ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյան

Երկու մլն տնկին արդեն գտել են. նախարար Գրիգորյանը պատմում է 10 միլիոնանոց ծառատունկի մասին

1302
(Թարմացված է 17:56 21.01.2020)
2020թ.–ին Հայաստանում կանցկացվի համազգային ծառատունկ։ 10 մլն ծառ տնկելու մասին` վարչապետի հանձնարարականն ընթացքի մեջ է։ Շրջակա միջավայրի նախարարը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչ են արել ու ինչ է դեռ մնացել անելու։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. 2020թ.–ի 10-րդ ամսվա 10-րդ օրը 10 մլն ծառերի հիմնական մասը տնկվելու է նախկին անտառապատ տարածքներում, որոնք այսօր զրկված են բուսականությունից, ու որտեղ հողը դեգրադացված է:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչպես է կառավարությունը ծրագրում իրականացնել 10 մլն ծառ տնկելու մասին` վարչապետ Փաշինյանի հանձնարարությունը։

Ծրագրի մեծ մասը լինելու է անտառային ֆոնդի տարածքներում, անտառվերականգնման աշխատանքների ձևով, հիմնականում փակ արմատային համակարգով և ավելի պրոֆեսիոնալ աշխատանքով։

Նախարարը պարզաբանեց` փակ արմատային համակարգով անտառտնկման գործընթացը բավական արագացված ու շատ ավելի հեշտ է կատարվում։ Արդյունքում` մեկ մասնակիցն օրվա ընթացքում կարողանում է մեծ քանակի ծառեր տնկել։

«Այն վիզուալ պատկերը, որ մենք միշտ պատկերացնում ենք` 2 մետրանոց տնկին վերցնել, տեղադրել, ջրել և այլն, փակ համակարգի դեպքում բոլորովին այլ ընթացք ունի։ Ընդ որում, փակ արմատային համակարգի դեպքում կպչողականությունը 80-90 տոկոս է։ Մանավանդ, եթե դա անտառային տարածք է, ոռոգում չի ենթադրում, այլ միայն խնամքի աշխատանքներ»,–ասաց նախարարը։

Նրա հաշվարկով` 1 հեկտարի վրա 3000 տնկի համամասնությամբ` 10 մլն տնկիներով հնարավոր կլինի կանաչապատել 3000 հեկտարը գերազանցող տարածք։ Այսինքն` եթե ծրագիրը բարեհաջող իրականացվի` 2020թ.–ին Հայաստանի անտառապատ տարածքները 3 հազար հեկտարով կավելանան։

Փաշինյանի խոստացած 10 մլն ծառը բյուջեի նախագծով նախատեսված չէ. ովքե՞ր են տնկելու

Կառավարությունը նախատեսում է, որ 10 մլն ծառ տնկելը կդառնա Հայաստան–սփյուռք համահայկական ծրագիր, որին ուրախությամբ կմասնակցի ողջ հայությունը։

«Յուրաքանչյուր մարդ արդեն տարվա կեսից անհամբերությամբ կսպասի այդ օրվան, որպեսզի այդ օրը կարողանա իր ընտանիքի անդամների հետ մասնակցել այդ համահայկական ծրագրին»,– ասաց նախարարը` չբացառելով, որ համահայկական միջոցառմանը կցանկանան միանալ նաև օտարերկրացիներ, որոնց առաջ ևս ծրագրի դռները բաց կլինեն։

Իսկ մինչ այդ կառավարությունն աշխատում է անհրաժեշտ 10 մլն տնկիների հարցը լուծելու ուղղությամբ։ Այս պահին նախարարությանը հաջողվել է լուծել 1 մլն տնկիների հարցը։

«Գործընկեր երկրներից մեկի հետ էլ ունենք 1 մլն տնկիների մասին համաձայնություն։ Բայց նաև դիմել ենք Ռուսաստանին, Բելառուսին, Վրաստանին, Ղազախստանին ու այլ երկրներին։ Այս պահին էլ այդ աշխատանքներն ընթանում են»,– ասաց Գրիգորյանը։

Տնկվող ծառերը հիմնականում լինելու են սոճիներ։

Նշենք, որ տնկիներից բացի կառավարությունը մտածում է նաև համազգային ծառատունկի մասնակիցներին աշխատանքային գործիքներով ու տրանսպորտով ապահովելու մասին։

