Նիկոլ Փաշինյան

Ուզում ենք կախյալ, խեղճ, հուսահատ, փակուղում գտնվող քաղաքացուն օգնել. Նիկոլ Փաշինյան

139
(Թարմացված է 22:18 15.01.2020)
Նոր մեթոդը հաշվի է առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են ընտանիքի զբաղվածության և ժողովրդագրական ներուժը, նվազագույն սպառողական զամբյուղը, ոչ ֆորմալ տնտեսությունը

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Հայաստանում գործող անապահովության գնահատման և սոցիալական աջակցության համակարգը գիտակցորեն, թե ենթագիտակցորեն ուղղված է եղել աղքատության կոնսերվացմանը կամ պահպանմանը: Հայաստանում անապահովության գնահատման և սոցիալական աջակցության նոր մոտեցման հայեցակարգի քննարկման ժամանակ այսօր` հունվարի 15–ին, այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

В правительстве Армении обсуждена новая концепция социальной поддержки (15 января 2020). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ Հայաստանում անապահովության գնահատման և սոցիալական աջակցության նոր մոտեցման հայեցակարգի քննարկում է անցկացվել

«Այսինքն՝ մարդուն որ նպաստ ենք տալիս, ի՞նչ խնդիր ենք լուծում. մենք աղքատին տալիս ենք աղքատության նպաստ, որպեսզի ինքը շարունակի մնալ աղքատ, որովհետև մենք ասում ենք՝ տես, եթե հանկարծ պարզվի, որ դու կով ունես և կաթ ես ստանում, մենք քեզ կզրկենք աղքատության նպաստից, տես, հանկարծ կով չունենաս, հանկարծ չաշխատես, որովհետև եթե իմանանք, որ դու աշխատում ես և աշխատավարձ ես ստանում, քեզ նպաստից կզրկենք»,–նշել է վարչապետը:

«Աղքատությունը մարդկանց գլուխներում է». լավ, իսկ ինչի՞ համար են պետական մարմինները

Նրա խոսքով` իրենք ուզում են, որ համակարգը մարդուն օգնի հաղթահարել աղքատությունը, ոչ թե մնալ աղքատության սահմաններում: Փաշինյանի խոսքով՝ նախկին իշխանությանը ձեռնտու է եղել, որ աղքատն աղքատ մնա, որ ընտրությունների ժամանակ ավելի շատ հակված լինի վերցնել 5000, 10000 դրամ և գնա ու քվեարկի այդ գումարն իրեն տվող ուժերի և թեկնածուների օգտին:Այսօրվա իշխանությունը, ըստ Փաշինյանի, այդ խնդիրը չունի։

«Մենք ուզում ենք կախյալ, խեղճ, հուսահատ, փակուղում գտնվող քաղաքացուն օգնել, որպեսզի ինքը դառնա աշխատանքով իր վաստակը, իր բարեկեցությունը և քաղաքացիական իրավունքներին հասանելիությունն ապահովող արժանապատիվ և հպարտ քաղաքացի»,–ասել է վարչապետը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցել է, որ վարչապետի որոշմամբ 2019թ. փետրվարին ստեղծված աշխատանքային խմբի կողմից մեկ տարում կատարվել են որոշակի աշխատանքներ, մշակվել են առաջարկություններ, մասնավորապես ֆինանսական աջակցության կարիքի գնահատման և տրամադրման սկզբունքների վերաբերյալ: Ակնկալվում է, որ առաջարկվող փոփոխություններն ավելի օբյեկտիվ, ինքնաշխատ և հասցեական կդարձնեն անապահովության գնահատման չափանիշները:

Փաշինյանն ասաց` որքան գումար է պետք Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացնելու համար

Աշխատանքային խմբի ներկայացուցիչները նշել են, որ եկամտի վրա հիմնված անապահովության գնահատման նոր մեթոդը հաշվի է առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են ընտանիքի զբաղվածության և ժողովրդագրական ներուժը, նվազագույն սպառողական զամբյուղը, ոչ ֆորմալ տնտեսությունը և այլն:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է շարունակել քննարկումները և ընդլայնել աշխատանքային խմբի շրջանակը՝ առողջապահական և կրթական բաղադրիչների ապահովման տարբերակները ևս քննարկելու համար:

139
թեգերը:
աղքատություն, Հայաստան, Նպաստ, Զարուհի Բաթոյան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Փաշինյանի խոստումները կամ ինչպես են աղքատության դեմ պայքարում աշխատատեղեր կրճատելով
Ազնվամորու հեղափոխություն․ Հայաստանի լեռներում կանայք պայքարում են աղքատության դեմ
Հայաստանում աղքատության մակարդակը նվազել է, բայց 700 000 մարդ դեռ աղքատ է
Արծրուն Հովհաննիսյան

