Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Երբ զուգարանի դուռը բացում ես, թվում է` ինչ–որ աղետյալ շրջանում ես. Փաշինյան

217
(Թարմացված է 12:12 09.01.2020)
Կառավարության ղեկավարը զայրացած է ՀՀ–ում գործող հանրային զուգարանների վիճակից։ Հասարակական զուգարանների համար հաստատված նորմերը խախտողները կտուգանվեն, ընդհուպ` մինչև գործունեության կասեցում։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Զբոսաշրջիկներին մատուցվող ծառայությունների որակը Հայաստանում վերջին 30 տարում գրեթե չի փոխվել։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հատկապես անդրադառնալով հասարակական զուգարանների բացակայությանը։

«Որքան էլ զավեշտալի հնչի, որ մենք այս հարթակում ստիպված ենք այսպիսի հարցեր քննարկել, այնուամենայնիվ, ՀՀ–ում ամենամեծ պրոբլեմներից մեկը վերաբերում է զուգարանների խնդրին։ Սա քաղաքակրթական կարևորագույն խնդիր է, երբ որ տեսնում ես, որ որևէ տեղ բացված է 5 հարկանի ռեստորան, որտեղ աթոռները ոսկեջրած են, բայց երբ զուգարանի դուռը բացում ես ու ներս ես մտնում, քեզ թվում է, թե ինչ–որ աղետյալ շրջանում ես գտնվում»,– ասաց Փաշինյանն ու նիստին ներկա պաշտոնյաներից հետաքրքրվեց` կա՞ն արդյոք ՀՀ–ում զուգարանների ստանդարտներ։

Հարցին պատասխանեց վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։

Պարզվեց `հիգիենիկ պահանջների վերաբերյալ ստանդարտներ կան, բայց դրանք հիմա փոփոխման փուլում են։

«Մենք նախարարի հետ նախաձեռնել ենք դրանց փոփոխման նախագիծ։ Եթե չեմ սխալվում` առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում արդեն կունենանք հաստատված նորմերը, որոնք վերջնական տեսքի բերելուց հետո կանդրադառնանք նաև օենսդրական կարգավորումների փոփոխություններին»,– ասաց Ասոյանը` պարզաբանելով, որ նորմերը խախտողների համար սահմանվելու են տուգանքներ, ընդհուպ` մինչև գործունեության կասեցում։

«Այսինքն` այնտեղ նախատեսված է, թե քանի քառակուսի մետրի համար քանի լվացարան, զուգարանակոնք պիտի տեղադրված լինի»,– ասաց Ասոյանը։

Հայաստան ժամանող չինացի զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց վիզան խանգարում է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտնեց, որ 2019թ–ի ընթացքում զուգարանների առկայության վերաբերյալ ստուգումներ են անցկացվել ավտոճանապարհների վրա գործող գազալցակայաններում։ Ըստ նախարարի` դրանք արդեն 80 տոկոսով ապահովված են սանհանգույցներով։

«Բայց այստեղ մեկ այլ խնդիր կա` մշտական սպասարկման հարցը, որը տեսչական մարմնի տիրույթում է»,– ասաց Պապիկյանը` հավելելով, որ զուգարանի հիգիենիկ վիճակը պետք է վերահսկի տեսչությունը։ Ընդ որում, տեսչական մարմինն ունի տուգանելու իրավունք, բայց չունի ոչ պատշաճ սպասարկող գազալցակայանների գործունեությունն արգելելու իրավունք։

Զբոսաշրջությունը շարունակում է զարգանալ. Փաշինյանը դիմել է տաքսիստներին ու անցորդներին

Փաշինյանը շեշտեց, որ այս հարցը շատ կարևոր է երկրի վարկանիշի համար, և այն բարձր պահելու համար պետական մարմինները պետք է տնտեսվարողների հետ սկսեն խոսել ավելի կոշտ լեզվով։

«Եթե չեն ապահովում անհրաժեշտ չափորոշիչները, պետք է փակվեն»,– հայտարարեց Փաշինյանը` պետական մարմինների ղեկավարներին հանձնարարելով ժամանակավոր կասեցնել բոլոր այն տնտեսվարողների գործունեությունը, որոնք չեն համապատասխանում ՀՀ–ում սահմանված նորմերին։

217
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, գազալցակայան, Ռեստորան, զուգարան, Զբոսաշրջիկ, զբոսաշրջություն, Հայաստան, ՀՀ կառավարություն
Ըստ թեմայի
Վարչապետը` զուգարանների ու աղբամանների մասին
Այս տարի 30 դպրոց կվերանորոգվի. ի՞նչ «նորամուծություն» է սպասում ԱԳԼՃԿ–ների զուգարաններին
Անպետք պետքարան կամ «բուրումնավետ» լայվ. երբ նախարարը մտնում է ավտոկայանի զուգարան
Կիպրոսի հայ համայնքի բողոքի ցույցի ժամանակ. 25 հոկտեմբերի, 2020

Կիպրոսում հայ համայնքի ջանքերի շնորհիվ վերանվանել են Թալեաթ փաշայի փողոցը

74
(Թարմացված է 23:19 19.01.2021)
Այսուհետ Պաֆոս քաղաքի փողոցը կանվանվի Տիկեոսինիս, այսինքն` Արդարության փողոց։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Կիպրոսում հայ համայնքի ջանքերի շնորհիվ վերանվանել են Թալեաթ փաշայի փողոցը։ Այս մասին տեղեկացնում է Կիպրոսի Հայ դատի հանձնախումբը։

