ՊՆ–ն «Հայտեք» կենտրոնի հետ համատեղ մրցույթ է հայտարարել

Հայկական բանակում ստեղծվում է նոր` «1991» ստորաբաժանում

102
(Թարմացված է 07:14 09.01.2020)
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի` զորակոչային տարիքի մասնագետներն այս տարվանից  հնարավորություն կունենան ծառայությունն անցկացնելու նոր ստեղծվող ստորաբաժանման կազմում։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Հայկական բանակը համալրվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներով։ Այդ նպատակով կիբեռանվտանգության «Հայտեք» կենտրոնի հետ համատեղ հայտարարվել է մրցույթ, որի առաջին փուլն անց կացվել է այսօր` հունվարի 8-ին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Մրցույթին մասնակցում են ձմեռային զորակոչի ենթակա տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խոր մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող զորակոչիկները»,– ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։

Մրցույթի ընթացքում անհատական զրույցների ու առաջադրանքների միջոցով մասնագիտական հանձնաժողովն ընտրելու է լավագույններին, որոնք իրենց պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը կանցկացնեն նոր կազմավորվող «1991» պայմանական անվանումը կրող ստորաբաժանումում։

ՀՀ պաշտպանության նախարարությունն Արցախում արտադրվող զենք է գնելու

ՊՆ–ն հույս է հայտնում, որ նոր զորակոչիկների մասնագիտական կարողությունները պաշտպանական համակարգում կներդրվեն բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման և դրանց արդյունավետ կիրառման գործընթացում։

Հայաստանի բանակը պետք է լինի ամենաինտելեկտուալներից մեկն աշխարհում. Նիկոլ Փաշինյան

Հիշեցնենք` 2019թ.–ի դեկտեմբերի 21–ին, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25–ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՀՀ  Զինված ուժերը պետք է մարտունակ լինեն ինտելեկտուալ առումով, ՀՀ բանակը պետք է դառնա աշխարհի ամենաինտելեկտուալ բանակներից մեկը։

102
թեգերը:
զորակոչիկ, զորակոչ, մրցույթ, Բանակ, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ)
Ըստ թեմայի
Հայաստանը կշարունակի զինվել գերճշգրիտ հրթիռներով և բազմաֆունկցիոնալ ավիացիայով
Հայաստանը 2022–2023 թթ–ին ժամանակակից սպառազինություն ձեռք կբերի
Բալայան. «Զինված ուժերում շուտով շատ հետաքրքիր անակնկալներ կլինեն»