Օպերատիվ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, լարվածության նվազում կա․ Արծրուն Հովհաննիսյան

5
(Թարմացված է 23:26 14.07.2020)
Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց սահմանին տիրող իրավիճակն ու կատարված քայլերը։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի- Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում վերջին օրերին ստեղծված լարվածության նվազում կա, օպերատիվ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, կրակոցները քիչ են։ Այս վիճակը սկսվել է այսօր, ժամը 18։00-ից։ Տեղեկությունը Տավուշի ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում ընթացող առաջին բրիֆինգի ժամանակ հայտնեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այսօրվա դրությամբ թիրախավորվել են հայկական բնակավայրերը՝ Տավուշի Չինարի, Ագեպար, Պառաքար, Ներքին Կարմրաղբյուր գյուղերը, նաև Բերդ քաղաքը՝ 2 գործարաններով, վնասվել են տներ, գազատարը»,-օրվա ընթացքում կատարվածը ներկայացրեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ փաստորեն թիրախավորվում է խաղաղ բնակչությունը։ Հովհաննիսյանը հատուկ ընդգծեց, որ բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չունենք։ ՀՀ ԶՈւ-ն լռեցրել է հակառակորդին բոլոր հանարվոր ձևերով։ Նրա խոսքով՝ կիրառվել են հրետնային մջոցներ, նաև տանկեր։
Անդրադառնալով 5 վիրավորին՝ Հովհաննիսյանը նշեց, որ բարեբախտաբար, մեր վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, հիմանակնում միջին ու թեթև վնասվածքներ են ստացել։

Պատասխանելով ադրբեջանական կողմի ԱԹՍ-ների մասին հարցին՝ պատասխանատուն նշեց, որ այս օրերի ընթացքում մեր կողմից խոցվել է մոտ 10-ին ԱԹՍ։

«Արցախի և ՀՀ սահմանի ողջ երկյանքով այլ լարվածության օջախներ չեն առաջացել»,-հայտնեց նա։
Պատասխանելով Sputnik Արմենիայի՝ հակառակորդի զինտեխնիկայի շարժի մասին հարցին՝ Հովհաննիսյանն ասաց, որ հայկական կողմը հստակ տիրապետում է իրավիճակին և հետևում Ադրբեջանի ԶՈւ բոլոր տեղաշարժերին, բայց այս պահին չի կարող ասել, թե ինչ ուժեր և ինչ տեղաշարժեր են գրանցվել։
Հովհաննիսյանը նշեց, որ ՀՀ ԶՈւ-ն այս պահին կատարում է իր խնդիրը և պահեստային ուժերի օգտագերծման անհրաժեշտություն չկա։

5
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ

«Մեզ հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից»․ Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի հետ

109
(Թարմացված է 22:45 14.07.2020)
Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ իրավիճակը գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո:

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Премьер-министр Никол Пашинян встретился с руководством МО и ВС Армении (14 июля 2020). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ

«ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմը վարչապետին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագոտում՝ Տավուշի ուղղությամբ, վերջին երկու օրերին հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված օպերատիվ իրավիճակը, հակառակորդի գործողությունները զսպելու ուղղությամբ հայկական զինուժի կողմից իրականացվող պատժիչ քայլերը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ իրավիճակը գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո: Քննարկվել են ստեղծված իրադրության հնարավոր զարգացումներն ու Զինված ուժերի համարժեք գործողությունները:

Премьер-министр Никол Пашинян встретился с руководством МО и ВС Армении (14 июля 2020). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ

Վարչապետ Փաշինյանը նշել է՝ ՀՀ զինված ուժերը հերթական անգամ ապացուցում են, որ մեզ հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից:

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։

Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

ՀՀ զինված ուժերի կողմից խոցված Elbit Hermes 900 ԱԹՍ-ն 30 մլն ԱՄՆ դոլար արժեր

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ և 5 վիրավոր։

Զոհված ժամկետային զինծառայողներն առաջնագծում չեն եղել․ Արծրուն Հովհաննիսյան

109
թեգերը:
Սահման, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Զինված ուժեր, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ըստ թեմայի
«Շան տեղ մի դիր». Նարինե Աբգարյանի հայրը կրակոցների տակ մորի է հավաքում Բերդում
Հայկական ԶՈւ-ն ադրբեջանական հերթական ԱԹՍ-ն է խոցել
Գիշերային պատժիչ գործողություններ. ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել