Председатель Национального собрания Армении Арарат Мирзоян ответил на вопросы журналистов (14 ноября 2019). Еревaн

Գեորգի Կուտոյանի մահվան առնչությամբ առայժմ ոչ մի վարկած մերժված չէ. Միրզոյան

235
(Թարմացված է 20:43 18.01.2020)
Արարատ Միրզոյանն ու ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանը ծանոթ են եղել, հանդիպել են դեռ 9-10 տարի առաջ, նաև որոշակի շփում են ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր լրագրողներին ասաց, որ ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան առնչությամբ առայժմ ոչ մի վարկած մերժված չէ, հետևաբար կարող է կյանքի իրավունք ունենալ նաև այնպիսի վարկած, որը վերաբերում է ազգային անվտանգությանը։

«Հաշվի առնելով այն փաստը, որ խոսքը վերաբերում է ԱԱԾ նախկին ղեկավարին, կարելի է բոլոր սցենարները դիտարկել։ Հանգամանքները դեռ ուսումնասիրվում են, որքան գիտեմ` նախնական վարկած դեռ չի շրջանառվում»,– ասաց նա։

Լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչու նա պաշտոնական ցավակցական ուղերձ դեռ չի հղել, Միրզոյանը նշեց, որ պարզապես չի հասցրել և օգտվելով առիթից` ցավակցություն հայտնեց Կուտոյանի մահվան կապակցությամբ։

«Սա մեծ կորուստ էր»,– նշեց ԱԺ նախագահը։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչու ՀՀ վարչապետի ցավակցական ուղերձն էլ չի տարածվել, արդյոք սա ինքնին ինչ–որ ուղե՞րձ է, Միրզոյանը նշեց, որ միանշանակ որևէ միտում չկա։

«Հայ մարդ է զոհվել, մարդ, որը նախկինում բարձր և կարևոր պաշտոն է զբաղեցրել, որևէ մեկը չի կարող ցավակցությունից բացի այլ զգացում ունենալ` հաշվի առնելով նաև, որ երիտասարդ մարդ է մահացել, որը նաև մանկահասակ երեխա ունի»,– ասաց նա։

Միրզոյանը նաև նշեց, որ ինքն ու Կուտոյանը ծանոթ են եղել, հանդիպել են դեռ 9-10 տարի առաջ Պետական կառավարման ակադեմիայում, նաև որոշակի շփում են ունեցել։

«Մի մոռացեք, որ Կուտոյանը ԱԱԾ տնօրեն է եղել հեղափոխության ժամանակ...». քաղտեխնոլոգ

Հաշվի առնելով այն փաստը, որ վերջին ամիսներին սա արդեն երրորդ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի «տարօրինակ» հանգամանքներում մահանալու դեպքն է, լրագրողները հետաքրքրվեցին` արդյոք պե՞տք չէ նախկին պաշտոնյաների անվտանգությունն ապահովել։

«Կան բազմաթիվ մարդիկ, որոնք նախկինում պաշտոն են զբաղեցրել։ Կուտոյանը որևէ կարգավիճակով որևէ գործով չէր անցնում` ո՛չ մեղադրյալի, ո՛չ վկայի։ Ինչպե՞ս կարող ենք նախկինում պաշտոն ունեցած բոլորի անվտանգությունն ապահովել։ Չգիտեմ, գուցե դա հարց է, գուցե պետք է խոսել այդ մասին»,– եզրափակեց իր խոսքը Միրզոյանը։

Կուտոյանը նման չէր մարդու, որն ինքնասպանության կգնար. հատուկ ծառայությունների վետերան

Երեկ` հունվարի 17–ին, Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Կուտոյանի դին հայտնաբերել էր նրա կինը։ ՀՀ ՔԿ Հատուկ կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մարմնի վրա հրազենային վնասվածք է եղել քունքի շրջանում։ Նրա մահվան դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110.1–ին մասով` ինքնասպանության հասցնելը։ «Բայց բազմաթիվ վարկածներ է առաջ քաշվելու` կարող է լինի ուղղակի սպանություն կամ սպանություն` քողարկված ինքնասպանությամբ»,–ասել էր Մելիքյանը։

Հրայր Թովմասյանը ողբում է Կուտոյանի մահը. լուսանկարներ` դեպքի վայրից

Նրա խոսքով`դեպքի վայրում հայտնաբերվել է GLOCK տեսակի ատրճանակ, որը պարգևատրման կարգով ստացած նրա զենքն է։ Այն Կուտոյանին է նվիրել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը։ Մելիքյանը նաև հայտնել էր, որ դեպքի վայրում եղել են բազմաթիվ պարկուճներ ու գնդակներ` երեք տասնյակից ավելի, իսկ պատերին կան վնասվածքներ։ Կուտոյանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ մեկ որդի։ ԱԱԾ տնօրեն էր նշանակվել Սերժ Սարգսյանի օրոք` 2016 թ. փետրվարի 12-ին:

235
թեգերը:
Արարատ Միրզոյան, Գեորգի Կուտոյան (ԱԱԾ նախկին պետ), Հայաստան
թեմա:
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքը (25)
Ըստ թեմայի
Խորապես ցնցված եմ. Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Կուտոյանի մահվան կապակցությամբ
Կուտոյանն ուզե՞լ է ընդհատել ուսումը դրսում և միանալ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմին. ԶԼՄ
ԱԱԾ պետի ԺՊ Մարտիրոսյանը խոստացել է անել առավելագույնը՝ Կուտոյանի գործի բացահայտման համար
Վահե Հակոբյան

