Բողոքի ակցիա. արխիվային լուսանկար

Ցուցարարները բացեցին Տիգրան Մեծի պողոտան, բայց բողոքի ակցիան շարունակվում է

80
(Թարմացված է 15:02 20.01.2020)
Սպանդանոցների պայմանների դեմ բողոքող ցուցարարները պահանջում են հանդիպում կառավարության անդամների հետ։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Կառավարության շենքի դիմաց սպանդանոցների նոր պայմանների դեմ այսօր կրկին բողոքի ակցիա իրականացնողները ոստիկանների հորդորով բացեցին Տիգրան Մեծի պողոտան:

Ցուցարարները պահանջում են հանդիպում կառավարության ներկայացուցիչի հետ, իսկ ոստիկանության աշխատակիցները երկու շարքով պատ են կազմել կառավարության շենքի մոտ:

Նշենք, որ ցուցարարների թիվն անցնում է մի քանի հարյուրը: Նրանք բացականչում են «Արդարություն» , «Դուխով», «Վարչապետ» բառերը:

Ավելի վաղ ցուցարարները փակել էին Տիգրան Մեծի պողոտան` դուրս գալով Հանրապետության հրապարակ: «Նրանք նստած են տաք գրասենյակներում, բայց մեզանից փող են պոկում, իսկ մեզ համար հազար դրամը փող է: Այդպիսի որոշումներ մի կայացրեք»,–ասում էին ցուցարարները։

Իսկ դուք իմ վարկը կմուծե՞ք. ֆերմերները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության մոտ

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։ Ենթադրվում է, որ դրա հետևանքով միսը մոտ 10 տոկոսով կթանկանա։

Նշենք նաև, որ 2018թ.–ի դրությամբ հայաստանյան սպանդանոցները կենտրոնացած էին հիմնականում մայրաքաղաքին հարակից տարածքներում` Կոտայքի մարզում` 11, Մասիսում` 1, ևս 2-ը` Էջմիածինում։ Ապարանում, Վանաձորում, Ալավերդիում Դիլիջանում ու Եղեգնաձորում երկուական սպանդանոց էր գործում, իսկ անասնապահական խոշոր շրջաններում` Շիրակում, Գեղարքունիքում, ինչպես նաև Սիսիանում սպանդանոցներ ընդհանրապես չկային։

80
թեգերը:
Միս, ՀՀ կառավարություն, Բողոքի ակցիա, բողոք, Սպանդանոց, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչու են ծննդկանին շտապօգնության մեքենայով Երևան տեղափոխել. բողոքի ակցիա Եղվարդի ծննդատանը
Բալային համակարգը տաքսու վարորդներին փողոց է հանել. կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է
Էջմիածնում Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ակցիաներ չեն լինի. երիտասարդ ակտիվիստ
Ամառային անձրև

Ամենաշոգը Երևանում կլինի. եղանակի տեսություն

11
(Թարմացված է 16:40 04.06.2020)
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` մինչև ամսի 7–ը տեղումները կշարունակվեն։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Այսօր Հայաստանի հյուսիսային շրջաններում, վաղը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– նշված է հաղորդագրության մեջ:

 Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Ըստ օդերևութաբանների կանխատեսումների` այսօր օդի ջերմաստիճանը +30-ի կհասնի Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում և Արցախում։ Իսկ Երևանում ցերեկային ժամերին 30-32, գիշերային ժամերին 13-15 աստիճան տաքություն կգրանցվի։

11
թեգերը:
Անձրև, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Այսուհետ կենսաթոշակներն ու նպաստները կառաքվեն բացառապես փոստատարների միջոցով
Անձնագրային բաժիններն օրական 2 ժամ կաշխատեն և մի քանի գործառույթ կիրականացնեն
Քանի՞ մարդ կկարողանա այս տարի օգտվել «Դայակ պետության աջակցությամբ» ծրագրից
Փաշինյանը ցույց է տվել` որտեղից կարելի է 2 դիմակ գնել 200 դրամով
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանի եթերը հուզել է վրացիներին. 18–ամյա Սանդրոն կոչ է արել օգնել Հայաստանին

