ՀԴՄ. արխիվային լուսանկար

Վարչապետը ՀՀ քաղաքացիներին առաջարկում է նկարահանել ՀԴՄ չտվողներին և ուղարկել ՊԵԿ

149
(Թարմացված է 12:37 09.01.2020)
Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ ՀՀ քաղաքացին պետք է հնարավորություն ունենա խախտումը ֆիքսելու, սոցիալական ցանցի իր էջում դնելու, վարչական վարույթ իրականացնող մարմինն էլ պետք է պարտավոր լինի գնալ ու տուգանել։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Հայաստանում շարունակում են համատարած կերպով ՀԴՄ կտրոններ չթողարկել։ Կառավարության նիստում այսօր նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ այս հարցը ևս առաջիկայում կարող է լուծվել քաղաքացիների միջոցով։

«Այնպես, ինչպես ՃԵԿ խախտումները կարող են քաղաքացիները ֆիքսել, նույն կերպ ես մի գաղափար եմ առաջարկել ՊԵԿ նախագահին, որ ՀԴՄ կտրոն չթողարկելը փաստող նկարահանումների հիման վրա ՊԵԿ–ն իրականացնի վարչական վարույթ։ Եվ ես կարծում եմ` սա ճիշտ գաղափար է»,– ասաց Փաշինյանը։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ հայտնեց, որ ՀԴՄ չտրամադրելու մասին` անգամ ՊԵԿ տեսուչների կազմած ակտերն են այսօր Հայաստանում համատարած անվավեր ճանաչվում։

«Որովհետև հնարավոր չի լինում արձանագրել ՀԴՄ տալու կամ չտալու փաստը։ Արձանագրություն է կազմվում, «Z» հաշվետվությունը հանում են, և տնտեսվարողը շատ հանգիստ ասում է, որ իր մոտից գնում չի կատարվել, և դա հերքող որևէ ապացույց չկա»,– ասաց Բադասյանը։

Ինչ վերաբերում է վարչապետի առաջարկին, Բադասյանն այն խնդրահարույց որակեց` նշելով, որ իրավական տեսակետից կարող են խնդիրներ առաջանալ`մարդու անձնական կյանքի գաղտնիության, տեսչական ստուգման ընթացակարգերի հետ կապված։

ՀԴՄ–ների դեֆիցիտը շարունակվում է. ՊԵԿ–ը չգիտի, թե երբ կլուծվի խնդիրը

«Ես քաղաքական խնդիր եմ առաջադրում, դուք պետք է լուծումները գտնեք։ Գնացեք, գտեք լուծումներ։ Քաղաքացիներն անընդհատ նամակներ են գրում` այստեղ ՀԴՄ չեն տալիս, այնտեղ ՀԴՄ չեն տալիս, մենք էլ ՊԵԿ–ին ենք ասում, ՊԵԿ–ը գնում է, հետո պարզվում է, որ բենզալցակայանում ստուգում անելուց 3 օր առաջ պետք է տեղյակ պահես։ Եթե երկրի բովանդակությունը մենք փոխում ենք, մարդը պետք է հնարավորություն ունենա խախտումը ֆիքսել, սոցիալական ցանցի իր էջում դնել, վարչական վարույթն իրականացնող մարմինն էլ պետք է պարտավոր լինի գնալ ու այդ հարցով տուգանել,– ասաց Փաշինյանը,– մարդկանց պետք է տալ լծակ, որ քաղաքացին ներգրավված լինի խնդիրների լուծման, իր տեսած իրավախախտումը վերացնելուն ուղղված գործողություններ անելու»։

Փաշինյանը դարձյալ անդրադարձել է ՀԴՄ–ների թեմային

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը վարչապետին խոստացավ, որ նրա առաջարկը օրենսդրական կարգավորում կստանա, և ՊԵԿ–ն առաջիկայում հանդես կգա օրենսդրական առաջարկով։

149
թեգերը:
Տուգանք, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Վարչապետ, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), ՀԴՄ
Ըստ թեմայի
Ինձ երկու կիլո գազ տվեք, բայց շատ տաք չլինի, ՀԴՄ–ն էլ չմոռանաք. լիցքավորման նոր մշակույթ
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՀԴՄ կտրոն տպողներին ու պահանջողներին
Չարաշահում կա, կոռուպցիա` դեռ պարզ չէ. ՊԵԿ–ը` ՀԴՄ–ների ձեռքբերման գործարքի մասին
Երկու քարի արանքում. ՊԵԿ–ը ՀԴՄ սարք չունեցողներին ծայրահեղ դեպքերում կտուգանի
Հայաստանում ՀԴՄ–ի դեֆիցիտ է. Փաշինյանը հանձնարարեց պարզել պատճառը