Հրայր Թովմասյան

Ինչու Հրայր Թովմասյանի տունն ու աշխատասենյակը չեն խուզարկում. «Հրապարակ»

53
«Հրապարակ» թերթի տեղեկություններով` որոշվել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ միջնորդություններն ու բողոքներն այնպես մուտքագրել, որ դրանք մակագրվեն իշխանությանը հակառակ ակտեր չկայացրած դատավորներին։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Օրերս ՀՔԾ քննիչը միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ Հրայր Թովմասյանի բնակարանի, աշխատասենյակի և հայրական տան խուզարկությունը թույլատրելու վերաբերյալ։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Սակայն դատավորը, որի անունն այս պահին չենք հրապարակում, մերժել է միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ, հաշվի առնելով Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքի բնույթն ու էությունը, անհնար է, որ վերջինիս բնակարանում, աշխատասենյակում կամ հայրական տանը գտնվի ենթադրյալ հանցագործության վերաբերյալ որևէ ապացույց։ Այդ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է բերել դատախազ Արթուր Դավթյանը, սակայն վերաքննիչը նույնպես մերժել է բողոքը՝ տեղի չտալով Բարձրագույն դատական խորհրդի ճնշումներին»,–գրված է հոդվածում։

Ըստ պարբերականի` այս մերժումներից հետո ԲԴԽ որոշ անդամներ ու Երևանի դատարանի նախագահը ժողով են արել և որոշել Հրայր Թովմասյանի վերաբերյալ միջնորդություններն ու բողոքները գործերի բաշխման համակարգչային համակարգ մուտքագրել այնպես, որ դրանք մակագրվեն առաջին ատյանի դատարանի առավել վստահելի և հոգեբանորեն «կայուն» 6 դատավորներից մեկին՝ «Հաց բերողին» կալանքի տակ պահած Արթուր Մկրտչյանին, ԱԱԾ կոռուպցիայի դեպարտամենտի պետ Միքայել Հարությունյանի մանկության ընկեր Մեսրոպ Մակյանին, Երևանի քննչական վարչության պետի եղբայր Կարեն Ֆարխոյանին, Գևորգ Կոստանյանի կալանքը բավարարած Մարինե Մելքոնյանին, ինչպես նաև Կենտրոն դատարանի հանրահայտ զույգին՝ Մնացական Մարտիրոսյան և Գագիկ Պողոսյան:

«Այսինքն՝ այն դատավորներին, որոնք վերջին 20 տարում իշխանությանը հակառակ ակտեր չեն կայացրել»,- գրում է թերթը:

Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ընդ որում՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը ՀՀ գլխավոր դատախազը կայացրել էր դեկտեմբերի 26-ին` ճիշտ այն նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։

Մեր գերխնդիրը Հրայր Թովմասյանի հրաժարականը չէ. Արարատ Միրզոյան

 

53
թեգերը:
խուզարկություն, Դատավոր, Հրայր Թովմասյան, Հայաստան
թեմա:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը (91)
Ըստ թեմայի
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հարցաքննվել է
Հրայր Թովմասյանը զրուցել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ
2019–ի քրեական քրոնիկոնը. Սերժ Սարգսյանի դեմ քրգործից մինչև Հրայր Թովմասյան