Բլոգեր Նաս Դեյլին Հայաստանում

Ինչպես է հայկական ջուրը գերել Դարեն Արոնոֆսկուն, Քանյե Ուեսթին, Քարդաշյանին և այլ աստղերի

411
(Թարմացված է 12:11 13.01.2020)
Ինչ-որ մեկը լիտրերով խմում է, մյուսը ոտքից գլուխ լցնում վրան, երրորդն էլ ոգևորված ցատկում է դրա մեջ։ Հայկական ջուրն առեղծվածային և կախարդական ազդեցություն է ունենում համաշխարհային աստղերի վրա։ Մենք առանձնացրել ենք ջրի հետ կապված հինգ ամենահիշվող դեպքերը։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Հայերը հնուց պաշտել են ջուրը, նույնիսկ տոն են նվիրել դրան`Վարդավառ։ Պարզվել է, որ հայկական լեռներից հոսող սառնորակ ջուրը գրավում է ոչ միայն հայերին, այլ նաև համաշխարհային աստղերին։ Sputnik Արմենիան մեկտեղել է հինգ դեպք, երբ հայտնի աստղերը չեն դիմացել հայկական ջրի «գայթակղությանը»։

Քանյե Ուեսթ

Առաջին աստղը ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթն է։ Նա դեռ մեկ անգամ է այցելել Հայաստան ոչ պակաս հայտնի կնոջ՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի շնորհիվ։

2015թ-ի ապրիլին Քարդաշյան-Ուեսթ զույգը ժամանել էր Երևան, որպեսզի մասնակցի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին։ Երբ ամուսիններն արդեն հավաքել էին ճամպրուկները, Քանյեն հայտարարեց, որ չպլանավորված կենդանի համերգ է տալու բաց երկնքի տակ՝ Կարապի լճի մոտ։ Ռեփերի  համերգի մասին լուրն ակնթարթորեն տարածվեց ամբողջ Երևանում, և կեսգիշերին լճի մոտ հավաքվեցին հազարավոր մարդիկ։

Քանյեն հայտնի է իր սկանդալային պահվածքով, և հերթական երգի ժամանակ նա ցատկեց Կարապի լիճը։ Երկրպագուների արձագանքը պակաս ապշեցուցիչ չէր․ նրանք նույնպես ցատկեցին ջուրը։ Նրանց հետևեցին ոստիկանները, որոնք վազեցին համաշխարհային աստղի մոտ՝ փորձելով պաշտպանել նրան բազմությունից։

Американская актриса К.Кардашьян посетила памятные мероприятия, посвященные 100-летию геноцида армян
© Sputnik / Asatur Yesayants
Քանյե Ուեսթը Հայաստանում

Բայց Քանյեն շատ բարյացակամ գտնվեց մարդկանց նկատմամբ՝ երկրպագուներին գրկելով հենց լճի մեջ։ Հետագայում հայտնի կայքերում սկսեցին Կարապի լճի ջրով տարաներ վաճառել, չէ՞ որ այդ ջրում լողացել է «Գրեմմիի» բազմակի դափնեկիրը։

Դարեն Արոնոֆսկի

Ամերիկացի արտ-հաուսային ռեժիսորը Քանյեի նման որոշեց «օծվել» հայկական ջրով։ 2018թ-ի հուլիսին նա ժամանեց Երևան՝ «Ոսկե ծիրան» 15-րդ կինոփառատոնին մասնակցելու։ Հենց հուլիսին են Հայաստանում նշում Վարդավառը։

Почетный гость фестиваля, американский режиссер, сценарист и продюсер Даррен Аронофски на красной дорожке 15-го кинофестиваля Золотой абрикос (8 июля 2018). Еревaн
© Sputnik / Arsen Haytyan
Դարեն Արոնոֆսկին Երևանում

«Սև կարապ», «Նոյ», «Մայրը» և այլ էպիկական ֆիլմերը ստեղծողին ջրեցին Երևանի փողոցներում, սակայն, նրա խոսքով, ինքը գիտեր տոնի մասին և պատրաստ էր դրան։ Արդեն կինոթատրոնում կինոփառատոնի բացման ժամանակ Արոնոֆսկին բացեց ջրի շիշը և ապշած հանդիսատեսի աչքի առաջ ջրի մասը լցրեց գլխին, մնացածն էլ՝ հանդիսատեսի վրա։

Քիմ Քարդաշյան

Ռեալիթի շոուների ամերիկահայ թագուհի Քիմ Քարդաշյանին գրավել է ոչ թե հասարակ հայկական ջուրը, այլ ամենասուրբը։ Քարդաշյանը 2019թ-ին երկրորդ անգամ եկավ Հայաստան։ Նա Երևանում մասնակցեց Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին՝ ելույթ ունենալով որպես խոսնակ։ Քարդաշյանը պատմական հայրենիք ժամանեց չորս երեխաների, քրոջ՝ Քորթնիի և նրա երեխաների հետ։

Քարդաշյանի դերը մեծ է Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հարցում. թուրքական ԶԼՄ

Այցի երկրորդ օրը նրանք բոլորով գնացին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Քարդաշյանների ընտանիքը մկրտվեց գլխավոր տաճարում։ Մկրտության արարողության ժամանակ մկրտվողի գլխին մյուռոնով օծված սուրբ ջուր են լցնում, ինչպես նաև տալիս աստվածաշնչյան կամ հայ սրբերի անուններ։ Քիմին, օրինակ, անվանեցին Հեղինե, իսկ Քորթնիին՝ Գայանե։

Նաս Դեյլի

Նասը կամ Նուսեյր Յասինը իսրայելցի բլոգեր է, որը մոտ 7 միլիոն բաժանորդ ունի Facebook-ում։ Բլոգերը 1 րոպեանոց տեսահոլովակներ է նկարում բոլոր երկրներից, որտեղ նա լինում է։ Նրա տեսահոլովակներից մեկը նկարվել է Հայաստանում և կոչվում է «Ազատ ջրի երկիր»։ Օգտագործելով անգլերեն «free» բառը՝ բլոգերը նշել է, որ ջուրը Հայաստանում ոչ միայն ազատ հոսում է քաղաքներում, գյուղերում և լեռներում, այլ նաև անվճար է։

Յասինի տեսահոլովակը հիմնականում ցայտաղբյուրների մասին է։ Բլոգերը նշում է, որ դրանց շնորհիվ Հայաստանում ոչ միայն գումար են տնտեսում, այլ նաև ավելի քիչ են օգտագործում շշալցված ջուրը։ Իսկ դա իր հերթին նպաստում է շրջակա միջավայրի պահպանությանը։

«Հայաստանում 1000 դոլարը հեշտությամբ կդառնա 10 000». բլոգեր Nas Daily–ի նոր կոչը

Սերժ Թանկյան և Ալեքսիս Օհանյան

Սփյուռքահայ այս տղամարդիկ հայտնի են սերտ ընկերությամբ, ուստի նրանց կարելի է միասին տեղավորել հինգերորդ հորիզոնականում։ Հայտնի ռոք երգիչ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը և Reddit սոցցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը՝ աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինը, նպաստել են հայկական ջրի լավ կիրառմանը։

Անցած տարվա նոյեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր հայտնի հայերին՝ խնդրելով նվիրատվություն անել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ժամանակ։ Նա հավելել էր, որ հավաքված միջոցները կտրամադրվեն Արցախում և Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշում, Լոռիում և Շիրակում, ջրամատակարարման և այլընտրանքային էներգետիկայի հետ կապված նախագծերի իրագործմանը։

Թանկյանը և Օհանյանն իսկույն ընդունել էին վարչապետի մարտահրավերը։ «Ինչպես կասեք, Նիկոլ Փաշինյան»,- գրել էր Օհանյանը Twitter-ում։ Թանկյանն իր հերթին մարտահրավեր էր նետել հոլիվուդյան պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանին, հումորիստ Վահե Բերբերյանին և դերասանուհի Անժելա Սարաֆյանին։

411
թեգերը:
Քանյե Ուեսթ, Հայաստան, ջուր, Սերժ Թանկյան, Ալեքսիս Օհանյան, Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
«Խնդիր չկա, Նիկոլ Փաշինյան». Ալեքսիս Օհանյանը միացավ չելենջին
«Շնորհակալ եմ` նախնիներիս հիշատակը հարգելու համար». Սերժ Թանկյան
Քիմ Քարդաշյանը շնորհավորել է հայերին ու սուրբծննդյան ծաղրանկար «նվեր» ստացել
Հայաստանում էլ խուրմա կա. հայ մասնագետների նոր համակարգը կօգնի գյուղացիներին
Հռոմի պապն ու Գարեգին Բ–ն

Գարեգին Բ–ն մեկնել է Իտալիա. Հռոմի պապի հետ հանդիպում է նախատեսված

5
(Թարմացված է 13:31 26.09.2020)
Հայրապետական այցով Իտալիա մեկնած Գարեգին Բ–ն իր օրհնությունն է բաշխելու Միլանի հայ համայնքին։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն սեպտեմբերի 26-ին հայրապետական այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

«Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հանդիպում կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նորին Սրբությունը նաև իր օրհնությունը կբաշխի Միլանի հայ համայնքին։

Փաշինյանը զանգել է Հռոմի պապին. ինչի՞ց են խոսել վարչապետն ու քահանայապետը

Հիշեցնենք` չորս տարի առաջ Հռոմի պապն այցելել էր Հայաստան։ Այդ այցելությունը լայնորեն լուսաբանվել ու մեծ հնչեղություն էր ստացել աշխարհում։

Հռոմի պապի հայաստանյան այցին նվիրված նոր նամականիշ է թողարկվել

5
թեգերը:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Հռոմի պապ, Իտալիա, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանում պաշտոնատար անձինք խոշոր չարաշահումներ են թույլ տվել. ինչ կապ ունի Հռոմի պապը
Նախկին Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի «ձայնը հազիվ է դուրս գալիս» Գերմանիա կատարած այցից հետո
Սեքսից ու սննդից հաճույք ստանալն աստվածային է. Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Ջուր

Երևանի մի շարք թաղամասերում ու մարզերում ջրամատակարարման նոր գրաֆիկ է սահմանվել

25
(Թարմացված է 13:00 26.09.2020)
2020–ի հոկտեմբերի 1-ից 2021–ի ապրիլի 30-ը մայրաքաղաքի որոշ թաղամասերում ջուրը կանջատվի կեսգիշերից մինչև առավոտվա 7-ը։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ 2020–ի հոկտեմբերի 1-ից 2021–ի ապրիլի 30-ը մայրաքաղաքի մի շարք թաղամասերի շենքերում ու առանձնատներում ջուրը կանջատվի կեսգիշերից մինչև առավոտվա 7-ը։

Նման գրաֆիկ կգործի Աջափնյակ թաղամասի Հալաբյան, Ֆուչիկ, Մազմանյան, Մարգարյան, Ավանի Ծարավ աղբյուր, Արաբկիրի Կոմիտաս, Խաչատրյան, Քոչար, Հակոբյան, Էրեբունու Դավիթ–Բեկ, Բելինսկի, Ռոստովյան, Որմնադիրների, Շենգավիթի Արարատյան, Արտաշիսյան, Թադևոսյան, Նժդեհ, Քանաքեռ–Զեյթունի Ուլնեցի, Ռայնիս, Թբիլիսյան, Մալաթիա–Սեբաստիայի Վանտյան, Կուրղինյան, Մեծարենց և այլ փողոցների որոշ շենքերում ու առանձնատներում։

«Ապրեք». Արայիկ Հարությունյանը համոզված է, որ հնարավոր է զերծ մնալ դպրոցները փակելուց

Դավթաշեն և Նուբարաշեն թաղամասերի բոլոր շենքերում և առանձնատներում ջրամատակարարումը կլինի շուրջօրյա։ Կենտրոն թաղամասում ջուրը կանջատվի միայն Ռուսթավելու, Կոզեռնի, Ս. Հովհաննեսի և Օստրովսկու փողոցներում, իսկ Նորք–Մարաշում գիշերը ջուր չեն ունենա միայն Հովսեփյան փողոցի և Նորքի 2, 6, 9, 13, 15 և 17 տների բնակիչները։ 

Հայտարարության մեջ «Վեոլիա ջուրը» նման որոշումը մեկնաբանում է ընկերության «ներկայիս տեխնիկական հնարավորություններով»։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է ընկերության գրաֆիկը։

Հասցեների ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ։

Հայաստանում անսպասելի տաք աշուն է. ի՞նչ պետք է անեն ճնշման խնդիր ունեցողները

25
թեգերը:
ջուր, Հայաստան
Ըստ թեմայի
«Վեոլիա ջուրն» առաջարկել է 2021թ-ին ջրի սակագինը թողնել անփոփոխ
Խորտակված եկեղեցու առեղծվածը. ինչու Սյունիքում վանքը ջրի տակ հայտնվեց
Երկրի վրա ջրի առաջացման առեղծվածը․ գիտնականների բացահայտումները 
Զինծառայող

Ադրբեջանն ավելի 3000 կրակոց է արձակել Արցախի ուղղությամբ. ՊՆ

31
(Թարմացված է 13:26 26.09.2020)
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 330 անգամ: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Հիշեցնենք` նախորդ շաբաթ`սեպտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր շուրջ 295 անգամ` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց:

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում խոսել է Ադրբեջանի ռազմատենչ քայլերի մասին

31
թեգերը:
հրադադար, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Զախարովան սաստել է Ադրբեջանի ԱԳՆ–ին, որը յուրովի էր մեկնաբանել Սերգեյ Լավրովի խոսքերը
Ինչո՞ւ էր Ադրբեջանը «խառնել» Փաշինյանին ու Լավրովին
Հայաստանը սահմանին զորքեր չի կուտակում. ՊՆ–ն պատասխանում է ադրբեջանական ապատեղեկատվությանը