00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանվել Գրիգորյանի վիճակը լավ չէ. նրան կազատե՞ն կալանքից

© Sputnik / Asatur YesayantsМанвел Григорян на судебном заседании по своему делу (25 июня 2019). Еревaн
Манвел Григорян на судебном заседании по своему делу (25 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մանվել Գրիգորյանի մոտ առկա է աջ թոքի քաղցկեղ, շաքարային դիաբետ`մի շարք բարդացումներով։ Իսկ հունվարի 14-ին նրա մոտ տեղի է ունեցել սրտի ռիթմի խանգարում։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. ԵԿՄ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու միջնորդության մասին որոշումը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի 1.5 ժամից` 20։30-ին։ Այս պահին դատարանը խորհրդակցական սենյակում է։
Խափանման միջոցի փոփոխության միջնորդությամբ հանդես է եկել ՀՀ գլխավոր դատախազությունը։ Դրան դատարանում միացան նաև Գրիգորյանի պաշտպանները։

Манвел Григорян на судебном заседании по своему делу (25 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՄԻՊ աշխատակիցներն առանձնազրույց են ունեցել Մանվել Գրիգորյանի և նրա փաստաբանների հետ

Մեղադրող դատախազը հայտնեց, որ Մանվել Գրիգորյանի վիճակի վատթարացման մասին դատախազությունը «Նաիրի» ԲԿ–ից այսօր գրություն է ստացել ու հանդես եկել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։

Մինչ այդ դատավոր Մնացական Մարտիրոսյանը «Նաիրի» բժշկական կետրոնից Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի ՀՀ դատախզությանը հայտնել են, որ նա տառապում է աջ թոքի քաղցկեղով, շաքարային դիաբետի մի շարք բարդացումներով ու մի շարք ուղեկցող հիվանդություններով։
Իսկ հունվարի 14-ին Մանվել Գրիգորյանի մոտ տեղի է ունեցել սրտի ռիթմի խանգարում, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ այժմ էլ գտնվում է։ «Հիվանդի վիճակը գնահատվել է ծանր», բժշկական տեղականքից մեջբերեց դատավորը։  Մանվել Գրիգորյանը նիստին ներկա չէր։

Ուզում են Նազիկ Ամիրյանի դատավճիռը շուտ կարդալ. պաշտպանը՝ քրգործերն առանձնացնելու մասին

Դատարան հրավիրված միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտնեց, որ սրտի նման վիճակը կարող է առաջացնել սրտի կանգ ու սպառնում է Գրիգորյանի կյանքին։
«Նա ներկայում կարիք ունի գտնվելու վերակենդանացման բաժանմունքում, մշտական հսկողության տակ։ Այդ պարագայում կարող է լինել նաև դրական ելք։ Բայց չի բացառվում, որ լինի նաև բացասական ելք»,– ասաց Հարությունյանը` հավելելով, որ ներկա առողջական վիճակում Մանվել Գրիգորյանը դատական նիստերին ներկա լինել չի կարող։

Супруга генерала Манвела Григоряна Назик Амирян с адвокатами на судебном заседании (2 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրգործն առանձնացվեց Մանվել Գրիգորյանի գործից

Հիշեցնենք` արտահերթ դատական նիստը հրավիրվել էր դատախազության նախաձեռնությամբ՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը քննարկելու համար։

Երեկ` հունվարի 14-ին, Մանվել Գրիգորյանը տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։

2018թ.-ի հունիսի 16-ին կատարված խուզարկություններով, ԱԱԾ–ն Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Գրիգորյաններին պատկանող առանձնատներում հայտնաբերել էր 17 606 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 20 հատ «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, 20 «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ, 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով, հրազեն հանդիսացող 40մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ։

Լրահոս
0