Վլադիմիր Գասպարյան

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հարցաքննել են

163
(Թարմացված է 17:21 14.01.2020)
Վլադիմիր Գասպարյանի փաստաբանը վստահեցնում է, որ նախկին ոստիկանապետին Հատուկ քննչական ծառայություն են հրավիրել իր հետ առնչություն չունեցող գործով

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վկայի կարգավիճակով հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն: Sputnik Արմենիային այս մասին ասաց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Նա նաև հայտնեց, որ հարցաքննությունը տևել է 10 րոպե։

«Իր հետ առնչություն չունեցող գործ է, նախաքննության փուլում է։ Հավատացեք` լրիվ անհետաքրքիր գործ է։ Այնքան շատ ենք այս մի տարվա մեջ պարոն Գասպարյանի հետ հարցաքննության եղել այս մի տարվա մեջ, որ ես զարմացա, երբ այս լուրն այսպիսի հետաքրքրություն առաջացրեց»,– ասաց փաստաբանը` ակնարկելով մամուլում այդ մասին տարածված տեղեկությունները։

Իսկ թե կոնկրետ ինչ քրեական գործի շրջանակում է նախկին ոստիկանապետը հրավիրվել ՀՔԾ, փաստաբանը չցանկացավ հայտնել։

Հիշեցնենք` 2019թ–ի սեպտեմբերի 18–ին ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության համար, որոնք անզգուշությամբ նյութական ծանր հետևանքներ են առաջացրել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մեկ այլ քրեական գործ էլ հարուցվել էր Վլադիմիր Գասպարյանի եղբոր` Կարեն Գասպարյանի նկատմամբ։ 2018թ–ի ամռանը, Վարդավառին Կոտայք գյուղի երեխաները ջրել էին նրա ավտոմեքենան։ Նա ավտոմեքենան կանգնեցրել էր ճանապարհի միջնամասում, իջել ու վիրավորելով բռնություն գործադրել երեխայի նկատմամբ։ Աղջնակի հայրը, պատշգամբից տեսնելով միջադեպը, Կ.Գասպարյանից պահանջել էր թողնել երեխային և հեռանալ, սակայն Գասպարյանը հայհոյել էր երեխայի հորը, ապա փորձել բռնություն գործադրել նաև նրա նկատմամբ։ Վեճը դադարել է հավաքվածների միջամտությամբ: Չհանդուրժելով տեղի ունեցածը` նույն օրը, ժամը 13:00-ի սահմաններում, Գասպարյանը երեխայի հորը հրավիրել էր իր ամառանոց, որտեղ որդու և նրա երկու ընկերների ու ամառանոցի պահակի, ինչպես նաև տուժողի եղբորորդու և հարևանի ներկայությամբ, երեխայի հորից պահանջել էր ծնկաչոք ներողություն խնդրել։

163
թեգերը:
Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Վլադիմիր Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
«ՄԱՊ–ի Ալիկը» գրավով ազատ կարձակվի
Փաշինյանը ՀՔԾ–ին հրահանգել է բացահայտել ոչ միայն նախկինների, այլև ներկաների չարաշահումները
Հրայր Թովմասյանը խոսել է ՀՔԾ այցելելու մասին