Որքանո՞վ է իրատեսական Փաշինյանի ասած 10 մլն ծառ տնկելը. վերցնենք ցնցուղն ու ջրենք անապատը

Հիշեցնենք` 2019թ–ի հոկտեմբերի 16-ին «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. փոխակերպելով բանականությունը» համաժողովում ունեցած իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր 2020 թվականի 10-րդ ամսվա 10-րդ օրը 10 միլիոն հատ ծառ տնկելու ծրագրի մասին։
Ավելի ուշ, ԱԺ–ում 2020թ.–ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնել էր, որ 10 մլն ծառ տնկելու ծրագիրը հաջորդ տարվա բյուջեի նախագծով նախատեսված չէ։

1302
թեգերը:
Շրջակա միջավայրի նախարարություն, Նախարար, ծառատունկ, Նիկոլ Փաշինյան, Էրիկ Գրիգորյան
Ըստ թեմայի
Հարությունյան. «Ծառը միայն տնկելով չէ, պետք է տնկին 4-5 տարի պարբերաբար խնամվի»
«Մեկ օրում այդքան ծառ տնկելն անհնար է». Այսեր Ղազարյան
Հեռանալու փոխարեն հետ կգան. ինչ տեսք կունենա Լուսագյուղը 4 տարի անց
Նորքի նախկին անտառի նոր սեփականատերերին կպարտադրեն ծառ տնկել
«Զվարթնոց» օդանավակայան

Նոր կանոններ կգործեն օդային ճանապարհով Հայաստան եկողների համար

69
(Թարմացված է 23:01 14.08.2020)
Հայաստան մուտք գործելուց հետո 14-օրյա ինքնամեկուսացման պահանջը շարունակում է ուժի մեջ մնալ։ Կան նաև այլ պահանջներ։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն տեղեկացրել է, թե օդային ճանապարհով Հայաստան եկողների համար ինչ ընթացակարգեր են գործելու։

Օգոստոսի 12-ին կառավարությունը որոշեց Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Սակայն արտակարգ դրության ռեժիմում մեղմացումներ են եղել, որոնցից մեկն էլ օտարերկրացիների առջև ՀՀ օդային սահմանը բացելն է։

«Օդային ուղիներով ՀՀ տարածք մուտք գործելուց հետո անհապաղ կատարվում է բժշկական զննություն վարակի առկայության կամ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով։ Զննություն անցնելուց հետո ՀՀ մուտք գործող անձը ենթակա է ինքնամեկուսացման 14-օրյա ժամկետով, եթե ախտանիշներով պայմանավորված վերջինիս նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում կամ այլ սահմանափակող միջոցառում»,–նշված է կոմիտեի Facebook սոցցանցում տեղադրված հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ինքնամեկուսացման մեջ գտնվող անձը կարող է ինքնակամ, վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտություն: Ընդ որում, մեկուսացման ընթացքում ՊՇՌ թեստավորման համար անհրաժեշտ նմուշառումը պետք է իրականացվի բացառապես անձի ինքնամեկուսացման վայրում համապատասխան լաբորատորիաների մասնագետների այցի միջոցով։ ՊՇՌ հետազոտության բացասական պատասխանի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:

ՊՇՌ հետազոտությունը իրականացվում է գրեթե բոլոր մասնավոր բժշկական կենտրոններում։

Արտակարգ դրություն. ինչն է թույլատրվում օգոստոսի 13-ից

Հիշեցնենք` կորոնավիրուսի համավարակի պատճառով մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել և սահմանվել են պարտադիր պահանջներ։

 

69
թեգերը:
ուղևոր, «Զվարթնոց» օդանավակայան, Արտակարգ դրություն, կարանտին, կորոնավիրուս, չվերթ, թռիչք
Ըստ թեմայի
Արցախում ևս արտակարգ դրությունը երկարաձգվեց մեկ ամսով. ինչ փոփոխություններ են արվել
Փողոցային գործողությունները կակտիվանա՞ն. Հովսեփյանը` արտակարգ դրության մեղմացումների մասին
Երգիչները կերգեն, սահմանները կբացվեն. պարետը ներկայացրեց արտակարգ դրության նոր պայմանները
Սուրեն Պապիկյան

