Մանվել Գրիգորյան. արխիվային լուսանկար

Մանվել Գրիգորյանի գիտակցությունը տեղն է, սակայն նրա մոտ որևէ դրական տեղաշարժ չկա. պաշտպան

124
Պաշտպանները Մանվել Գրիգորյանի հետ 3-4 րոպե են կարողանում շփվել։ Դրանից հետո նա խոսելու դժվարություն է ունենում։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մեջ որևէ դրական տեղաշարժ չկա։ Sputnik Արմենիային այս տեղեկությունը հայտնեց նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Մանվել Գրիգորյանն ազատվեց կալանքից. նրա կյանքին վտանգ է սպառնում

Գրիգորյանն արդեն մի քանի օր է, ինչ առողջական վիճակի վատթարացման հետևանքով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Հունվարի 15–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինել չհեռանալու մասին ստորագրությամբ ։

«Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։ Շնչում է արհեստական շնչառության սարքի միջոցով, սակայն գիտակցությունը տեղն է։ Նրա կյանքին շարունակում է վտանգ սպառնալ»,–ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքով` երբ պաշտպանները մտնում են Գրիգորյանի մոտ, 3-4 րոպե կարողանում են շփվել հետը, սակայն հետո արդեն նրա համար դժվար է լինում խոսելը։

Բաղդասարյանը հայտնեց, որ ինքն անձամբ երկու օր առաջ է Մանվել Գրիգորյանին այցելել։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է արդեն 1.5 տարի։ 2018թ.-ի հունիսի 16-ին կատարված խուզարկություններով` ԱԱԾ–ն Արմավիրի մարզի Արշալույս գյուղի` Գրիգորյաններին պատկանող առանձնատներում հայտնաբերել էր 17 606 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 20 հատ «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, 20 «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ, 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով, հրազեն հանդիսացող 40մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ։

Մանվել Գրիգորյանի մոտ շնչառական անբավարարության նոպա սկսվեց. նա լքեց դատարանի դահլիճը

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

124
թեգերը:
Հայաստան, Քրեական գործ, հիվանդանոց, պաշտպան, Մանվել Գրիգորյան
թեմա:
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (228)
Ըստ թեմայի
Մանվել Գրիգորյանի վիճակը լավ չէ. նրան կազատե՞ն կալանքից
Մանվել Գրիգորյանի կինն ամուսնու առողջական վիճակի համար մեղադրում է դատախազությանը
Մանվել Գրիգորյանին հնարավոր է` վերակենդանացման բաժանմունքից տուն տանեն
«Վերջին շրջանում Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն ավելի էր վատացել». Թաթոյան