Միհրան Պողոսյան. արխիվային լուսանկար

Քոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց. Խաչատուրովի պաշտպանը դժգոհ է վերաբերմունքից

67
(Թարմացված է 14:24 14.01.2020)
Յուրի Խաչատուրովի պաշտպանը դատարանին ուղղված դիմումում նշել էր, որ սույն գործի ընթացքում դատարանը չի ապահովում մրցակցության սկզբունքը։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը որոշել էր չներկայանալ նիստին: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստի ժամանակ այս մասին հայտարարեց դատական նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը։

Ռոբերտ Քոչարյանի աջակիցը Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել

«Միհրան Պողոսյանը չի ներկայացել նիստին` նախապես տեղեկացնելով այդ մասին դատարանին։ Իր դիմումի մեջ պաշտպանը նշել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործի ընթացքում դատարանը չի ապահովում մրցակցության սկզբունքը, դատարանը որևէ գործողություն չի իրականացնում պաշտպանների հասցեին հնչող վիրավորական արտահայտությունների առումով, ուստի նա չի ներկայանալու նիստին»,–ասաց Դանիբեկյանը։

Դատավորը հայտնեց, որ դատարանը, ուսումնասիրելով նախորդ նիստի արձանագրությունը, պաշտպաններին ուղղված որևէ սպառնալիք չի արձանագրել։

Մարտի 1-ին կմիանա հոկտեմբերի 27-ը. ըստ Քոչարյանի` գործը ձգձգում են փաստաբանները

Դատարանը հետաքրքրվեց` արդյո՞ք Խաչատուրովը չի ուզում այլ պաշտպանով փոխարինել Պողոսյանին, սակայն ի պատասխան Խաչատուրովը նշեց, որ իր պաշտպանն իրեն լիովին բավարարում է և նրան փոխել չի ուզում։ 

Աննա Դանիբեկյանը հիշեցրեց, որ պաշտպանի` 3 դատական նիստի չներկայանալու դեպքում դատարանն իրավունք ունի այլ պաշտպան նշանակելու։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ կիսում է Միհրան Պողոսյանի կարծիքը, որից հետո դատավորը հայտնեց, որ այսօրվա դատական նիստը կհետաձգվի։ Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 21-ին, ժամը 13։00–ին։ 

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել էր «Մարտի 1»-ի գործի առանձնացված մասով դատական հերթական նիստը: Գործով անցնում են մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով (այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելը):

Ռոբերտ Քոչարյանին նույնպես 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել:

Գևորգ Կոստանյանը «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 5 հոդվածով

67
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Ռոբերտ Մլքեյան, Աննա Դանիբեկյան (դատավոր), Յուրի Խաչատուրով, փաստաբան, Դատավոր, Դատարան, Միհրան Պողոսյան
թեմա:
«Մարտի 1»-ի գործը (255)
Ըստ թեմայի
Մարտի 1-ի գործում նախկին պաշտոնյաների շրջանակն ընդարձակվում է. հայտնի է ևս մեկ անուն
«Մարտի 1»-ի գործով դատապարտված Մուշեղ Սաղաթելյանն արդարացվեց
«Դու ձենդ կտրիր». «Մարտի 1-ի» դատավարությանը փաստաբանն ու դատախազը վիճեցին
Կոստանյան. «Շոու են կազմակերպում, ուզում են Մարտի 1-ի գործի քննության իմիտացիա ցույց տալ»
Раненые после взрыва в Бейруте (4 августа 2020). Ливан

Բեյրութում հայ զոհերի թիվն ավելացել է ևս մեկով

1
Լիբանանում դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, գործում է թեժ գիծ։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է։ Տեղեկությունը հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«ԱԳՆ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Լիբանանին թիրախային աջակցության տրամադրումն Լիբանանի ճգնաժամային կառույցի հետ համակարգելու նպատակով։ Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի պատկան մարմինների հետ՝ միասնաբար գնահատելու լիբանանյան կողմի կարիքները և աջակցության շրջանակը»,- Faceboook-ի իր էջում գրել է նա։

Զուգահեռաբար կապ է պահպանվում հայ համայնքային կառույցների հետ՝ կարիքները գնահատելու նպատակով։

Լիբանանում դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, գործում է թեժ գիծ։

Լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք կապ պահպանել բացառապես ինձ հետ՝ դեսպանությանը թույլ տալով անխափան իրականացնել համակարգման ողջ աշխատանքը։

Ձեռնարկվող քայլերի մասին տեղեկատվությունը կտրամադրենք հավելյալ։

1
Министр иностранных дел Зограб Мнацаканян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн

Հայաստանը պատրաստ է անհապաղ օգնություն ցուցաբերել Լիբանանին. Զոհրաբ Մնացականյան

3
Հայ ժողովրդի մտքերն ու աղոթքները Լիբանանի եղբայրական ժողովրդի հետ են։ ՀՀ արտգործնախարարը ցնցվել է Բեյրութի պայթյունի լուրից։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցական խոսք է հղել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է անհապաղ օգնություն ցուցաբերել Լիբանանին։

«Ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի և դրա ավերիչ հետևանքների մասին սարսափելի լուրերից։ Մեր մտքերն ու աղոթքները Լիբանանի եղբայրական ժողովրդի հետ են »,–գրել է Զոհրաբյանը։

Նրա համոզմամբ` Բեյրութի շքեղությունը միանշանակ կվերականգնվի։

 

3