Գազ. արխիվային լուսանկար

Երկու անհայտով հավասարում. իշխանությունը չի բացառում, որ կսուբսիդավորի գազի թանկացումը

108
(Թարմացված է 08:17 21.01.2020)
Թե ինչ չափով կազդի գազի սակագնի բարձրացումը ՀՀ բյուջեի վրա, դեռ հայտնի չէ, որովհետև հայտնի չէ, թե ինչ չափով կլինի թանկացումը։ Այդուհանդերձ, կառավարությունը պատրաստ է սուբսիդավորել գազի նոր սակագինը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. ՀՀ կառավարությունը չի բացառում, որ գազի թանկացման դեպքում կսուբսիդավորի սպառողներին մատակարարարվող գազի գինը։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ գազի հնարավոր թանկացումն այս պահին անորոշ է, բայց երբ իրականանա, կառավարությունը կհստակեցնի իր անելիքները։

«Երբ որ մենք բոլորս միասին հասկանանք, որ այո՛, հայտ է ներկայացվել, այո՛, կա հիմնավորվածություն, այո՛, կա ծախսերի անհրաժեշտություն և այլն, ապա կառավարությունը, բնականաբար, իր դիրքորոշումը կհայտնի, և չեմ կարծում, որ ինչ–որ պրոբլեմների առաջ կկանգնի»,– ասաց Գրիգորյանը։

Միաժամանակ, փոխվարչապետը հայտնեց, որ ՀՀ կառավարության օրակարգում է շարունակում մնալ նաև գազի այլընտրանքային գնման տարբերակը Իրանից կամ որևէ այլ երկրից։

Հայաստանում գազը կարող է թանկանալ. «Գազպրոմ Արմենիան» չի բացառում, որ կդիմի ՀԾԿՀ

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ևս լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ 2020թ.–ի տնտեսական ցուցանիշները, որոնք, նրա համոզմամբ, կգերազանցեն բյուջեով նախատեսվածը, թույլ կտան գազի գնի փոփոխության դեպքում մեղմել դրա հնարավոր բացասական հետևանքները։

«Բայց քանի որ չափի հետ կապված խոսքը դեռևս անորոշ է, ես հիմա չեմ կարող դատողություններ անել ու ասել` այսքանը բավարար կլինի կամ չի լինի։ Բայց ինչքան էլ որ լինի, այդքանի համար էլ խնդիրը լուծվելու է»,– ասաց Ջանջուղազյանը։

Ինչպես է գազի գինը փոխվել ՀՀ բնակիչների համար

Գազի գնի վերանայման հնարավոր ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա ևս, կառավարության ներկայացուցիչների խոսքով, դեռ հաշվարկված չէ։ Պատճառը դարձյալ նույնն է` թանկացման չափը շարունակում է անորոշ մնալ։

Հիշեցնենք` 2019թ.–ի վերջին տեղեկություն կար, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական գազի մատակարարման լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ 2020թ.–ին Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի և կմնա 2019թ.–ի մակարդակում:

Այս պահին ՀՀ սահմանին 1000 խմ գազի սակագինը 165 դոլար է։

2019թ. հունվարի 1-ին գազի 1000 խմ–ը սահմանին արժեր 150 դոլար։ Թերևս այս բարձրացումն է պատճառը, որ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է բարձրացնել նաև սպառողներին մատակարարվող գազի գինը։

108
թեգերը:
ՀՀ կառավարություն, թանկացում, գազ
Ըստ թեմայի
Հայաստանը ծրագրում է Թուրքմենստանից գազ գնել Իրանի օգնությամբ
«Գազպրոմը» 2020 թ–ին կշարունակի Հայաստան գազ մատակարարել նախկին պայմաններով
«Չի բացառվում, որ ապրիլից հետո գազի սակագնի բարձրացման հայտ ներկայացվի». Բաղրամյան
Քահանան ապշել է․ փեսան հարսին ապտակել է հենց երդման պահին․ տեսանյութ

Քահանան ապշել է․ փեսան հարսին ապտակել է հենց երդման պահին․ տեսանյութ

66
(Թարմացված է 23:32 27.07.2021)
Հարսանիքների ժամանակ հաճախ են զանազան զվարճալի պահեր ստեղծվում։ Այս դեպքն էլ բացառություն չէ։

Պսակադրության տեքստը կարդացող քահանան զարմացել է և սկզբում չի հասկացել, թե ինչ է տեղի ունենում իրականում։

Կադրերում երևում է, որ հարսն ու փեսան ձեռք-ձեռքի տված կանգնած են խորանի մոտ, իսկ քահանան կարդում է տեքստը։ Տղամարդը հանկարծ բարձրացնում է ձեռքը և հարվածում հարսի դեմքին։

«Իսկապե՞ս ամուսնացել են»․ համացանցում քննարկում են Դավա Մանուկյանի և Լուկաշևայի տեսանյութը

