Նիկոլ Փաշինյան

Ինչ պետք է արվեր` արվել է. Փաշինյանը խոսեց Կուտոյանի մահվան մասին

196
(Թարմացված է 19:42 22.01.2020)
Նիկոլ Փաշինյանը երաշխավորում է` կառավարությունն իր բոլոր հնարավոր լծակներից կօգտվի, որպեսզի Կուտոյանի մահվան դեպքը մինչև ամենավերջին դետալը բացահայտվի։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ պաշտոնապես ցավակցություն չհայտնելու լուրերին, նշեց, որ ինչ պետք է արվեր, արվել է, և անիմաստ են բոլոր քննարկումները։

Հունվարի 18–ին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Կուտոյանի մահվան կապակցությամբ վարչապետի ցավակցական ուղերձը ստացել են միայն այն ԶԼՄ–ները, որոնք հետաքրքրվել են դրանով։

«Վարչապետին ենթակա ԱԱԾ պատվո պահակախումբը պատվել է Կուտոյանի հոգեհանգիստը, հուղարկավորության արարողությունը։ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, ԱԱԾ ողջ ղեկավար կազմը մասնակցել է արարողություններին, մասնակցել է Անվտանգության խորհրդի քարտուղարը, կառավարության և վարչապետի ներկայացուցիչը։ Իսկ ուրիշ ի՞նչ պետք է աներ կառավարությունը»,–ասաց Փաշինյանը։

Նա հարցրեց, թե ինչո՞ւ այդ նույն մարդիկ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքում նման հարցեր չէին բարձրացնում։ Վարչապետի խոսքով` իրենց համար Կուտոյանն էլ, Հարությունյանն էլ նախկին պաշտոնյաներ են եղել, որոնք պաշտոնավարել են բավականին վիճահարույց ժամանակներում։

Փաշինյանը, միաժամանակ, նշեց, որ երաշխավորում է` կառավարությունն իր բոլոր հնարավոր լծակներից կօգտվի, որպեսզի Կուտոյանի մահվան դեպքը մինչև ամենավերջին դետալը բացահայտվի։

«Դեպքի մանրամասները պարզելու գործում պետք է ամենաշատը շահագրգիռ լինեն Կուտոյանի ընտանիքի անդամները։ Նրանք պետք է լիարժեք համագործակցեն նախաքննական մարմնի հետ, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի»,–ասաց վարչապետը։

Հիշեցնենք, որ հունվարի 17–ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի դին՝ քունքի հատվածում հրազենային վնասվածքով։ Դին հայտնաբերել է Կուտոյանի կինը։ Իրավապահ մարմինները դեպքի վայրում ավելի քան 30 փամփուշտի պարկուճ ու գնդակ են հայտնաբերել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև «Glock 34» տեսակի ատրճանակ։

Կուտոյանի մահն ու «գնդակահարված» պատը. ի՞նչ հարցեր է առաջացրել ավստրիական «Glock»–ը

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):

Իսկ Հայկ Հարությունյանի դին հայտնաբերվել էր 2019–ի սեպտեմբերի 23-ին Բջնիի առանձնատանը: Նախնական տեղեկություններով` Հարությունյանը նույնպես ինքնասպանություն է գործել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):

Գեորգի Կուտոյանի մահվան պատճառ կարող էին լինել արխիվային փաստաթղթերը. Պողոսյան

196
թեգերը:
Գեորգի Կուտոյան (ԱԱԾ նախկին պետ), Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Չգիտեմ` ինչի հետ կապեմ Կուտոյանի մահը, պատրաստ չէի նման բան տեսնել». Բաբլոյան
Ովքեր էին եկել հրաժեշտ տալու Գեորգի Կուտոյանին. լուսանկարներ
Գեորգի Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ
Վահե Հակոբյան

Նախկին մարզպետին ՔԿ են կանչել որպես վկա. փաստաբանը դա քաղաքական հետապնդում է համարում

45
(Թարմացված է 12:52 26.01.2021)
Քրեական գործի հիմքում դրված փաստերը հայտնի են եղել 2017-18թթ–ին, բայց դրանց մասին բարձրաձայնվում է միայն այն բանից հետ, երբ Վահե Հակոբյանն ակտիվություն է դրսևորում քաղաքականության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նկատմամբ հարուցված քրեական գործը նրա փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը քաղաքական հետապնդում է որակում` այն կապելով Հակոբյանի քաղաքական ակտիվության հետ։

