Գագիկ Խաչատրյան

ԱԱԾ-ն լուրջ տեղեկություններ է հայտնաբերել Գագիկ Խաչատրյանի որդու գործով. «Ժողովուրդ»

221
(Թարմացված է 15:40 22.01.2020)
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման համար, որը պատժվում է 2-5 տարի ազատազրկմամբ:

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` նախաքննական մարմնի ձեռքում են հայտնվել փաստաթղթեր, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, տարբեր անձանց միջոցով կանխիկ գումարներ է փոխանցել արտերկրում գտնվող օֆշորային ընկերությունների հաշվեհամարներին։

«Գուրգեն Խաչատրյանի` օֆշորային ընկերությունների հաշվեհամարներին փոխանցած գումարները հետագայում արտասահմանում «մաքրվել են» ու օրինական ճանապարհով հետ են փոխանցվել կրկին Հայաստան՝ ներկայացվելով որպես «Յուքոմ» ընկերության ներդրում, ձեռքբերում»,– գրում է թերթը:

Ըստ ամենայնի, ԱԱԾ-ի ձեռքում հայտնված փաստաթղթերը, ինչպես նաև «Յուքոմ» ընկերությունում կատարված ուսումնասիրությունները իրավապահներին դուրս են հանել հետքի վրա, որի շրջանակում էլ ձերբակալվել է Գուրգեն Խաչատրյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի հատկանիշներով՝ փողերի լվացումը, կոնվերտացումը, որը պատժվում է 2-5 տարի ժամկետով:

Նշենք, որ Գագիկ Խաչատրյանի որդու` Գուրգեն Խաչատրյանի փաստաբանական թիմն ավելի ուշ հայտարարություն տարածեց` հերքելով լուրերը, թե իրենց պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման համար։

Կան մարդիկ, որոնք պատրաստ են Գագիկ Խաչատրյանի համար վճարել 230 մլն դրամ գրավը. պաշտպան

Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեղադրանք առաջադրվեց 2019–ի օգոստոսի 27 –ին: Խաչատրյանն արդեն վերականգնել է պետությանը պատճառած 800 միլիոն դրամի վնասը։ Նա կալանավորվել է։ Քննությունը շարունակվում է։

Միհրան Պողոսյանը, Լևոն Սարգսյանը փախած են, մյուսները` բանտում. Փաշինյանը թվարկեց քրգործերը

221
թեգերը:
Գագիկ Խաչատրյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հայաստան
Ըստ թեմայի
Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կալանավորվել է. նոր մանրամասներ. ԶԼՄ
Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունն իշխանության վարկանիշի հարց է. քաղաքագետ Ստեփան Դանիելյան
«Հայկական» բուժում. ինչու են բարձրաստիճան կալանավորները մեկնում արտասահման