղը շուկայում»,–ավելացրեց նախարարը։

Հիշեցնենք, որ պայմանագրի ստորագրմանը զուգահեռ, ԵԱՏՄ երկրները քննարկում են նաև միասնական ոսկերչական ապրանքանիշ ունենալու հարցը, որով կներկայանան երրորդ երկրներում։

Հայաստանը ԵԱՏՄ–ին անդամակցելուց հետո ընդլայնել է ոսկերչական իրերի արտահանումը Միության երկրներ։ Եթե 2015 թվականին Բելառուս արտահանումը փոքր թիվ էր կազմում, ապա 2018 թվականին այն հասավ շուրջ 3.4 մլն դոլարի։

Դեպի Ռուսաստան արտահանումը նույն տարիների համար աճեց` 1 միլիոնից մի քիչ ավելիից դառնալով 7.3 մլն։

Հայաստանն ուզում է դառնալ ԵԱՏՄ ոսկերչական ապրանքանիշի պատասխանատու

Լրահոս
0