Երեխա. արխիվային լուսանկար

Ծննդատների խոշորացումից տարիներ անց մահվան դեպքերը կնվազեն. ով է շահելու փոփոխությունից

1695
(Թարմացված է 11:08 16.01.2020)
Մասնագետը կարծում է` ծննդատներում, որտեղ 2-3 օրը մեկ է ծնունդ լինում և մասնագետների պակաս կա, մտածում են, որ արտակարգ դեպքերի ժամանակ հիվանդին կհասցնեն մեկ այլ հիվանդանոց տեղափոխել։ Մահվան դեպքերի մեծ մասը հենց այսպիսի իրավիճակներում է գրանցվում։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Ծննդատների խոշորացումից 2-3 տարի հետո մայրական ու մանկական մահացությունների թիվը նվազելու է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Առողջապահության ազգային ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, գիտությունների դոկտոր, մանկաբարձ–գինեկոլոգ Էդուարդ Համբարձումյանը։

Эдуард Амбарцумян
© Sputnik / Andranik Ghazaryan
Առողջապահության ազգային ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, գիտությունների դոկտոր, մանկաբարձ–գինեկոլոգ Էդուարդ Համբարձումյան

Արդեն հայտնել էինք, որ Առողջապահության նախարարությունը փոփոխություններ է նախատեսել ծննդատների աշխատանքներում. տարեկան 150–ից պակաս ծնունդ ընդունող ծննդատները կփակվեն։ Փակվող մի շարք ծննդատների (Մարալիկի, Եղվարդի) աշխատակիցներն այս օրերին բողոքի ակցիաներ էին անում։

«Ոչ թե ծննդատներն են արժանի փակման գնալու, կամ էլ բժիշկները` անգործ մնալու, այլ մեր ապագա մայրերն ու երեխաներն արժանի են բազմապրոֆիլային ծննդատներում բուժվելու։ Պետք է կարողանանք հասնել մայրական ու մանկական մահացությունների նվազման»,–ասաց Համբարձումյանը։

Նրա խոսքով` ամբողջ աշխարհում խնդիր է դրված, որ ծննդաբերության ժամանակ տեղի ունեցող բացառիկ դեպքերում նույն հիվանդանոցում բուժօգնություն ստանան թե՛ ծննդկանը, թե՛ նորածինը։

«Մարալիկի ծննդատան փակումն իմ անձնական որոշումը չէ». Արսեն Թորոսյան

Ծննդատներում, որտեղ 2-3 օրը մեկ է ծնունդ լինում և մասնագետների պակաս կա, ըստ Համբարձումյանի` մտածում են, որ արտակարգ դեպքերի ժամանակ հիվանդին կհասցնեն մեկ այլ հիվանդանոց տեղափոխել։ Սակայն մահվան դեպքերի մեծ մասը հենց այսպիսի իրավիճակներում է գրանցվում, քանի որ իրականում չեն հասցնում ծննդկանին մեկ այլ հիվանդանոց տեղափոխել, ու միաժամանակ նրա կամ երեխայի կյանքը փրկել։

«Մի հիվանդանոցից մյուսը տեղափոխելու մտածելակերպը պետք է վերանա։ Այս փոփոխություններին 40 տարի առաջ պետք է գնայինք։ Անհրաժեշտ է համաշխարհային փորձին հետևել, ըստ որի` ծննդատները պիտի բազմապրոֆիլ լինեն` տեխնիկապես ու մասնագետներով հագեցված»,–ասաց Համբարձումյանը։

Ինչ վերաբերում է Առողջապահության նախարարության` ծննդատների առջև դրած` տարեկան նվազագույնը 150 ծնունդ ընդունելու պայմանին, մասնագետը նշեց, որ եթե մանկաբարձ–գինեկոլոգը տարին ընդամենը 40-50 ծնունդ է ընդունում, աստիճանաբար կորցնում է իր մասնագիտական որակները։

Գյումրու բոլոր ծննդատները կփակվե՞ն. Սրմաքեշը նորն է բացում

Համբարձումյանը նշում է` ծննդատների խոշորացումն ամենաօպտիմալ ճանապարհն է, որով կարող են մահվան դեպքերի կրճատման հասնել. ոչ ոք չի ուզում ծննդաբերել այնտեղ, որտեղ մահացության դեպքերը շատ են։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Համբարձումյանն ինքն էլ աշխատել է Ծաղկահովիտի ծննդատանը, որը նույնպես փակվող ծննդատների ցանկում է։

«Ես կլինիկական օրդինատուրան ավարտել էի, գիտությունների թեկնածու էի և ինքս էի ուզում գնալ Ծաղկահովիտ, որպեսզի աշխատանքային փորձ ձեռք բերեի։ Սակայն իմ պայմաններից մեկն էր, որ վիրահատական բաժանմունք բացվեր այնտեղ, ինչն արեցին։ Ավելին, իմ աշխատելուց 1-2 տարի անց մեզ մոտ որևէ մայրական մահացության դեպք չգրանցվեց»,–ասաց նա։

