Իջևանի ArMath լաբորատորիան

Աշխատող ուսանողների եկամտահարկը վերադարձնելուն մեկ քայլ է մնում. օրինագիծը մտավ ԱԺ օրակարգ

296
(Թարմացված է 15:18 15.01.2020)
Կառավարությունը դեմ է «Իմ քայլը» խմբակցության օրինագծին։ Բայց տնտեսական հանձնաժողովի նախագահը կոչ արեց այն ընդունել ու ընդունեցին։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Մագիստրատուրայում սովորող ուսանողները կկարողանան հետ ստանալ իրենց աշխատվարձերից գանձվող եկամտահարկը։ Այս արտոնությունն առայժմ միայն օրենսդրական առաջարկի տեսքով է։ Օրենքի նախագծի հեղինակներն ԱԺ «իմ քայլը» խմբակցության անդամներ Սիսակ Գաբրիելյանն ու Լիլիթ Մակունցն են։

«Մենք սրանով նախ խրախուսում ենք աշխատանքը։ Հաճախ մենք ունենք այնպիսի մոտեցում, որ ուսանողների վարձավճարը, այդ թվում նաև մագիստրատուրայում, հոգում են նրանց ընտանիքի անդամները, ծնողները։ Մենք գտնում ենք, որ մագիստրատուրայի ուսանողներն արդեն այն կարգավիճակում են, որ կարող են աշխատել ու վճարել իրենց ուսման վարձը։ Եվ սա նաև մտածողություն է ձևավորում»,– ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում նախագիծը ներկայացնելիս  ասաց Լիլիթ Մակունցը։

Օրինագծի հեղինակները նշեցին, որ կառավարության հետ նախագիծը քննարկվել է և գործադիր իշխանությունն է որոշելու, թե ինչ չափով ու որ մասնագիտությունների համար կսահմանվի արտոնությունը։

Ավելի քան 300 աշխատատեղ` ուսանողների համար. կայացավ աշխատանքի տոնավաճառը

Նախատեսվում է, որ օրենքն ընդունվելու դեպքում այն կկիրառվի արդեն 2020թ.–ի սեպտեմբերից։ Ընդ որում, չի բացառվում, որ կառավարությունը համաձայնի արտոնությունը տարածել նաև մագիստրատուրայի երկրորդ կուրսում սովորողների վրա։

Կառավարության ներկայացուցիչ, ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ կրթությունը չափազանց կարևոր է, բայց իրենք համոզված չեն, որ ուսանողները չեն աշխատում միայն այն պատճառով, որ ստիպված են իրենց աշխատավարձից եկամտահարկ վճարել։

Ինչ են մտածել սփյուռքահայ ուսանողները գյուղը զարգացնելու և երկիրն անվտանգ պահելու համար

«Մեր կարծիքով` կան շատ ավելի ուրիշ պատճառներ, մասնավորապես` աշխատանքային փորձի բացակայություն, որակավորման բացակայություն, ազատ ժամանակի բացակայություն, կամ ի վերջո ցանկության բացակայություն, աշխատաշուկայի հագեցվածություն»,– ասաց փոխնախարարը։

Պողոսյանը նաև մտավախություն հայտնեց, որ օրենքի ընդունման պարագայում եկամտահարկի վերադարձի առաջարկություններ կլինեն նաև վերապատրաստման տարբեր ծրագրերի մասնակցող աշխատողների համար։

Սա, նրա խոսքով, նաև լրացուցիչ բեռ է պետության համար։

«Միայն կրթության ոլորտի հարկային ծախսերը ԱԱՀ–ի գծով 2020թ.–ի բյուջեում կազմում են 26.9 մլրդ դրամ։ Այսինքն` այսքան գումար այսօր կրթության ոլորտից արդեն չի հավաքագրվում»,– ասաց նա։

Տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նկատեց, որ օրինագիծն ավելի ճիշտ կլիներ քննարկել կրթության հարցերի հանձնաժողովում և ոչ թե տնտեսական։ Նա նշեց, որ իրենք ստիպված են հարցը դիտարկել բացառապես տնտեսական էֆեկտի տեսակետից, մինչդեռ կրթությունը նաև այլ մոտեցում է ենթադրում։

«Այդուհանդերձ, ես կողմ կքվեարկեմ ու հանձնաժողովի անդամներին էլ կոչ կանեմ կողմ քվեարկել»,– ասաց Թունյանը։

Քննարկման մասնակիցները հետևեցին հանձնաժողովի նախագահի կոչին։ Օրինագիծն ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգում։

Դրա հետագա ճակատագիրը պարզ կլինի արդեն խորհրդարանի առաջիկա նստաշրջանում քննարկվելուց հետո։

Ավելի քան 300 աշխատատեղ` ուսանողների համար. կայացավ աշխատանքի տոնավաճառը

296
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, ԱԺ, օրինագիծ, եկամտահարկ, Ուսանող, աշխատանք
Ըստ թեմայի
Հայաստանում ցանկանում են նվազեցնել եկամտահարկը, բայց բարձրացնել ապրանքների հարկը
Աշխատող ուսանողները կկարողանան ուսման վարձը վճարել իրենց եկամտահարկից
Եկամտահարկի վերադարձը խթանում է պահանջարկը. իրավիճակը Հայաստանի անշարժ գույքի շուկայում
Թադևոսյան. «Եկամտահարկի ընթացիկ փոփոխություններին պետք է հաջորդեն գլոբալ փոփոխությունները»
Մայր Աթոռ սուրբ Էջմիածին

