Գազալցակայան. արխիվային լուսանկար

Զուգարանը փակ են պահում, որ տեսուչին մաքուր ցույց տան. վարչապետի հանձնարարականի հետքերով

261
(Թարմացված է 20:43 11.01.2020)
Հանրային զուգարաններ կան ոչ միայն ԱԳԼՃԿ–ներում ու ռեստորաններում, այլև դպրոցներում ու հիվանդանոցներում։ Եվ այս հիմնարկներից շատերում դրանց վիճակն ԱԳԼՃԿ–ների զուգարաններից շատ չի տարբերվում։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. ԱԳԼՃԿ–ներում սանհանգույցները վերանորոգվում են, բայց դրանց դռները կողպվում են ու բացվում միայն ստուգողների առաջ։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները 2019թ.–ին կատարած այցերի ընթացքում նաև այսպիսի դեպքեր են հայտնաբերել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։

«Երբ որ տեսուչը գնացել է, բացել են, ասել են` տեսեք` սա արական, սա` իգական սանհանգույցներն են, ամեն ինչ նորմալ է։ Բայց հետո փակել են, ու մենք նոր բողոքի հիման վրա նորից ենք գնացել»,– ասաց Ավագյանը։

ԱԳԼՃԿ–ներում զուգարանների ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ վիճակի պատճառով 2019թ.-ին տեսչական մարմինը 620 վարչական վարույթ է հարուցել, ավելի քան 330 ԱԳԼՃԿ-ի նկատմամբ տուգանքի որոշումներ են կայացվել` 40-120 հազար դրամի չափով։ 100 ԱԳԼՃԿ-ի տրվել են զուգարանները սանիտարական օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու կարգադրագրեր։

Արագիլներ, աղբ ու հարմարավետ զուգարաններ. Փաշինյանը բացեց նոր էլեկտրագնացքի «գաղտնիքները»

Ի դեպ, հանրային օգտագործման սանհանգույցների համար սահմանված նորմերը վերաբերում են ոչ միայն ԱԳԼՃԿ–ներին, այլ հանրային սննդի կետերին, առողջապահական ու կրթական հաստատություններին։

2020թ.–ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Հայաստանի հիվանդանոցներում ծրագրում է տեսչական ստուգումներ անցկացնել, որոնց ընթացքում դիտարկվելու է նաև զուգարանների սանիտարական վիճակը։ Իսկ դպրոցներում, որտեղ ստուգումներ ծրագրված չեն, տեսուչներն այցելում են քաղաքացիներից ստացվող բողոքների հիման վրա։

«Դպրոցներից վերջերս էլ ունենք բողոք, որ նորմերը չեն պահպանվում։ Բողոքի հիման վրա մենք գնում ենք, վարույթ իրականացնում»,– ասաց նա։

Նշենք, որ դպրոցներում ՀՀ առողջապահության նախարարի հրամանով յուրաքանչյուր հարկում պետք է գործի մեկական սանհանգույց` աղջիկների և տղաների համար։ Դրանք պետք է ապահովված լինեն հեղուկ օճառով ու զուգարանի թղթով, հոսող ջրով, կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղով։

Այս պայմանները դիտարկված մի քանի դպրոցներում բացակայել են։ Որոշ տեղերում զուգարաններում բացակայել են անգամ ջրհոսքի հարմարանքները (трап)։

Հիշեցնենք` կառավարության հունվարի 9-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Հայաստանի հանրային զուգարանների վիճակին` նշելով, որ 5-հարկանի ռեստորան են կառուցում`ոսկեջրած աթոռներով, բայց երբ զուգարանի դուռը բացում ես, թվում է` ինչ–որ աղետյալ շրջանում ես գտնվում։

Հասարակական զուգարանների ոչ պատշաճ վիճակի համար 620 վարչական վարույթ է հարուցվել

Փաշինյանը շեշտել էր, որ այս հարցը շատ կարևոր է երկրի վարկանիշի համար, և այն բարձր պահելու համար պետական մարմինները պետք է տնտեսվարողների հետ սկսեն խոսել ավելի կոշտ լեզվով։

Վարչապետը պետական մարմինների ղեկավարներին հանձնարարել էր ժամանակավորապես կասեցնել բոլոր այն տնտեսվարողների գործունեությունը, որոնք չեն պահպանում ՀՀ–ում սահմանված նորմերը։

261
թեգերը:
հիվանդանոց, դպրոց, Տուգանք, գազալցակայան, Նիկոլ Փաշինյան, Վարչապետ, զուգարան
Ըստ թեմայի
Գազալցակայանների և բենզալցակայանների տերերին կստիպեն զուգարաններ կառուցել
Անպետք պետքարան կամ «բուրումնավետ» լայվ. երբ նախարարը մտնում է ավտոկայանի զուգարան
Այս տարի 30 դպրոց կվերանորոգվի. ի՞նչ «նորամուծություն» է սպասում ԱԳԼՃԿ–ների զուգարաններին
Զուգարանակոնք չլինելուց մինչև տաք ջրի բացակայություն. խախտումներ` դպրոց-մանկապարտեզներում
Երևան. բողոքի ակցիա

Ընդդիմությունը վարչապետի թեկնածուի հարցում միաձայն որոշում է կայացրել. հայտնի է նրա անունը

303
(Թարմացված է 10:16 03.12.2020)
Ընդդիմության թեկնածուն կդառնա Հայաստանի անցումային կառավարության վարչապետը. նրա հիմնական առաքելությունը պետք է լինի արտահերթ ընտրությունների կազմակերպումը։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Այսօր, ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող 16 կուսակցությունները պատրաստվում են հայտարարել վարչապետի պաշտոնի համար իրենց միասնական թեկնածուի անունը։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` խոսքը Հայաստանի 3–րդ Հանրապետության առաջին վարչապետ, ԱԺՄ նախագահ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի մասին է։