Համբարձումյանն աշխատել է նաև արտերկրի բուժկենտրոններում` Ֆրանսիայում և ԱՄՆ–ում։ Մասնագետն ասում է` Ֆրանսիայում հասարակությունը նույն կերպ բուռն էր ընդունում, երբ ծննդատների խոշորացման էին գնում։ Նա վստահեցնում է` եվրոպական երկրներում էլ, որտեղ գումարի հետ կապված խնդիրներ չկան, միևնույն է, յուրաքանչյուր 25 կիլոմետրը մեկ ծննդատուն չկա։

«Կարծում եմ` նախարարությունը կզբաղվի այն բժիշկներով, որոնք ծննդատների փակման հետևանքով կորցնում են իրենց աշխատանքը, քանի որ նրանք փորձառու կադրեր են։ Իսկ գումարը, որը տնտեսվելու է ծննդատների փակման արդյունքում, արդեն կգնա բժիշկների աշխատավարձը բարձրացնելուն, նոր մասնագետներ ունենալուն և տեխնիկա ձեռք բերելուն»,–ասաց մանկաբարձ–գինեկոլոգը։

Նա իր խոսքն ամփոփեց` ասելով, որ փոփոխությունից բոլորն են շահելու, առաջին հերթին` հասարակությունը։

Մայրական մահացությունն ավելացել է. որոնք են բժիշկներին «հետապնդող» դեպքերի պատճառները

Հիշեցնենք, որ Եղվարդի ծննդատան` երեկ և այսօր բողոքի ակցիա իրականացրած բուժաշխատողները նշում էին, որ իրենց ծննդատան պայմանները բարվոք են, կա տաք և սառը ջուր, ջեռուցում, շենքը վերանորոգված է և համարվում է 1-ին մակարդակի ծննդատուն։ Նրանց համոզմամբ` առանց հանրային քննարկումների` նման որոշումներ չի կարելի կայացնել։

Եղվարդի ծննդատունը 2019 թվականին ունեցել է 136 ծնունդ, մինչդեռ առողջապահության նախարարը հրահանգել է փակել 150–ից պակաս ծնունդ ընդունած ծննդատները։

1695
թեգերը:
օպտիմալացում, Մահ, ծնունդ, մայր, երեխա, Արսեն Թորոսյան, ծննդատուն
Ըստ թեմայի
Կեսարյան հատում, թե սնոտի տագնապ. ծննդօգնության խնդիրները
Հայաստանում մայրական մահացության դեպքերն ավելացել են, մանկականը` նվազել
Ի՞նչ իրավիճակ է երկրում մայրական և մանկական մահացության առումով. պատասխանում է նախարարը
ԱԹՍ․ արխիվային լուսնկար

«Նորից ԱԹՍ զգետնեցինք»․ Արծրուն Հովհաննիսյանը լավ լուր է հայտնել

333
(Թարմացված է 01:27 01.10.2020)
Սա վերջին 4 օրվա ընթացքում հայկական զինված ուժերի կողմից խոցված թվով 84-րդ անօդաչու թռչող սարքն է։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանական հերթական անօդաչու թռչող սարքը խոցելու մաիսն։

«Նորից ԱԹՍ զգետնեցինք...»,-գրել է նա

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

333
թեգերը:
Ադրբեջան, անօդաչու թռչող սարք, Արցախ, Արծրուն Հովհաննիսյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
«Օսաներն» իրական չէին. ադրբեջանցիները ոչնչացրել են հայկական ԶՀՀ–ի ստվարաթղթե մակետները
Որոշումը չի վնասի. Արայիկ Հարությունյանը` ՀՀ–ի կողմից Արցախի ճանաչման հնարավորության մասին
Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ՄԻՊ–ը դադարեցրել է փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքում
ՄԻՊ–ը Գեղարքունիքում

Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ՄԻՊ–ը դադարեցրել է փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքում

124
(Թարմացված է 23:58 30.09.2020)
Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, մարզի Սոթք, Շատվան, Կութ և մյուս գյուղերում ադրբեջանական ԱԹՍ-ները շարունակում են պտտվել։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով Մարդու իրավունքների պաշտպանը դադարեցրել է փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքի մարզում։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Facebook-յան պաշտոնական  էջում։

«Այսօր փաստահավաք աշխատանքների նպատակով Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ու մարզի Սոթք, Շատվան, Կութ և մյուս գյուղերում էինք՝ կապված քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական ռազմաօդային և հրետանային հարձակումների հետ: Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ստիպված եղանք դադարեցել աշխատանքները»,–գրել է Թաթոյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

124
թեգերը:
անօդաչու թռչող սարք, Վարդենիս, Գեղարքունիքի մարզ, ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020
Ըստ թեմայի
Այս անգամ զինադադար հաստատելու համար Ռուսաստանը ստիպված է բանակցել Թուրքիայի հետ
ՀՀ–ն քանի՞ միլիարդ է նվիրել Թուրքիային 15 տարում
«Օսաներն» իրական չէին. ադրբեջանցիները ոչնչացրել են հայկական ԶՀՀ–ի ստվարաթղթե մակետները
Որոշումը չի վնասի. Արայիկ Հարությունյանը` ՀՀ–ի կողմից Արցախի ճանաչման հնարավորության մասին

Ինչպես պետք է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը

0
0