Սուրեն Պապիկյանը կմեկնի արձակուրդ

7
(Թարմացված է 22:47 14.08.2020)
Մինչ Սուրեն Պապիկյանը կլինի արձակուրդում, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կփոխարինի նրա տեղակալը։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կմեկնի արձակուրդ:

«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի օգոստոսի 24-ից սեպտեմբերի 4-ը ներառյալ»,–նշված է որոշման մեջ։

Փաշինյանի որոշմամբ` Սուրեն Պապիկյանի արձակուրդում գտնվելու ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կփոխարինի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան անդրադարձել էր ՀՀ պաշտոնյաների արձակուրդներին։ Մասնավորապես, գրել էինք, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ծրագրում մեկնել արձակուրդ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արձակուրդ գնալու որոշում էլ չկա։ Փոխվարչապետ և արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը նույնպես դեռ չի պլանավորում հանգստանալ։

7
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Նախարար, Արձակուրդ, Սուրեն Պապիկյան
Ըստ թեմայի
Հրայր Թովմասյանն արձակուրդ է գնացել
Երևանի քաղաքապետն արձակուրդ է գնում. խոսնակը հայտնել է, թե որտեղ է լինելու Մարությանը
Հայաստանի արտակարգ ամառն ու պաշտոնյաների ձախողված արձակուրդը. ո՞վ է ամենաշատը «հոգնել»
Հաքեր

Հաքերները ռուսական բանկերի վրա յուրօրինակ հարձակում են գործել. ԶԼՄ–ները խուճապի են մատնվել

0
(Թարմացված է 23:45 14.08.2020)
Նամակներ են ուղարկվել են հայտնի ԶԼՄ–ների անուններից։ Օրինակ` կիբեռհարձակումներից մեկն իրականացվել է հաղորդագրության օգնությամբ, որն իբրև թե ուղարկվել է ՌԲԿ–ի կորպորատիվ փոստից։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Կիբեռհանցագործները լրագրողների անվան տակ գրոհել են Ռուսաստանի բանկերի վրա։ Ինչպես գրում է ռուսական մամուլը, որոշ տվյալներով` TinyScouts խմբավորման հաքերները հաղորդագրություններ էին ուղարկում հարցազրույցի առաջարկով և համավարակի երկրորդ ալիքի մասին նախազգուշացումներով։

«Ռոստելեկոմի» կիբեռսպառնալիքների մոնիթորինգի և արձագանքման կենտրոնի մասնագետներին հայտնի է դարձել, որ կիբեռհանցագործները հարձակման համար ծրագրային նոր ապահովագրում են կիրառում։ Բանկերի վրա առանձին հարձակումներն իրականացվել են ապրիլին։

Նամակներ են ուղարկվում հայտնի ԶԼՄ–ների անուններից։ Օրինակ` կիբեռհարձակումներից մեկն իրականացվել է հաղորդագրության օգնությամբ, որն իբրև թե ուղարկվել է ՌԲԿ–ի կորպորատիվ փոստից։ Հաղորդագրության մեջ բանկի աշխատակիցներից մեկին առաջարկվել է հարցազրույց անցնել։ Հարցերին պատասխանելու համար կից ներկայացված հղումով անցնելու դեպքում բեռնվում է վնասակար ծրագրի հիմնական բաղադրիչը, և կիբեռհանցագործները հեռավար հասանելիություն ու վերահսկողություն են ստանում օտար համակարգիչների նկատմամբ։

Չինացի հաքերները թիրախավորել են Նուբար Աֆեյանի ընկերության COVID-19–ի դեմ պատվաստանյութը

Եթե սարքի վրա որևէ կարևոր տեղեկություն ստանալ չի հաջողվում, այլ ծրագիր է տեղադրվում, որը կոդավորում է համակարգչի ողջ կոնտենտը, այնուհետև գումար պահանջում այն ապակոդավորելու համար։

0
թեգերը:
ԶԼՄ, Ռուսաստան, Բանկ, հաքեր
Ըստ թեմայի
Սին «հերոսություն» է. մասնագիտական ապտակ ադրբեջանցի հաքերներին
«Մենք թիկունքում ենք և ձեր մեջ». հայերը պատասխան հարված են հասցրել ադրբեջանցի հաքերներին
Հայերը կոտրել են ադրբեջանցիների գլխավոր հաքերական կայքը. համացանցում «փոխհրաձգություն» է