«Այսօր ուրախ ենք հայտարարել, որ մեր բոլորի բաղձանքն իրականացվել է։ Մեր շնորհակալությունը Պաֆոսի քաղաքապետ պրն. Ֆետոն Ֆետոնոսին, որ առանց որևէ վարանման և երկմտանքի հաստատեց արդարությունը, երախտագիտությունն ենք հայտնում նաև քաղաքի ավագանուն, որոնք, ընդառաջելով երկրի հայ համայնքի դիմումին, շատ արագ փոփոխության են ենթարկել քաղաքի Թալեաթ փաշա փողոցի անվանումը՝ վերանվանելով Տիկեոսինիս (Արդարության)», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Կիպրոսում հայ համայնքը ձևավորվել է հիմնականում Հայոց ցեղասպանությունից հետո։ Ներկայումս կիպրահայերի թիվը կազմում է 4.000 մարդ, ովքեր հիմնականում ապրում են Նիկոսիա, Լարնակա, Լիմասոլ, Ֆամագուստա, Պաֆոս քաղաքներում։

74
թեգերը:
Սփյուռք, Հայ համայնք, Կիպրոս
Ըստ թեմայի
Հայերը չեն լռում. սփյուռքում բողոքի ակցիաները շարունակվում են. լուսանկարներ
ՀՀ–ն սփյուռքին է պետք, սփյուռքը՝ հայրենիքին. Ջորկաեֆները հանդիպել են Զարեհ Սինանյանին
Ինչի հանգեցրեց սփյուռքի նախարարության փակումը․ Սրապիոնյանի դիտարկումները
Ձմեռային տեսարան

Բարձրացել են լեռը ու չեն կարողացել իջնել. 16-ամյա պատանու վիճակը ծանր է

114
(Թարմացված է 23:13 19.01.2021)
Երիտասարդները վատ եղանակային պայմանների ու ձյան բարձր շերտի պատճառով չեն կարողացել իջնել, անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Երեք քաղաքացուց բաղկացած խումբը բարձրացել է Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղի մոտակա սարը և չի կարողացել իջնել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ կայքը։

Երիտասարդները վատ եղանակային պայմանների ու ձյան բարձր շերտի պատճառով չեն կարողացել իջնել, անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները 16-ամյա Ա․ Բ․-ին և 39-ամյա Վ․ Խ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացրվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները Ա․ Բ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ․ Խ․-ինը՝ բավարար։

Փրկարարները նաև 30-ամյա Ի․ Խ․-ին (ծնված 1990 թ․) տեղափոխել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

114
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), լեռ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Գյումրի-Ազատան ճանապարհի սկզբնամասում բախվել են BMW X6–ն ու Mercedes-Benz–ը. կան տուժածներ
Մոսկվայի մարզում 2 մանկահասակ աղջիկներն ընկել են բարձրահարկի պատուհանից․ մեկը մահացել է
Վերին Լարսում 730 բեռնատար ավտոմեքենա կա կուտակված. Հայաստանում որոշ ճանապարհներ փակ են
Գարիկ Մարտիրոսյան

«Ուշագրավ պատմություն է». Սոբչակը նկատել է, որ Գարիկ Մարտիրոսյանը «Ազերչայ» չի խմում

0
(Թարմացված է 23:26 19.01.2021)
Նշենք, որ շոումենը ժյուրի է «Մասկա» հաղորդումում և չի կարող ազդեցություն ունենալ գլխավոր հովանավորի ընտրության վրա։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը ռուսական «Մասկա» շոուի ժամանակ խուսափել է գովազդել ադրբեջանական թեյը։ Սա նկատել է լրագրող և հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը և դրա մասին գրառում արել իր Telegram ալիքում։

Նա ապրում էր սևահեր կնոջ հետ. Գարիկ Մարտիրոսյանի կինը արխիվային լուսանկար է հրապարակել

«Հաղորդման գլխավոր հովանավորն է «Ազերչայը»: Ժյուրին գնահատում է մրցույթի մասնակիցներին և խմում «Ազերչայի» լոգոտիպով բաժակներից: Աչքի է զարնում, որ Գարիկ Մարտիրոսյանը կամ չի խմում, կամ բաժակը դնում է սեղանին այնպես, որպեսզի «Ազերչայ» մակագրությունը չերևա: Ուշագրավ պատմություն է, իհարկե. Գարիկը հայ է, իսկ հովանավորը` ադրբեջանցի։ Հաշվի առնելով հակամարտությունը` հակառակ պահվածքը, հավանաբար, շատ հարցեր կառաջացներ», – գրել է Սոբչակը։

Գարիկ Մարտիրոսյանը դեռևս չի մեկնաբանել դիպվածը։

«Ազերչայը» 2020-ի մարտից «Մասկա» հաղորդման հովանավորն է։

Նշենք, որ շոումենը ժյուրի է «Մասկա» հաղորդումում և չի կարող ազդեցություն ունենալ գլխավոր հովանավորի ընտրության վրա։

0
թեգերը:
Ադրբեջան, Քսենյա Սոբչակ, Գարիկ Մարտիրոսյան
Ըստ թեմայի
«Պարզապես հրաշալի է». Գարիկ Մարտիրոսյանի կինը ցույց է տվել, թե ում հետ է «զվարճանում»
Կարեն Ադամյանը «հարցաքննել է» Comedy Club-ի անդամներին
«Ինքդ քո ընթրիքը պատրաստիր». Միխայիլ Գալուստյանը ընտանեկան կյանքից դրվագներ է պատմել