Նիկոլ Փաշինյանն ու Հայկ Մարությանը. արխիվային լուսանկար

Երևանի տրանսպորտը 2021–ին էլ չի կարգավորվի. ինչ են խոսել վարչապետն ու քաղաքապետը

424
(Թարմացված է 20:40 16.01.2020)
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողներին պատմել է, թե ինչ են խոսել ՀՀ վարչապետի հետ 2 ժամ տևած փակ հանդիպմանը։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Երևանի քաղաքապետարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ավելի քան 2 ժամ տևած հանդիպումն ընթացիկ աշխատանքային հանդիպում էր։ Վարչապետին ճանապարհելուց հետո լրագրողներին այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Հայերը տեղ են գնում երթուղայինով». ռեալիթի շոու, որը ծիծաղելի կլիներ, եթե իրական չլիներ

Հարցին, թե ինչ խնդիրներ են քննարկվել հանդիպման ընթացքում, Մարությանը պատասխանեց. «Մենք քննարկում էինք ոչ թե խնդիրները, այլ դրանց լուծման հնարավոր ճանապարհները։ Կան հրատապ խնդիրներ, որոնք արդեն լուծվել են, կան ոչ այնքան հրատապ խնդիրներ, որոնք այս պահին լուծման ճանապարհին են»,– ասաց նա` հավելելով, որ 2 ժամվա ընթացքում, բնականաբար, բոլոր հարցերին անդրադառնալ չէին կարող։

Առավոտը` մեր երթուղայիններում. զվարճալի տեսանյութը «սպանել է» համացանցը

Անդրադառնալով ապօրինի կառուցված ու տեղադրված սրճարանների ու կրպակների ապամոնտաժման ընթացքին, Մարությանը հայտնեց, որ գործընթացը շարունակվում է, դրանք գույքագրվում ու անհրաժեշտության դեպքում ապամոնտաժվում են։ Իսկ ազատված տարածքները վերադարձվում են այգիներին։

Ինչ վերաբերում է տրանսպորտի խնդրին, Երևանի քաղաքապետը վստահեցրեց, որ ինչպես և խոստացվել էր, մինչև տարեվերջ 100 ավտոբուս ձեռք կբերվի, գուցե և ավելի։ Բայց խոստացված տրանսպորտային ցանցը նույնիսկ 2021–ին դեռ պատրաստ չի լինի։

«Ամբողջ ցանցը, որ անգլիական WYG ընկերությունը գծել է մեզ համար, կարծում եմ` մյուս տարի դեռ չենք հասցնի գործարկել, բայց մասամբ սկսելու ենք աշխատեցնել»,–ասաց Մարությանը։

Հիշեցնենք` այսօր ժամը 18։00-ին մոտ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանց նախապես հայտարարելու եկել էր Երևանի քաղաքապետարան, որտեղ ավելի քան 2 ժամ փակ հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։

«Կյանքի ու մահվան կռիվ» Երևան-Դիլիջան երթուղայինում կամ ինչ տպավորությամբ կգնա զբոսաշրջիկը

424
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայկ Մարության, Տրանսպորտ, Հայաստան, Երևան
Ըստ թեմայի
«Տրանսպորտային նոր համակարգի ներդրումը մեր առաջնահերթ խնդիրն է». Մարությանը Բրյուսելում է
Տրանսպորտային ծառայությունների թվայնացում, անվտանգություն. Պապիկյանը Մոսկվայում է
Երևանցիների արկածները տրանսպորտում` խոնարհված, կքանստած, իրար վրա հենված. տեսանյութ
Երևանի տրանսպորտային նոր համակարգի համար վարկ է պետք. Մարությանը խոսեց ծրագրից
Արման Թաթոյան. արխիվային լուսանկար

Սյունիքում պետք է ստեղծվի 5-7 կմ տարածությամբ ապառազմականացված անվտանգության գոտի. Թաթոյան

10
(Թարմացված է 12:39 05.03.2021)
Արման Թաթոյանը հետևյալ հարցադրումն է անում. ինչպե՞ս են պաշտպանվելու մարդու իրավունքները, երբ, օրինակ, Գեղարքունիքի Ներքին Հանդի դպրոցը 500 մետր է հեռու ադրբեջանական զինված ուժերից։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

