00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտերկիր որդեգրված որևէ երեխա չի վերադարձվել Հայաստան. ՔԿ

© Photo : official site of the President of RAՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտե - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քննչական կոմիտեն հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, որոնք սույն գործընթացների վերաբերյալ տեղեկություններ են տրամադրում ԶԼՄ–ներին, այդ տվյալները հայտնեն նախաքննական մարմնին՝ քրեական գործի շրջանակում քննության առարկա դարձնելու համար:

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Արտերկիր որդեգրված որևէ երեխա չի վերադարձվել Հայաստանի Հանրապետություն: Հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` նշելով, որ տեղեկությունը տրամադրում են, որովհետև հանրության հետաքրքրությունը մեծ է այս գործի նկատմամբ։

Նաև տեղեկացվում է, որ քրեական գործի շրջանակներում որդեգրված երեխաների կամ նրանց կենսաբանական ծնողների վերաբերյալ դեռևս չի նշանակվել որևէ գենետիկական (ԴՆԹ) փորձաքննություն:

Служба национальной безопасности - Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի հրապարակման հետքերով. ՀՔԾ–ն ճշտում է` ով է իրականացնում վարույթը

Ի պատասխան երեխաների որդեգրման գործընթացում մասնակցություն ունեցած միջազգային կազմակերպությունների կողմից հնչեցված մտահոգությունների՝ հայտնում ենք, որ նախաքննական մարմնի կողմից երբևէ չի տարածվել տեղեկատվություն` այդ գործընթացում միջազգային կազմակերպությունների կողմից թույլ տրված ապօրինությունների, ինչպես նաև՝ օրգանների անօրինական վաճառք իրականացնելու նպատակով երեխաների որդեգրումներ կազմակերպելու վերաբերյալ:

Նախաքննական մարմնի կողմից մինչ այժմ հրապարակվել են միայն տեղեկություններ` որդեգրումների գործընթացում մասնակից տարբեր անձանց և կառույցների կողմից ՀՀ տարածքում կատարված առերևույթ ապօրինի գործընթացների վերաբերյալ` չխախտելով  հրապարակման ենթակա տեղեկատվության թույլատրելի սահմանները:

Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք սույն գործընթացների վերաբերյալ տեղեկություններ են տրամադրում զանգվածային լրատվության միջոցներին, այդ տվյալները կարող են հայտնել նաև նախաքննական մարմնին՝ քրեական գործի շրջանակում քննության առարկա դարձնելու համար:

«Դա ինձ համար «թասիբի հարց է»». Արթուր Դավթյանն ընդունեց բողոքող մայրերին

Քննչական կոմիտեն վստահեցնում է, որ ինչպես դիմումատուների, այնպես էլ որդեգրված երեխաների և նրանց ծնողների տվյալները հրապարակման ենթակա չեն, և հանդիսանում են նախաքննական գաղտնիք:

Հիշեցնենք, 2019–ի նոյեմբերի 14-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ բացահայտվել են տարբեր պաշտոնատար անձանց կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված առերևույթ հանցագործություններ։ Երեխաների ապօրինի որդեգրման համար մեղադրանք է առաջադրվել երեք անձի` «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին, առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին և «Հանրապետական ծննդատան» տնօրեն, մանկաբարձ–գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին։

Երեքն էլ գրավի և չհեռանալու ստորագրության դիմաց ազատության մեջ են։

Լրահոս
0