Մանուկյանը կդառնա Հայաստանի անցումային կառավարության վարչապետի պաշտոնի միասնական թեկնածուն։ Դա նշանակում է, որ նրա հիմնական առաքելությունը պետք է լինի արտահերթ ընտրությունների կազմակերպումը` պայմանով, որ ինքը կամ իր ղեկավարած քաղաքական ուժը չի առաջադրվելու այդ ընտրություններում։

Մանուկյանը հոկտեմբերի 27–ին, Արցախի պատերազմից մեկ ամիս անց, կոչ էր արել կառավարությանը հրաժարական տալ և իշխանությունը փոխանցել բանակին։

Նա առաջարկել էր բանակին իշխանությունը վերցնել իր ձեռքը, Արցախի հետ միասին ստեղծել Պաշտպանական միասնական կոմիտե, կազմակերպել անհրաժեշտ միջոցառումներ, գնալ բանակցությունների շահագրգիռ պետությունների և միջազգային կառույցների հետ։ Այն ժամանակ Մանուկյանը զգուշացրել էր. «Հակառակ դեպքում մենք կարող ենք ամեն ինչ կորցնել»։

Ասֆալտին փռելով չէ. ըստ Վազգեն Մանուկյանի` Հայաստանում բռնապետություն է ձևավորվել

Հիշեցնենք՝ նոյեմբերի  9–ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Երևանում պարբերաբար կազմակերպվում են բողոքի ակցիաներ 16 ընդդիմադիր կուսակցությունների կողմից` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

303
թեգերը:
ընդդիմություն, Վազգեն Մանուկյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Ի՞նչ ազդեցություն ունի Փաշինյանը դատարանների վրա. Վարդևանյանը՝ աղմկոտ հանդիպման մասին
Ռազմական գործում մեծամիտ լինելն անթույլատրելի է, կամ ո՞րն է հայերի կորուստների պատճառը
Որքա՞ն կտևի պատերազմի բացասական ազդեցությունը. Թևիկյանը` Սոթքի հանքավայրի մասին
Դմիտրի Աթբաշյան

Մահացել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Դմիտրի Աթբաշյանը

157
(Թարմացված է 10:36 03.12.2020)
Դմիտրի Աթբաշյանը մեկն էր այն մարդկանցից, ովքեր նախաձեռնեցին Լենինականի «Շիրակ» օդանավակայանի կառուցումը:

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Կյանքից հեռացել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Դմիտրի Աթբաշյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Աթբաշյանի մտերիմներից մեկը։ Նրա խոսքով՝ Ադբաշյանի մոտ բժիշկները քաղցկեղ էին հայտնաբերել։ Վերջին շրջանում նրա վիճակը ծայրահեղ ծանր էր։

Դմիտրի Աթբաշյանը 82 տարեկան էր։

Հիշեցնենք՝ Դմիտրի Աթբաշյանը մեկն էր  այն մարդկանցից, ովքեր նախաձեռնեցին Լենինականի (այժմ՝ Գյումրի) «Շիրակ» օդանավակայանի կառուցումը:

Լենինականի օդանավակայանը կառուցելիս Աթբաշյանը ջանք ու եռանդ չի խնայել՝ հետևելու շինարարական աշխատանքներին, որ ոչինչ թերի չլինի, կառուցվի բոլոր չափանիշներին համապատասխան:

Հենց դրա շնորհիվ էր, որ 1988–ի երկրաշարժի ժամանակ Լենինականում շատ շենք ու շինություններ քանդվեցին, իսկ օդանավակայանը մնաց կանգուն:

Աթբաշյանը վստահ էր, որ եթե Հայաստանն ուզում է դուրս գալ տնտեսական կոլապսից, ապա առաջին հերթին պետք է ավիացիան խթանել, որովհետև առանց դրա հզորանալն անհնար է։

157
թեգերը:
Հայաստան, Քաղավիացիա, Մահ, Դմիտրի Աթբաշյան
Վալերի Ժիսկար դ՛Էսթենը

Մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ՛Էսթենը

0
(Թարմացված է 10:37 03.12.2020)
Ավելի վաղ՝ սրտային անբավարարության պատճառով, Վալերի Ժիսկար դ՛Էսթենին հոսպիտալացրել էին Ֆրանսիայի Թուրա քաղաքի հիվանդանոցներից մեկում։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. 94 տարեկանում մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ՛Էսթենը։ Մահվան պատճառը դարձել է կորոնավիրուսը։ Տեղեկությունը հայտնում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով նախկին նախագահի ընտանիքին։

Նշենք, որ  Վալերի Ժիսկար դ՛Էսթենը Ֆրանսիայի նախագահ է եղել 1974-1981 թվականներին։

«Վալերի Ժիսկար դ՛Էսթենը մահացել է դեկտեմբերի 2-ին՝ իր տանը։ Նրա կամքի համաձայն` հուղարկավորությունը կկատարվի նեղ ընտանեկան շրջանակում»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ՝ սրտային անբավարարության պատճառով Վալերի Ժիսկար դ՛Էսթենին հոսպիտալացրել էին Ֆրանսիայի Թուրա քաղաքի հիվանդանոցներից մեկում։

Ֆրանսիայի Ազգային ժողովը երեկվա նիստում մեկ րոպե լռությամբ հարգել է նախկին նախագահի հիշատակը։

0
թեգերը:
Մահ, Նախագահ, Ֆրանսիա