«Եթե այդ փաստերը հայտնի են եղել 2017-18թթ–ին, ինչո՞ւ է այդ մասին բարձրաձայնվում միայն այն բանից հետ, երբ պարոն Հակոբյանը ինչ–որ ակտիվություն դրսևորել քաղաքականության մեջ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով քրեական գործը, ասաց փաստաբանը։

Բանն այն է, որ քրեական գործը հարուցվել է 2019թ. օգոստոսին Սյունիքի մարզպետարանում և ենթակա հիմնարկներում Հաշվեքննիչ պալատի իրականացրած ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումների փաստով` քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(յուրացում կամ վատնում) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):

Քրեական գործի նյութերի համաձայն, նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, նրա երկու օգնականներն ու վարորդը 2017-2018թթ. ընկած ժամանակահատվածում աշխատանքի չեն հաճախել, բայց աշխատավարձ են ստացել։

Հակոբյանի փաստաբանը հայտնեց, որ իր պաշտպանյալն այս պահին վկայի կարգավիճակ ունի։ Մեղադրանք չի առաջադրվել, նա ազատության մեջ է։ Վահե Հակոբյանը հունվարի 29-ին հրավրվել է քննչական մարմին` վկայի կարգավիճակով հարցաքննության։

«Սակայն քննչական գործից մենք այնպիսի ենթադրություն ենք անում, որ Վահե Հակոբյանը միայն վկայի կարգավիճակով չի անցնելու։ Մենք գրեթե վստահ ենք, որ նրա կարգավիճակը փոխվելու է»,– ասաց փաստաբանը։

Քրեական գործում հիշատակվող նախկին մարզպետի օգնականների ու վարորդի իրավական կարգավիճակի, քրեական գործում ներգրավված լինել–չլինելու մասին տեղեկություններ Ժիրայր Ղարագյոզյանը չունի։

«Մենք ներկայացնում ենք Վահե Հակոբյանի շահերը։ Վարորդի և օգնականների մասով տեղեկություններ չունեմ։ Այս պահի դրությամբ իրենք մեր վստահորդը չեն հանդիսանում»,– ասաց փաստաբանը։

Հիշեցնենք` Վահե Ալբերտի Հակոբյանը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2016 թվականի հոկտեմբերի 6-ին։

2017 թվականի հունվարի 3-ին ընտրվել է ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ։

2018թ–ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Վահե Հակոբյանը հայտնել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ` չնայած այն հանագամանքին, որ Փաշինյանը հայտարարել էր, որ բոլոր մարզպետները պետք է փոխվեն։

2018թ–ի հունիսին, ՀՀ կառավարության որոշմամբ, Վահե Հակոբյանը պաշտոնանկ արվեց մարզպետի պաշտոնից։

Նիկոլ Փաշինյանը խոստացավ` անցանկալի մարզպետը հրաժարական կտա

45
թեգերը:
Վահե Հակոբյան, փաստաբան, Քննչական կոմիտե, Մարզպետ
Ըստ թեմայի
Որտե՞ղ է Սուրիկ Խաչատրյանը. Հունան Պողոսյանը` նախկին մարզպետի ու քրեական ակտիվության մասին
Սյունիքի նախկին մարզպետն ու իր վարորդը փորձում են օրինականացնել ապօրինի հողն ու տունը
Սյունիքի նախկին մարզպետը դարձավ նաև նախկին ԲՀԿ–ական
Вице-премьер Мгер Григорян на заседании правительства Армении (30 июля 2020). Еревaн

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպման կոնկրետ օրը Երևանում չգիտեն

17
(Թարմացված է 12:37 26.01.2021)
Հանդիպումը ենթադրում է տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված տարբեր հարցերի քննարկում։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ասացին, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպման հստակ ամսաթիվը և ժամը դեռ ճշտվում են, այն կայանալու է մոտ օրերս:

«Հանդիպման օրակարգում ընդգծված չէ որևէ կոնկրետ ուղղություն կամ ենթակառուցվածք, այն ենթադրում է տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված տարբեր հարցերի քննարկում»,–ասացին գրասենյակից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մոսկվայում վաղը` հունվարի 27–ին, նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպում։

Տեղեկացվում էր, որ փոխվարչապետները պետք է քննարկեն միանգամից մի քանի հնարավոր նախագծեր, մասնավորապես, Հայաստանի տարածքով երկաթուղու կառուցումը, որը կկապի Ադրբեջանը և Նախիջևանը, ինչպես նաև Հայաստանն ու Ռուսաստանը:

Եռակողմ հայտարարության 9-րդ կետը. ձեռնտո՞ւ է Իրանին Նախիջևանի միջանցքի բացումը

Հիշեցնենք, որ փոխվարչապետների մակարդակով այս հարցի քննարկման շուրջ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնության էին եկել հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպման ժամանակ, երբ Փաշինյանը հայտարարեց, որ գերիների հարցով առաջընթաց չի գրանցել, բայց ստորագրել է տնտեսական համագործակցության հուշագիր:

17
թեգերը:
Նախիջևան, Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան, Մհեր Գրիգորյան
Նիկոլայ Պատրուշև

Նավալնին պետք է Արևմուտքին՝ Ռուսաստանում իրավիճակն ապակայունացնելու համար․ Պատրուշև

0
(Թարմացված է 13:08 26.01.2021)
«Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը մեկնաբանել է Ուկրաինայի ներկայիս իշխանությունների կոչը՝ դադարեցնել Ռուսաստանի հետ բոլոր հարաբերությունները՝ մինչև Մոսկվան չազատի Նավալնուն։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Ալեքսեյ Նավալնին պետք է Արևմուտքին՝ Ռուսաստանում իրավիճակն ապակայունացնելու համար։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

«Անձինք, որոնք ներկայումս ղեկավարում են Ուկրաինան, արել են այդ հայտարարությունն ի վնաս սեփական ժողովրդի ու արտասահմանում մշակված վարքագծի համապատասխան։ Դրանում զարմանալի ոչինչ չկա։ Արևմուտքին այդ «գործիչը» հարկավոր է Ռուսաստանում իրավիճակն ապակայունացնելու, սոցիալական ցնցումների ու նոր «մայդանների» համար», - ասել է Պատրուշևը «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում։

«Նա, այդ «գործիչը», բազմիցս կոպտորեն խախտել է ռուսական օրենսդրությունն ու խոշոր չափերի խարդախությամբ է զբաղվել։ Նա, որպես Ռուսաստանի քաղաքացի, պետք է իր հակաիրավական գործունեության համար պատասխանատվություն կրի», - ավելացրել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Հիշեցնենք՝ հունվարի 17-ին ռուսաստանցի քաղաքական գործիչ և բլոգեր Ալեքսեյ Նավալնին Գերմանիայից Ռուսաստան է վերադարձել։ Ռուսաստանի Դաշնության ՊԿԴԾ օպերատիվ վարչության Մոսկվայի հետախուզության բաժնի աշխատակիցները «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են Ալեքսեյ Նավալնուն, որը պայմանական ազատազրկման ժամկետը բազմիցս խախտելու համար հետախուզվում էր 2020 թվականի դեկտեմբերի 29–ից։ Նավալնու հետագա խափանման միջոցը կորոշի դատարանը, մինչ այդ նա կմնա կալանքի տակ։

Հիշեցնենք` Նավալնուն հիվանդանոց էին տեղափոխել 2020 թվականի օգոստոսի 20-ին Օմսկում, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում։ Զննումից հետո Օմսկի հիվանդանոցի բժիշկները որպես հիմնական ախտորոշում նշել էին նյութափոխանակության խանգարումը, որն արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկում էր առաջացրել։

Ավելի ուշ ընդդիմադիր գործչին ինքնաթիռով տեղափոխեցին Գերմանիա։ ԳԴՀ կառավարությունը, հղում անելով ռազմական բժիշկներին, հայտարարեց, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» թունավոր նյութերի շարքին պատկանող սուբստանցիայով։ Կրեմլում այդ կապակցությամբ հայտարարեցին, որ Բեռլինը Մոսկվային չի տեղեկացրել Նավալնու՝ «Նովիչոկով» թունավորված լինելու իր եզրակացությունների մասին, Ռուսաստանը նման տվյալներ չունի:

Մինչ այդ Նավալնու դեմ երկու պայմանական ազատազրկման դատավճիռ էր կայացվել՝ 16 մլն ռուբլի վատնելու և ավելի քան 30 մլն ռուբլի յուրացնելու գործերով:

0
թեգերը:
Ռուսաստան, Նիկոլայ Պատրուշև, Ալեքսեյ Նավալնի