ՄԻՊ–ը կոնկրետ օրինակներով ու տեսանյութերով ապացուցեց, որ Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու կարիք կա` ասելով, որ իրենց աշխատանքներն են փաստում այդ մասին։

«Ակնհայտ խնդիրներ կան։ Օրինակ, մեր ունեցած տեսանյութերում երևում է, թե ինչպես են Սյունիքի գյուղերի վրա կրակում։ Մասնագիտական ուսումնասիրություն է կատարվել և պարզվել է, որ «Կալաշնիկովի» ձեռքի գնդացրով, «Դրագունովի» դիպուկահար հրացանով, «Կալաշնիկովի» գնդացրով և Մ93 հրացանով են կրակում Սյունիքի գյուղերի վրա»,–ասաց Թաթոյանը` հավելելով, որ վերջին օրերին էլ Շիկահողի և Ներքին հանդի ուղղությամբ են կրակոցներ հնչել։

Նա հայտնեց նաև, որ այժմ սահմաններին կանգնած են մարդիկ, որոնք ամիսներ առաջ ծեծում և խոշտանգում էին մեր հայրենակիցներին։

Օրինակ, մենք ապացույց տեսանյութեր ունենք, որ ադրբեջանցի հրամանատարն ասում է` ընկերոջը հայի ականջներ է խոստացել և ցուցադրաբար, ծաղրի ենթարկելով, կտրում է հայի ականջները։ Մեկ ուրիշ տեսանյութում էլ քաղաքացիական անձին են ծեծի ենթարկում` ասելով, թե դուք մարդ չեք։

Թաթոյանը նշում է` ինչպե՞ս են պաշտպանվելու մարդու իրավունքները, երբ, օրինակ, Գեղարքունիքի Ներքին Հանդի դպրոցը 500 մետր է հեռու ադրբեջանակն զինված ուժերից։

ՄԻՊ–ը շեշտեց` այս ամենը հաշվի Սյունիքի ապառազմականացված անվտանգության գոտի (առնվազն 5-7 կմ տարածությամբ) ստեղծելն անհրաժեշտություն է։ Սա հիմնված է այն զինատեսակների վրա, որոնցով Ադրբեջանը շարունակում է կրակել։ Թաթոյանը հայտնեց` հարցն արդեն իսկ ներկայացրել է միջազգային կառույցներին։

Հիշեցնենք, որ Թաթոյանը դեռ 2020-ի դեկտեմբերի 22-ին հայտնել էր, թե որ համայնքից որքան տարածք է անցել թշնամուն։ Տեղ համայնքում, որի մեջ են մտնում Խոզնավարը, Խնածախը, 2000 հեկտարից ավելի մասնավոր սեփականություն կա, որից զրկվել ենք։ Շուռնուխում 11 տուն է անցել թշնամուն, Որոտանում` 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն համարվող հողատարածքներից են զրկվել։ 18-20 այգեգործական տնակներ Որոտանում կառուցվել են այն հողերի վրա, որոնք ՀՀ գործկոմի որոշումներով են հատկացվել մարդկանց, որոնցից նույնպես զրկվել ենք։

Ագարակ գյուղում մարդիկ զրկվել են 60 հա մասնավոր և համայնքային սեփականություն համարվող տարածքից, Եղվարդում` 110 հա վարելահողից և 50 հա արոտավայրից, Ճակատենում` 30 հա վարելահողից և 25 հա արոտավայրից։

10
Եռաբլուր

Արմեն Սարգսյանի անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանի շիրիմին և հուշարձանին

5
(Թարմացված է 12:13 05.03.2021)
Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, ՀՀ պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 62 տարեկան։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի հիշատակին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Նշենք, որ այսօր` մարտի 5–ին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Սպարապետը կդառնար 62 տարեկան։

«Վազգեն Սարգսյանի  ծննդյան օրվա առթիվ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր ծաղիկներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Վազգեն Սարգսյանի շիրիմին, ինչպես նաև նրա ծննդավայրում գտնվող՝ Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին»,–ասված է հաղորդագրության մեջ:

Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանն ու հուշարձանը գտնվում են Արարատի մարզի Արարատ գյուղում։

Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:

Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի  Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը  և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։

Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:

5
թեգերը:
ծնունդ, Ծաղիկ, Եռաբլուր պանթեոն, գերեզման, Հուշարձան, Վազգեն Սարգսյան, Արմեն Սարգսյան