Դատապարտյալ

«Օրենքով գող» լինելը պաշտոնապես արգելվեց. ԱԺ–ն ընդունեց աղմկահարույց նախագիծը

490
(Թարմացված է 10:47 22.01.2020)
Քրեական ենթամշակույթի մաս կազմելը, քրեական խմբավորում ստեղծելն ու դրան անդամակցելն արդեն քրեորեն պատժելի արարքներ են։ Հայաստանի քրեական հեղինակություններն ու օրենքով գողերը կարող են զրկվել ունեցվածքից։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց քրեական «օրենքով գողերի» ու «քրեական հեղինակությունների» մասին օրենքի նախագիծը, որի շուրջ երեկ ԱԺ նիստերի դահլիճում վիճաբանություն էր եղել պատգամավորների միջև։

ՀՀ կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց 73 կողմ, 20 դեմ և 15 ձեռնպահ ձայներով:

Մինչ քվեարկությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ ձեռնպահ է քվեարկելու օրենքի նախագծին:

Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել է քրեական ենթամշակույթին վերջ տալու մասին

Հիշեցնենք` նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար:

Հաստատված նոր օրենքով` քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը պատժվում է հինգից տասը տարվա ազատազրկմամբ՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Օշականցի Գևորիկի «թուրք» ու «կռնատ» եղբայրներին բերման են ենթարկել. տեսանյութ

490
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, օրենքով գող, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչ արժե մարմնավաճառը գաղութում, ու ինչպես են ապրում «զոն նայողները». պատմում է ՔԿԾ պետը
150 հազարով` ընդդեմ քրեական ենթամշակույթի. ինչու գաղութներում աշխատել չեն ուզում
ՔԿԾ պետը պատմեց` ինչ «օյիններ» են արել «օրենքով գողերի» դեմ օրենքից դժգոհ դատապարտյալները

Երբ երեխաները մնացին առանց տոնի. երևանյան լուսանկարներ

1
(Թարմացված է 22:49 01.06.2020)
  • Մայրն ու դուստրը
  • Ջրաներկով գունազարդման փոխարեն` բժշկական դիմակ
  • Տոնական զգեստորվ աղջնակը Հյուսիսային պողոտայի շատրվանների մոտ
  • Փոքրիկ տղան Հանրապետության հրապարակում
  • Պաղպաղակով ու փուչիկով աղջիկը
  • Շիկահեր փոքրիկը Հանրապետության հրապարակում
  • Գեղեցիկ սանրվածքով աղջնակը լողացնում է տիկնիկին
  • Մոր ապահով ձեռքերում
  • Պաղպաղակով տղան
  • Սոցիալական հեռավորության մասին նրանք էլ չեն մոռանում
  • Աղջնակը թռչկոտում է Հանրապետության հրապարակում
  • Փոքրիկ տղան Հյուսիսային պողոտայում
Երևանի փողոցներում երեխաների թիվն այնքան էլ մեծ չէր` ի տարբերություն նախորդ տարիների, երբ հունիսի 1-ին մանուկների լացի ու ծիծաղի ձայները լսվում էին ողջ օրվա ընթացքում։

Երևանի փողոցներում այսօր` Երեխաների պաշտպանության օրը, սովորաբար «խցանումներ» էին լինում հենց երեխաների առատությունից։

Սակայն այս տարի կորոնավիրուսի պատճառով Երևանում տոնական միջոցառումներ չեղան, և երեխաները մնացին առանց տոնի։

Աննա Հակոբյանն արյունաբանական կենտրոն չի այցելել և չի վտանգել երեխաների առողջությունը

Քաղաքի կենտրոնում ծնողների հետ զբոսնող երեխաներին զարմացնող մուլտհերոսներ չկային, այտերին ջրաներկով գունազարդումներ անողներ չկային. փոքրիկները ստիպված էին բավարարվել պաղպաղակով ու փուչիկներով։

Տիկնիկային թատրոնը երեխաներին անակնկալ է մատուցել տանիքից. տեսանյութ

 

1
  • Մայրն ու դուստրը
    © Sputnik / Asatur Yesayants

    Մայրն ու դուստրը

  • Ջրաներկով գունազարդման փոխարեն` բժշկական դիմակ
    © Sputnik / Asatur Yesayants

    Ջրաներկով գունազարդման փոխարեն` բժշկական դիմակ

  • Տոնական զգեստորվ աղջնակը Հյուսիսային պողոտայի շատրվանների մոտ
    © Sputnik / Asatur Yesayants