Նախկին մարզպետին ՔԿ են կանչել որպես վկա. փաստաբանը դա քաղաքական հետապնդում է համարում

8
(Թարմացված է 12:47 26.01.2021)
Քրեական գործի հիմքում դրված փաստերը հայտնի են եղել 2017-18թթ–ին, բայց դրանց մասին բարձրաձայնվում է միայն այն բանից հետ, երբ Վահե Հակոբյանն ակտիվություն է դրսևորում քաղաքականության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նկատմամբ հարուցված քրեական գործը նրա փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը քաղաքական հետապնդում է որակում` այն կապելով Հակոբյանի քաղաքական ակտիվության հետ։

«Եթե այդ փաստերը հայտնի են եղել 2017-18թթ–ին, ինչո՞ւ է այդ մասին բարձրաձայնվում միայն այն բանից հետ, երբ պարոն Հակոբյանը ինչ–որ ակտիվություն դրսևորել քաղաքականության մեջ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով քրեական գործը, ասաց փաստաբանը։

Բանն այն է, որ քրեական գործը հարուցվել է 2019թ. օգոստոսին Սյունիքի մարզպետարանում և ենթակա հիմնարկներում Հաշվեքննիչ պալատի իրականացրած ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումների փաստով` քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(յուրացում կամ վատնում) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):

Քրեական գործի նյութերի համաձայն, նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, նրա երկու օգնականներն ու վարորդը 2017-2018թթ. ընկած ժամանակահատվածում աշխատանքի չեն հաճախել, բայց աշխատավարձ են ստացել։

Հակոբյանի փաստաբանը հայտնեց, որ իր պաշտպանյալն այս պահին վկայի կարգավիճակ ունի։ Մեղադրանք չի առաջադրվել, նա ազատության մեջ է։ Վահե Հակոբյանը հունվարի 29-ին հրավրվել է քննչական մարմին` վկայի կարգավիճակով հարցաքննության։

«Սակայն քննչական գործից մենք այնպիսի ենթադրություն ենք անում, որ Վահե Հակոբյանը միայն վկայի կարգավիճակով չի անցնելու։ Մենք գրեթե վստահ ենք, որ նրա կարգավիճակը փոխվելու է»,– ասաց փաստաբանը։

Քրեական գործում հիշատակվող նախկին մարզպետի օգնականների ու վարորդի իրավական կարգավիճակի, քրեական գործում ներգրավված լինել–չլինելու մասին տեղեկություններ Ժիրայր Ղարագյոզյանը չունի։

«Մենք ներկայացնում ենք Վահե Հակոբյանի շահերը։ Վարորդի և օգնականների մասով տեղեկություններ չունեմ։ Այս պահի դրությամբ իրենք մեր վստահորդը չեն հանդիսանում»,– ասաց փաստաբանը։

Հիշեցնենք` Վահե Ալբերտի Հակոբյանը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2016 թվականի հոկտեմբերի 6-ին։

2017 թվականի հունվարի 3-ին ընտրվել է ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ։

2018թ–ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Վահե Հակոբյանը հայտնել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ` չնայած այն հանագամանքին, որ Փաշինյանը հայտարարել էր, որ բոլոր մարզպետները պետք է փոխվեն։

2018թ–ի հունիսին, ՀՀ կառավարության որոշմամբ, Վահե Հակոբյանը պաշտոնանկ արվեց մարզպետի պաշտոնից։

Նիկոլ Փաշինյանը խոստացավ` անցանկալի մարզպետը հրաժարական կտա

8
թեգերը:
փաստաբան, Քննչական կոմիտե, Մարզպետ
Вице-премьер Мгер Григорян на заседании правительства Армении (30 июля 2020). Еревaн

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպման կոնկրետ օրը Երևանում չգիտեն

11
(Թարմացված է 12:37 26.01.2021)
Հանդիպումը ենթադրում է տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված տարբեր հարցերի քննարկում։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ասացին, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպման հստակ ամսաթիվը և ժամը դեռ ճշտվում են, այն կայանալու է մոտ օրերս:

«Հանդիպման օրակարգում ընդգծված չէ որևէ կոնկրետ ուղղություն կամ ենթակառուցվածք, այն ենթադրում է տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված տարբեր հարցերի քննարկում»,–ասացին գրասենյակից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մոսկվայում վաղը` հունվարի 27–ին, նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպում։

Տեղեկացվում էր, որ փոխվարչապետները պետք է քննարկեն միանգամից մի քանի հնարավոր նախագծեր, մասնավորապես, Հայաստանի տարածքով երկաթուղու կառուցումը, որը կկապի Ադրբեջանը և Նախիջևանը, ինչպես նաև Հայաստանն ու Ռուսաստանը:

Եռակողմ հայտարարության 9-րդ կետը. ձեռնտո՞ւ է Իրանին Նախիջևանի միջանցքի բացումը

Հիշեցնենք, որ փոխվարչապետների մակարդակով այս հարցի քննարկման շուրջ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնության էին եկել հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպման ժամանակ, երբ Փաշինյանը հայտարարեց, որ գերիների հարցով առաջընթաց չի գրանցել, բայց ստորագրել է տնտեսական համագործակցության հուշագիր:

11
թեգերը:
Նախիջևան, Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան, Մհեր Գրիգորյան