568
(Թարմացված է 00:18 05.06.2020)
SARS-CoV-2 –ի հետ կապված` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը Թբիլիսի է հասել։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի –Sputnik. UWC Dilijan միջազգային քոլեջի շրջանավարտ Սանդրո Չումաշվիլին արձագանքել է երկրում կորոնավիրուսային վարակի հետ կապված տագնապալի իրավիճակի մասին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքին։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տղան պատմել է, որ հարևանների վիճակը թեթևացնելու համար ստորագրահավաք է կազմակերպել` կոչ անելով Վրաստանի կառավարությանը օգնել բարեկամական երկրին։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակը մտահոգիչ էր անվանել։ Երկրում անցած մեկ օրվա ընթացքում ռեկորդային թվով վարակվածներ են բացահայտվել։

«Այսօր լսել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձն այն մասին, որ Հայաստանում անցած մեկ օրվա ընթացքում SARS-CoV-2 կորոնավիրուսային վարակի շուրջ 700 նոր դեպք է գրանցվել։ Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ավելի լավ է»,–ասել է Սանդրոն։

Նրա խոսքով` դա է առիթ դարձել, որ ինքը ստորագրահավաք կազմակերպի։ Սանդրոն նշել է, որ Վրաստանը կարող է և ինչ–որ առումով` պետք է օգնի եղբայրական Հայաստանին։

Կորոնավիրուսի տարածման դինամիկան Հայաստանում

Սանդրոն 18 տարեկան է, ծնվել և մեծացել է Թբիլիսիում։ Հայաստանը նրան հոգեհարազատ է, քանի որ վերջին երկու տարին սովորել է UWC Dilijan միջազգային քոլեջում։ Այդ քոլեջը նա համարում է տարածաշրջանում լավագույնը։ Սանդրոն այն ավարտել է 2020 թվականի մայիսին և արդեն ընդունվել ԱՄՆ–ի բուհերից մեկի տնտեսագիտության ֆակուլտետը։

«Դրանք իմ կյանքի լավագույն տարիներն էին։ Ես եղել եմ Տաթևում, շատ ընկերներ ունեմ Վանաձորից, ինչպես նաև բազմաթիվ ընկերներ եմ ձեռք բերել աշխարհի տարբեր երկրներից», – պատմել է Սանդրոն։

Այս տարիների ընթացքում բազմաթիվ իրադարձություններ են եղել, սակայն տղայի համար ամենահիշվողը Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված համերգն է եղել։

Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ–ն հայտարարել էր կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնելու պատրաստակամության մասին։ Նշվում էր, որ համավարակի շրջանում Վրաստանի իշխանությունները մշտական կապի մեջ են հայկական կողմի հետ։

«Մի քանի օր առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել երկու երկրների վարչապետների միջև։ Շփումները շարունակվում են նաև առանձին նախարարների մակարդակով։ Այսօր Վրաստանի և Հայաստանի արտգործնախարարները (Դավիթ Զալկալիանին և Զոհրաբ Մնացականյանը, – խմբ.) տեղեկություն են փոխանակել երկրում տիրող իրավիճակի մասին», – գրված է Վրաստանի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Մասնավորապես, Զալկալիանին համերաշխություն է հայտնել հայկական կողմին և Վրաստանի իշխանությունների անունից ևս մեկ անգամ պատրաստակամութուն հայտնել աջակցելու COVID-19–ի դեմ պայքարում։

Նշենք, որ հունիսի 4-ի դրությամբ Հայաստանում SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տիպի 11221 դեպք է բացահայտվել, Վրաստանում` 801։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 515-ով և հասել 10524–ի

568
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Փաշինյանը զայրացել է. մի քանի տատիկ, պապիկ կմահանան միջոցառման պատճառով
Ինչ պետք է անի Փաշինյանը, որ հասարակությունը նորից հավատա իրեն
Օրվա կադր. Փաշինյանը ցույց է տվել` ինչպես է վարակակիրների թիվը ռեկորդային դառնում
Հայաստանում ևս 12 մարդ է մահացել կորոնավիրուսից
Համաճարակն ու Հայաստանը․ կորոնավիրուսը արագացնո՞ւմ է քաղաքական գործընթացները