«Նաիրի» բժշկական կենտրոն

Մանվել Գրիգորյանին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք

216
(Թարմացված է 14:10 14.01.2020)
Գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը հայտարարությամբ հանդես կգա։ Փաստաբանը վստահեցնում է, որ նրա կյանքին վտանգ է սպառնում։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ԵԿՄ նախկին նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր է, նրան այսօր տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

«Մենք, հիմք ընդունելով բժիշկների մտահոգությունները, որ նման հիվանդություններ ունեցող անձը չի կարող ինտենսիվ բուժում ստանալ հայաստանյան պայմաններում, բազմաթիվ անգամ բարձրաձայնել ենք այդ մասին, բայց մեր ասածները մնացել են անպատասխան։ Բազմաթիվ անգամ դիմել ենք խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությամբ, բայց անհիմն մերժել են», - ասաց նա։

Բաղդասարյանի խոսքով` Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում։

«Փորձում են մարդուն հետ բերել, որ չմահանա։ Ըստ էության, Մանվել Գրիգորյանն այսօր ոչ թե կալանք է կրում, այլ պատիժ, իսկ դրա հետևանքների կրողը լինելու են Հայաստանի Հանրապետությունն ու դատարանները։», - ասաց փաստաբանը։

Նրա խոսքով` պաշտպանական կողմը երկու օրից հայտարարությամբ հանդես կգա։

Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանն ավելի վաղ Sputnik Արմենիային հայտնել էր, որ գեներալի մոտ հայտնաբերվել է 16-ից ավելի հիվանդություն։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։

2018թ.-ի հունիսի 16-ին կատարված խուզարկություններով, ԱԱԾ–ն Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Գրիգորյաններին պատկանող առանձնատներում հայտնաբերել էր 17 606 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 20 հատ «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, 20 «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ, 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով, հրազեն հանդիսացող 40մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ։

 

 

216
թեգերը:
հիվանդանոց, Մանվել Գրիգորյան, Հայաստան
թեմա:
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (228)
Ըստ թեմայի
Մանվել Գրիգորյանը դժվարությամբ է տարբերում դեմքերն ու դեպքերը. փաստաբան
Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ չի սպառնում. Թորոսյան
Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող 109 միավոր անշարժ գույքը, բաժնետոմսերը փոխանցեց պետությանը