Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

«Հիշո՞ւմ եք, որ ԱԺ ամբիոնից հայտարարեցի...». Փաշինյանի կանխատեսումն իրական է դարձել

215
(Թարմացված է 11:05 07.01.2020)
Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ Հայաստանն առաջ է անցել Վրաստանից։ Փաշինյանը վստահ է, որ Հայաստանը հաջորդ տարի առաջ կանցնի նաև Ադրբեջանից։

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանը դարձել է Հարավային Կովկասի առաջատար երկիրը։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook-ի իր պաշտոնական էջում` նշելով, որ Հայաստանն այդ ցուցանիշին հասել է` առաջ անցնելով հարևան Վրաստանից և Ադրբեջանից: 

«Ժողովուրդ ջան, հիշո՞ւմ եք, որ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաև Ադրբեջանին»,- նշված է գրառման մեջ: 

Որպես ասվածի ապացույց` Փաշինյանը կից ներկայացրել է Արժույթի միջազգային հիմնադրամի պաշտոնական կայքի հղումը։ Արձանագրված տվյալները պաշտոնապես հրապարակել է հիմնադրամը։

Ավելի ուշ Փաշինյանը խմբագրեց գրածը` նշելով, որ իր գրառման նախորդ վարկածն անճշտություն էր պարունակում։

«Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատել է այս գնահատականը. 2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը։ Հ.Գ. Գրառման նախորդ վարկածը անճշտություն էր պարունակում, ինչի համար ներողություն եմ խնդրում: Ըստ ամենայնի՝ Ադրբեջանին դեռ չենք անցնել, բայց ամենաուշը տարվա վերջին կանցնենք: Իրար հետ: Դուխով»,– գրեց նա

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին ԱԺ–ում 2020թ.–ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Հայաստանում 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ–ի ցուցանիշին։ 

«Այս սանդղակում Հայաստանը եթե ոչ միշտ, առնվազն վերջին տասնամյակներում եղել է վերջինը։ 2020թ.–ին Հայաստանի Հանրապետությունը լինելու է առաջինը»,– ասել էր Փաշինյանը։

Հակոբյան. «Որտեղի՞ց են թվերը, որոնք Փաշինյանը պարբերաբար ներկայացնում է հանրությանը»

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով` 2019 թվականի երրորդ եռամսյակում ՀՀ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 616 220 հազար դրամ, որը համարժեք է շուրջ 1312 ԱՄՆ դոլարի։

215
թեգերը:
ՀՆԱ (համախառը ներքին արդյունք), Վրաստանի Հանրապետություն, Ադրբեջան, Հայաստան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
«Եվ այսպես...». Փաշինյանը տնտեսության ոլորտում դրական փոփոխության նոր թվեր է հրապարակել
Մենաշնորհների հաղթահարման շնորհիվ գները նույնիսկ նվազել են. Փաշինյանը թվեր ներկայացրեց
Քանի աշխատատեղ է ստվերից դուրս եկել. Նիկոլ Փաշինյանը նոր թվեր է հրապարակել
Մարգարյան. «Ամբողջ հարցն այն է, թե ինչ կա Փաշինյանի ներկայացրած թվերի հետևում»