Գագիկ Սուրենյան. արխիվային լուսանկար

Այս տաք և չոր օրերը խիստ մտահոգիչ են. Սուրենյանը ծաղկած ձնծաղիկների լուսանկար է հրապարակել

406
(Թարմացված է 15:33 09.01.2020)
Օդի ջերմաստիճանը Հայաստանում շարունակում է կլիմայական նորմայից 3-5 աստիճանով բարձր մնալ։ Եվ սա արդեն լուրջ հետևանքներով է հղի։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Կայուն շարունակվող այս տաք և չոր օրերն արդեն ոչ թե ուրախալի են, այլ խիստ մտահոգիչ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Ձյան ծածկի բարձրությունը հանրապետության լեռնային գոտիներում անցած տարվա նույն օրերի հետ համեմատ եռակի և քառակի պակաս է, իսկ առանձին լեռնային գոտիներում ձյան ծածկը ընդհանրապես բացակայում է։ Օդի ջերմաստիճանը շարունակում է բարձր մնալ կլիմայական նորմայից 3-5 աստիճանով»,– գրել է նա։

Սուրենյանը հավելել է նաև, որ առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում ո՛չ լուրջ տեղումներ են սպասվում, ո՛չ էլ ջերմաստիճանի անկում, ավելին` հունվարի 15-ից հետո կդիտվի օդի ջերմաստիճանի որոշակի բարձրացում։

«Ավելի տաք Հայաստանը»` Սուրենյանի նախընտրական քարոզարշավի կարգախոս. օգտատերերը կատակում են

Օդերևութաբանության կենտրոնի պետն այս տեղեկությունը հաղորդելուց բացի նաև օգտատերերից մեկի տրամադրած լուսանկարն է հրապարակել։ Նա գրել է, որ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում ձնծաղիկները ծաղկել են։

406
թեգերը:
Հայաստան, օդի ջերմաստիճան, եղանակ, Գագիկ Սուրենյան
Ըստ թեմայի
«Դառնում ենք Բաղդադ». Սուրենյանը խոստացել է` օդի ջերմաստիճանն էլի կբարձրանա
Հայաստանում եղանակը կտրուկ կտաքանա. Գագիկ Սուրենյանը տվյալներ է ներկայացնում
Երևանում կարող է ձյուն տեղալ. Գագիկ Սուրենյանի գրառումն աժիոտաժ է առաջացրել