Աստվածամուխ Սուրբ Գեղարդը դուրս կբերվի. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնն է

4
(Թարմացված է 12:29 27.11.2020)
Ամենայն Հայոց կաթողիկոսը հրաշագործ Սուրբ Գեղարդով կօրհնի ներկա ժողովրդին և հայրենի մեր երկիրը:

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է նոյեմբերի 28-ին: Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:

«Տոնին Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում ժամը 10:30-ին կմատուցվի պատարագ: Այս առիթով դուրս կբերվի և Ս. Պատարագի ընթացքում տաճարում կմնա Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Վերջում կաթողիկոսը հրաշագործ Սուրբ Գեղարդով կօրհնի ներկա ժողովրդին և հայրենի մեր երկիրը:

4
թեգերը:
պատարագ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Սուրբ Գեղարդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Ըստ թեմայի
Մայր աթոռը դատապարտում է Սուրբ Ղազանչեցոցի պղծման փաստը
Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում. Մայր աթոռը հաստատեց
Ցավն ու վիշտը վերածելու ենք ուժի և զորության. Մայր աթոռում զոհվածների հիշատակի պատարագն է
Արման Թաթոյան

Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների փոխանակումը. ՄԻՊ–ը դիմել է միջազգային հանրությանը

7
(Թարմացված է 12:28 27.11.2020)
Արման Թաթոյանը կարծում է, որ ստեղծված պայմաններում գերիների ազատ արձակումը և նրանց անվտանգ վերադարձի ապահովումը, դիերի փոխանակումը դարձել է րոպե առաջ, հրատապ լուծում պահանջող խնդիր։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրատապ դիմել է միջազգային հանրությանը` հայտնելով, որ Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների ու դիերի փոխանակման գործընթացը և շարունակում դաժան վերաբերմունքը։

«Դիմում եմ միջազգային հանրությանը և հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող արտերկրյա կառույցներին. անհրաժեշտ է առավելագույն հնարավորություններով ու իրական քայլերով հրատապ լուծել այս խնդիրը՝ պատերազմական ամենածանր հանցագործություններից ու անմարդկային, դաժան գերությունից մարդկանց ազատելու նպատակով»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՄԻՊ–ն ասում է` ադրբեջանական իշխանությունները որպես պատճառաբանություն մի կողմից նշում են, թե գերիների փոխանակումն իրականացվելու է դիերի փոխանակման գործընթացի ավարտից հետո, մյուս կողմից, ինքնին դիերի փոխանակման գործընթացը ձգձգվում է առանց պատճառաբանության։ Այս ամենով Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է Ժնևյան կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար պահանջները։

Ըստ Թաթոյանի` ակնհայտ է, որ Ադրբեջանն այս ամենով նպատակ ունի դիտավորությամբ հայ հասարակությունում ստեղծել անորոշության ու լարվածության մթնոլորտ, հոգեկան տառապանքներ պատճառել մահացած զինծառայողների ու գերիների ընտանիքների անդամներին:

Լրատվամիջոցների ու հատկապես սոցիալական մեդիայի ադրբեջանական աղբյուրներից անընդհատ հրապարակվում են տեսանյութեր ու լուսանկարներ, թե ինչպես է ադրբեջանական ԶՈւ–ն անարգում հայկական կողմի զինծառայողների դիերը, խոշտանգում ու նվաստացնում գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց։ Թաթոյանը կարծում է, որ պատերազմական գործողությունների ողջ ընթացքում ակնհայտ էր, որ ադրբեջանական իշխանությունները խրախուսում են այս դաժանություններն ու նվաստացումները՝ նպատակ ունենալով Ադրբեջանում բորբոքել էթնիկ հայերի նկատմամբ ատելություն ու թշնամանք, հերոսացնել դրանք կատարողներին:

«Իշխանություն չունենք». գերիների հարցով հայ արվեստագետները կդիմեն միջազգային կառույցներին

ՄԻՊ–ի խոսքով` ստեղծված պայմաններում գերիների ազատ արձակումը և նրանց անվտանգ վերադարձի ապահովումը, դիերի փոխանակումը դարձել է րոպե առաջ, հրատապ լուծում պահանջող խնդիր։

Հիշեցնենք, որ այս օրերին անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիաներ են անում կառավարության առջև` պահանջելով, որ իրենց զավակներից որևէ լուր տան, գերիների փոխանացման գործընթաց սկսեն։

7
թեգերը:
Արման Թաթոյան, Ադրբեջան, գերի, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Մարուքյանը հայ գերիների հարցով դիմել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեին
Փաշինյանն ահաբեկիչների ու գերիների հարցը քննարկել է Մուշիկիվաբոյի հետ
Նախկին նախարարը կոչ է անում փրկել Ադրբեջանի ստրկության մեջ հայտնված հայ գերիներին