    Տոնական զգեստորվ աղջնակը Հյուսիսային պողոտայի շատրվանների մոտ

  • Փոքրիկ տղան Հանրապետության հրապարակում
    © Sputnik / Aram Nersesyan

    Փոքրիկ տղան Հանրապետության հրապարակում

  • Պաղպաղակով ու փուչիկով աղջիկը
    © Sputnik / Aram Nersesyan

    Պաղպաղակով ու փուչիկով աղջիկը

  • Շիկահեր փոքրիկը Հանրապետության հրապարակում
    © Sputnik / Asatur Yesayants

    Շիկահեր փոքրիկը Հանրապետության հրապարակում

  • Գեղեցիկ սանրվածքով աղջնակը լողացնում է տիկնիկին
    © Sputnik / Aram Nersesyan

    Գեղեցիկ սանրվածքով աղջնակը լողացնում է տիկնիկին

  • Մոր ապահով ձեռքերում
    © Sputnik / Asatur Yesayants

    Մոր ապահով ձեռքերում

  • Պաղպաղակով տղան
    © Sputnik / Asatur Yesayants

    Պաղպաղակով տղան

  • Սոցիալական հեռավորության մասին նրանք էլ չեն մոռանում
    © Sputnik / Aram Nersesyan

    Սոցիալական հեռավորության մասին նրանք էլ չեն մոռանում

  • Աղջնակը թռչկոտում է Հանրապետության հրապարակում
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Աղջնակը թռչկոտում է Հանրապետության հրապարակում

  • Փոքրիկ տղան Հյուսիսային պողոտայում
    © Sputnik / Aram Nersesyan

    Փոքրիկ տղան Հյուսիսային պողոտայում

թեգերը:
Լուսանկար, Երևան, Հայաստան, երեխա
Ըստ թեմայի
Ո՞ր դեպքում դպրոցները նորից կբացվեն. Արայիկ Հարությունյանը գիտի խնդրի լուծումը
«Մամ, զանգի Պուտինին». փոքրիկը խնդրում է բացել դպրոցները
Իլոն Մասկը ստիպված է եղել փոխել երեխայի անունը. նորը պակաս տարօրինակ չէ
Մարգարիտա Սիմոնյան

«Տիգրանն ինձ հետ համամիտ է». ինչպես է Մարգարիտա Սիմոնյանը դաստիարակում երեխաներին

5
(Թարմացված է 22:29 01.06.2020)
Սիմոնյանը երկու տեսանյութ է հրապարակել և ցույց տվել 3 երեխաներին` 6 տարեկան Մարիաննային, 5 տարեկան Բագրատին ու 6 ամսական Մարոյին։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Երեխաների պաշտպանության օրը տեսանյութ է հրապարակել և խոսել երեխաների դաստիարակության մասին։ Տեսանյութերից մեկում 6 տարեկան Մարիաննան ու 5 տարեկան Բագրատը խաղում են ու ֆրանսերեն խոսում։

«Կանոն առաջին` ֆիզիկական որևէ պատժի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ոչ մի ապտակ, անկյուն կանգնեցնել և այլն։ Փոքր տարիքում իմ ամենասարսափելի պատիժն այն էր, երբ մայր ասում էր. «Մարգարիտա, դու ինձ հիասթափեցրիր»։ Այդ ժամանակ ես 8 տարեկան էի», – խոստովանել է Սիմոնյանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

Նա նշել է, որ ցանկացած ֆիզիկական պատժամիջոց նվաստացնում է երեխային և ազդում նրա հոգեբանության վրա։ Սիմոնյանի կարծիքով` ամուսինը` Տիգրան Քեոսայանը, երեխաների դաստիարակման հարցում նույն կարծիքն ունի։

Ինչպես է Մարգարիտա Սիմոնյանի մեծ ընտանիքն անցկացնում ժամանակը մեկուսացման ընթացքում

Այդ գրառումից մի քանի ժամ առաջ Սիմոնյանը հուզիչ տեսագրություն էր հրապարակել և ցույց տվել կրտսեր դստերը` 6 ամսական Մարոյին։ Փոքրիկը խաղում է տատիկի` հայտնի դերասանուհի Լաուրա Քեոսայանի հետ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

Նշենք, որ Սիմոնյանը միշտ երեխաների դեմքը փակում է սթիքերներով, սակայն այս անգամ մի պահ սմայլիկն իջնում է, և մենք կարողանում ենք տեսնել հիասքանչ Մարոյին իր սև ու խիտ հոնքերով և կլոր թշիկներով։

Մարգարիտա Սիմոնյանը երրորդ անգամ մայրացավ 2019 թվականի հոկտեմբերի 19-ին։

Մարգարիտա Սիմոնյանի ամուսինն ու դուստրը նարդի են խաղում. տեսանյութ

5
թեգերը:
երեխա, Տիգրան Քեոսայան, Մարգարիտա Սիմոնյան
Ըստ թեմայի
«Գիտեմ, որ ծեր ժամանակ այսպիսի տեսք եմ ունենալու». ի՞նչ է ակնարկել Մարգարիտա Սիմոնյանը
Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է նորածին դստեր անունը
Տիգրան Քեոսայանն ու Մարգարիտա Սիմոնյանը «Զարթիր, լաո» են երգում. վերադարձ դեպի արմատներ