Ակնթարթորեն հասկանալով, որ ներկաների աչքին դա շատ տարօրինակ է երևալու, նա շարունակում է ձեռքերը թափահարել հարսի դեմքի մոտ` ցույց տալով, թե ինչ-որ միջատի է քշում։

 

​Հայ հարսը պարում է ռեփի տակ. տեսանյութ

Ուշադիր նայելու դեպքում իսկապես կարելի է նկատել, որ աղջկա շուրջը մեղու է պտտվում։ Հարսնացուին միջադեպը չի շփոթեցնում, նա ի պատասխան միայն ժպտում է։

Փեսան չկարողացավ զսպել արցունքները. հարսը հուզիչ նվեր մատուցեց նրան. տեսանյութ

66
թեգերը:
տեսանյութ, փեսա, հարս
Իրավապահներ, արխիվային լուսանկար

Ավազակային հարձակում Էջմիածնում. վաճառողուհին դաժան ծեծի է ենթարկվել

97
(Թարմացված է 23:28 27.07.2021)
Ըստ տեղեկությունների՝ իրավապահներն արդեն ունեն կասկածյալ և մեկնել են նրա բնակության վայր։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Այսօր ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դանակով զինված տղամարդը ժամը 18:30-ի սահմանում մտել է Էջմիածին քաղաքի Բաղրամյան 82 հասցեում գործող «Թոթլ կերային հավելումներ, համակցված կերեր, եկամտաբերության տեխնոլոգիաներ» խանութ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար:

Գյումրիում հայտնաբերված մոր և որդու դիերը նեխած են եղել. նոր մանրամասներ

Կայքի տեղեկություններով՝ խանութի աշխատակցուհի Էսլենդային մարմնական վնասվածքներով տեղափոխել են էջմիածնի հիվանդանոց։ Ավելի ուշ կինը տեղափոխվել է Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Ականատեսների խոսքով՝ աշխատակցուհին դիմադրություն է ցույց տվել, բայց գողին հաջողվել է խոշոր չափի գումար (նախնական տեղեկություններով՝ 2-3 մլն դրամ) հափշտակել խանութից և փախուստի դիմել։

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով:Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն արդեն օպերատիվ տեղեկություններ են ստացել կասկածյալի մասին ու մեկնել նրա բնակության վայր:

Սևանում կվադրացիկլը վթարի է ենթարկվել. 27-ամյա վարորդն ու 17-ամյա ուղևորը հիվանդանոցում են

 

97
թեգերը:
ավազակային հարձակում, խանութ, Էջմիածին, Հայաստան
Ջիլ Բայդեն

Բայդենի կինը հին hագուստով է հայտնվել Տոկիոյում

0
(Թարմացված է 00:02 28.07.2021)
Ջիլ Բայդենի «հանցավոր» զգեստներից մեկն արդեն տեսել էին Մեծ Բրիտանիայում։ Նորաձևության աշխարհի գիտակները ցնցված են։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. ԱՄՆ նախագահի կինը՝ Ջիլ Բայդենը, Տոկիոյի օլիմպիական խաղերին հին հագուստով է ներկայացել։ Independent-ը գրում է, որ 69-ամյա առաջին տիկնոջը Տոկիոյի օդանավակայանում նկարահանել են «Narciso Rodriguez» ապրանքանիշի` միջին երկարության, կարմիր զգեստով: Հունիսին տիկին Բայդենը նույն հանդերձանքով Ֆլորիդայում այցելել է պատվաստման կենտրոն:

Ջո Բայդենը խատուտիկ է նվիրել տիկնոջը. տեսանյութ

Նշվում է, որ ԱՄՆ նախագահի կինը Ճապոնիայի Ազգային մարզադաշտում օլիմպիական խաղերի բացման արարողությանը ներկայացել է «Brandon Maxwell» ապրանքանիշի պուտավոր սպիտակ զգեստով: Նույն զգեստով նրան նկարահանել են անցյալ ամիս Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ G7-ի գագաթնաժողովում կայացած հանդիպման ժամանակ:

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն հրաժարվել է ներկա լինել օլիմպիական խաղերի բացմանը

Լրատվամիջոցը գրում է, որ Տոկիոյում գտնվելու ամբողջ ընթացքում Ջիլ Բայդենը միայն մեկ անգամ է հայտնվել այնպիսի հանդերձանքով, որը նախկինում ոչ մի անգամ չի հագել։

Չէին սպասում, բայց նա եկավ. 63-ամյա Շերոն Սթոունը ֆուրոր արեց Կաննում

0
թեգերը:
զգեստ, Կին, Ջո Բայդեն, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ջիլ Բայդենն ամուսնու երդմնակալության արարողության համար Markarian բրենդի զգեստ է ընտրել
Հայտնի է` ինչ նվերներ են միմյանց փոխանցել Պուտինն ու Բայդենը
«Նա լրիվ թեմայի մեջ է»․ Պուտինն ասել է`մամուլը շատ է աղավաղում Բայդենի կերպարը